«Մեզ անհրաժեշտ են ադրբեջանցի կադրեր...»

հունիս 18, 2013 - 15:24        Viewed: 1111       

«Մեզ անհրաժեշտ են ադրբեջանցի կադրեր: Դեռ փնտրում եմ: Ես ցանկանում եմ, որ ադրբեջանցիները նշանակվեն ոչ միայն որպես խորհրդատու, այլ նաև նախարար: Ինձ պատմել են մի հետաքրքիր աղջկա մասին, Ալիևա ազգանունով»:  Ըստ ադրբեջանական «Ապա» տեղեկատվական գործակալության, այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, ք.Ռուսթավիում Ադրբեջանի նախկին նախագահ Ալիևի հուշարձանի բացման արարողության ժամանակ: Տարածվել է տեղեկություն, որ իբրև այդ Ալիևան (Ռամիլա Ալիևա) նշանակվելու է Վրաստանի էներգետիկայի նախարարի պաշտոնին, որն այժմ զբաղեցնում է Կախի Կալաձեն: Գործակալությունը տեղեկացնում է, որ նախագահական ընտրություններին նախատեսվում է առաջ քաշել Կ.Կալաձեի թեկնածությունը, իսկ էներգետիկայի նախարարի պաշտոնը կզբաղեցնի Ռամիլա Ալիևան: «Ապա» - ի տեղեկատվության տարածումից ընդամենը 2 օր հետո «Վրացական երազանքը» պաշտոնապես հայտարարեց, թե ով կարող է առաջադրվել նախագահի թեկնածու կուսակցության կողմից: Կրթության և գիտության նախարար Գիորգի Մարգվելաշվիլին կպայքարի հոկտեմբերին կայանալիք ընտրություններում երկրի նախագահի պաշտոնի համար: Այնպես որ քիչ հավանական է, որ էներգետիկայի նախարարի պաշտոնը մոտ ժամանակներում թափուր դառնա:

Բոլորին քաջ հայտնի է, որ հարևան երկրի (Ադրբեջանի) մեդիան ապատեղեկատվություն տարածելու վարպետ է, համապատասխանաբար դեռ հարց է, արել է թե ոչ Վրաստանի վարչապետը վերոնշյալ հայտարարությունը: Ամեն դեպքում, նախարարի պաշտոնին ադրբեջանցի նշանակելու նույնիսկ ենթադրական հարցը, վրացական մեդիայում հետաքրքրություն չառաջացրեց: Նմանապես ուշադրության չարժանացավ արդեն համեմատած իրական փաստը: Շաբաթվա սկզբում Վրաստանի պաշտպանության նախարարության հասարակության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետի պաշտոնին նշանակվեց ոմն Բանիամին Կասումովը, որը 2013 թ.մարտին հիմնադրված «Մահմեդա – դեմոկրատական շարժում» կազմակերպության հիմնադիրներից մեկն է: Կասումովն ավարտել է ք.Ստամբուլի «Բախչեշեհիր» - ի պետական համալսարանը:

2013թ. փետրվարի 16 – ին իշխող կուսակցության քաղաքական խորհրդում նշանակված Ալի Բաբաևը, դեռ նախորդ տարվա հոկտեմբերին դատապարտում էր իշխանությանը, որ երկրի հայազգի քաղաքացիներն ավելի բազմաքանակ են ներկայացված կառավարությունում, քան ադրբեջանցիները՝ «Ես կցանկանայի, որ Վրաստանի պետական մարմիններում, բանակում և կյանքի այլ ոլորտներում Վրաստանում ավելի շատ լինեն ադրբեջանցիները» (http://www.newsazerbaijan.ru/expert/20121008/297964518.html). Հավանականորեն, իշխող կուսակցության քաղաքական խորհրդի անդամի ցանկությունները հետզհետէ իրականություն կդառնան:

Իհարկե տարօրինակ չէ այն փաստը, որ երկրի կես միլիոնանոց ազգային փոքրամասնության խմբի ներկայացուցիչները տարբեր պետական պաշտոններ կզբաղեցնեն: Այսպես էլ է պատահում, առանց ավելորդ բարձրաձայնման: Հարցական է, կիրառվում է արդյոք կառավարության նույն մոտեցումը համեմատաբար սակավաթիվ հայ բնակչության դեպքում, թե այն ընտրովի բնույթ է կրում և պայմանավորված է քաղաքական խորհրդում պաշտոն զբաղեցրած Ալի Բաբաևի ակտիվ լոբբինգով: Ուրեմն տրամաբանական է հաջորդ հարցը. Ինչու՞ քաղաքական խորհրդում ներկայացված չի հայազգի քաղաքացի, որը տվյալ էթնիկ խմբի շահերը պաշտպանելու և ներկայացնելու հնարավորություն կունենա: Որևէ պետական մարմնում կա՞ արդյոք նման անձնավորություն...

Օրացույց