ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա «Արի տուն -2013» ծրագրի առաջին փուլի բացումը

հունիս 17, 2013 - 23:24        Viewed: 928       

Հուլիսի 17-ին, ժամը 10.00-ին  տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության` Սփյուռքի երիտասարդների՝ Հայաստան ճանաչողական այցելությունների «Արի տուն» ծրագրի առաջին փուլի բացումը (հասցե` Վ. Սարգսյան 26/1, «Էրեբունի Պլազա» բիզնես-կենտրոն, 9-րդ հարկ, «Էրեբունի» դահլիճ):

Ծրագիրն իրականացվում է 2009 թվականից: Մեկնարկման տարում Հայաստան է այցելել 14-25 տարեկան 317 պատանի ու երիտասարդ աշխարհի 14 երկրից, 2010թ. ծրագրին մասնակցել է արդեն 560 երիտասարդ   26 երկրից, 2011թ.՝ 800 երիտասարդ 35 երկրից և 2012թ.՝ 912  սփյուռքահայ երիտասարդ 30 երկրից:

Այս տարի «Արի տան» կանչով Հայաստան կգա 900-1000 սփյուռքահայ պատանի, աղջիկ, երիտասարդ  աշխարհի ավելի քան 30 երկրից:

Ծրագիրն իրականացվելու է հունիսի 16-ից օգոստոսի 31-ը  8 փուլով: Առաջին անգամ ծրագրի մասնակիցների համար կազմակերպվելու են հայոց լեզվի դասընթացներ, որոնք անցկացվելու են Երևանի Ստ. Շահումյանի անվան դպրոցում:

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ծրագիրն ունի 4-օրյա ճամբարային ծրագիր, որը կազմակերպվում է Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում: Ճամբարային օրերին կիրականացվի ակտիվ հանգստի, ժամանցի, ճանաչողական միջոցառումների, պետական այրերի, մշակույթի անվանի գործիչներ հետ հանդիպումների, ազգային երգի ու պարի, հայրենագիտության դասերի և, որ նորույթ է, մարզումների, սպորտային միջոցառումների ընդգրկուն ծրագիր:

Ծրագրի առաջին փուլին մասնակցության հայտ է  ներկայացրել 92 երիտասարդ աշխարհի 10 երկրից:

Օրացույց