Հարցազրույց Արմեն Բայանդուրյանի հետ՝

հունիս 18, 2013 - 19:52        Viewed: 1762       

 

-Քանի՞ տարի է, ինչ թատրոնի տնօրենն եք և այս ընթացքում ի՞նչ զարգացումներ են եղել թատրոնում ,քանի՞ պրեմիերա և ընդհանրապես ինչպե՞ս կգնահատեք թատրոնի աճը , ի նկատի ունեմ ինչ հաճախականությամբ են լինում պրեմիերաներ , ներկայացումներ:

- Թատրոնը ամեն թատերաշրջանում հանձնում է չորս նոր ներկայացում, մենք ունենք պայմանագիր Վրաստանի մշակույթի նախարարության հետ, որ քանի ներկայացում ենք հանձնում մշակույթի նախարարությանը և քանի ներկայացում ենք հանձնում տարվա ընթացքում:

-Այսինքն պարբերաբար ամեն տարի եղե՞լ է հենց այդքան ներկայացում:

-Թատրոնի շենքը վթարային է և այդ վթարային ժամանակահատվածում թատրոնը ամեն տարի ,արդեն 3-րդ տարին է տեղում չի գործում և ամեն տարի 3-4 նոր ներկայացում է բեմադրվում ,այսինքն մոտ 12 ներկայացում կա, որը հանդիսատեսը չի տեսնում ,դրա համար մենք ստիպված տեղում չենք խաղում: Փաստորեն հիմա թատրոնի ներկայացումները լինում են դրսում - Սամցխե-Ջավախեթիում , Քվեմո-Քարթլիում,  Հայաստանում,  ինչպես նաև արտասահմանում: 

-Իսկ ինչքա՞ն է կազմում թատրոնի բյուջեն և քանի՞ աշխատակից ունի թատրոնը:

-Թատրոնն ունի 105 աշխատող, պետական բյուջեն 400 000 լարի է կազմում : Ըստ պետական որոշման, կա կատեգորիաներ - առաջին կատեգորիայի դերասան, երկրորդ, երրորդ, վաստակավոր դերասան, ժողովրդական դերասան, այնպես որ սա պետական թատրոն է և աշխատակիցների հասիքները որոշում է պետությունը, մշակույթի նախարարությունը:

-Այլ եկամուտներ ունի՞ թատրոնը:

-Ոչ, թատրոնն առայժմ այլ եկամուտ չունի: Հայաստանից մենք օգնություն ենք ստանում, որը բաշխվում է ամբողջ խմբին՝ որպես օգնություն: 

-Թատրոնի վերանորոգման մասին ի՞նչ եք կարող ասել - տարածվել է անսպիսի լուր, որ Բիձինա Իվանիշվիլին ասել է, թե միայն թատրոնի տնօրենի փոփոխության դեպքում նա կֆինանսավորի թատրոնի վերանորոգումը:

-Իվանիշվիլին այդպիսի հայտարարություն չի արել , ցույց տվեք,  որտե՞ղ է նա արել այդպիսի արտահայտություն: Վրաստանի վարչապետը այդպիսի արտահայտություն չի արել: Վարչապետը հայտարարել է, որ պատրաստ է վերանորոգելու շենքը, իսկ իր կուսակցության անդամները ինչ են ասել , պարզեք անդամների հետ:

-Այո, մենք պարզել ենք , իմ հարցը այլ կերպ էր հնչում ,այսինքն նրա որոշմամբ և նրա կուսակցության անդամների ասելով, դա իհարկե նույն ինքը Բիձինա Իվանիշվիլիի կարծիքն է այդպիսին , որ կվերանորոգի թատրոնը միայն այն դեպքում, եթե տնօրենը փոխվի:

-Եթե վարչապետը ցանկանա տնօրենին ազատել, դա նրա համար մեծ խնդիր չի ներկայացնի՝ միանգամից կարող է ազատել , դա դուք ինքներդ կարող եք պարզել վարչապետի կամ մշակույթի նախարարի հետ:

-Իսկ ձեզ դժվար չի՞ եղել համատեղել խորհրադարանում աշխատելը, թատրոնի գեղարվեստական ղեկավար լինելու հետ:

-Դուք սխալվում եք, որովհետև երբ ես եղել եմ խորհրդարանի անդամ, ես գեղարվեստական ղեկավար չեմ եղել, այլ եղել եմ խորհրդակ:

-Իսկ 2008 թվականից ի վեր քանի՞ պրեմիերա է ներկայացվել, նույն քանակո՞վ, տարեկան 3-4 ներկայացում:

-Այո:

- և վերջին հարցը,  տարիների ընթացքում ձեր տնօրինության ժամանակ համայնքի ներկայացուցիչներին հնարավորություն չէր տրվում կամ ներկայացվում էր այնպիսի պայմաններ, որ չէին կարողանում օգտագործել թատրոնը, որպես համայնքին պատկանող հասարակական վայր, որտեղ համայնքը կարող էր միջոցառում անցկացնել և միայն ազգային նպատակներով:

-Սխալվում ես ,երևի դուք տեղյակ չեք, որովհետև երբ թատրոնը գործում էր, մենք բոլոր միջոցառումները անց ենք կացրել : Ապրիլի 24 –ին նվիրված միջոցառում ենք անցկացրել , դեկտեմբերի 7-ին, այնպես որ երևի տեղյակ չեք: 

-Բայց շատ անգամ նաև այնպիսի պայմաններ եք առաջարկել, որ հնարավոր չի եղել համաձայնվել կամ վճարել այդքան գումար, որպեսզի անցկացվի երեկույթ:

-Ցույց տվեք մի փաստաթուղթ, որ ապրիլի 24-ի համար որևէ մեկից գումար հայթհայթեինք:

-Բայց ինչու՞ միայն ապրիլի 24:

-Բա ի՞նչ:

-Այլ բազմաթիվ երեկույթներ:

-Օրինա՞կ :

-Սումգայիթ,Շուշիի ազատագրում...

-Սա պետական թատրոն է ,Վրաստանի պետական թատրոնն է և մենք ապրիլի 24 -ը, դեկտեմբերը, միշտ արել ենք այստեղ միջոցառում, հիմա եթե դուք եկել եք այստեղ ինձ հետ վիճելու պարզ ասեք որ վիճենք:

-Ես ուղղակի հայությանը հուզող հարցեր եմ տալիս՝

-Ո՞վ

-Հայ հասարակությանը:

-Հա... Այնպես,  որ մենք ցանկացած միջոցառմանը ձեռք ենք մեկնել ,սատար ենք կանգնել և բոլոր միջոցառումները անց են կացվել:

-Շնորհակալութուն:

-Հաջողություն:

 

Սակայն հաջողություն մաղթելուց հետո բռնկվեց վեճ: Հարգարժան պարոն Արմենն իր զգացմունքներին ազատություն տվեց, տեսախցիկներն անջատելուց հետո...

 

-Ես ձեզ հետ չեմ կռվում,ասում եմ այն ինչ մեզ ասել են հենց այդ կուսակցության անդամներից:

-Ովքե՞ր :  Լավ, ես պատրաստ եմ թատրոնից վաղը գնալու, վերանորոգումը թող սկսվի: Եթե դուք ասում եք, որ վարչապետը այդպիսի հայտարարություն է արե՞լ, նա այդպիսի հայտարարություն չի՛ արել:

-Այդ կուսակցության անդամները վարչապետին շատ վատ դրության մեջ են դնում , եթե այդպիսի բան են ասել, իսկ դուք պնդում ե՞ք որ վարչապետը ասել է այդպիսի բան: -Եթե վարչապետը այսօր ինձ ասի՝ գնա թատրոնից և ես վերանորոգումը կսկսեմ, հենց այսօր կգնամ : Դա է՞ ձեր ուզածը : Ցտեսություն:

Օրացույց