Մոռացված դրոշը՝ իբրև նոր համագործակցության խթան

հունիս 19, 2013 - 12:43        Viewed: 1718       

Հունիսի 17-ին կայանալիք Դինամո-Շիրակ խաղի մասին նախօրոք իմացել էին Վրաստանի Հայ Համայնքի անդամները և որոշել էին Գյումրիից ու Երևանից ժամանած երկրպագուների հետ միասին մարզադաշտից երկրպագել Հայաստանի չեմպիոն Շիրակին: Բարեբախտաբար, խաղի ընթացքում շիրակցի և վիրահայ երիտասարդները հասցրել էին փոխանակվել կոորդինատներով, քանի որ խաղից հետո տեղի ունեցած քաշքշուկներից և Դինամոյի երկպագուների կողմից ագրեսիվ և ոչ հարիր վերաբերմունքից հետո, Հայաստանից ժամանած երկրպագուները ստիպված շատ արագ լքեցին մարզադաշտը ոստիկանության ողեկցությամբ: Այդ խառնաշփոթում մարզադաշտում մնաց Շիրակի դրոշը, անվտանգության աշխատակիցները իրադրությունից ելնելով թույլ չտվեցին վերադառնալ և դրոշը վերցնել: Սակայն այդ հացում շիրակցիներին օգնեցին «Վրաստանի Հայ Համայնք»-ի երիտասատդները, որոնք կապվեցին Դինամո մարզադաշտի վարչակազմի հետ՝ որտեղից էլ ետ վերցրեցին դրոշը: Վարչակազմի աշխատակիցները տհաճ իրավիճակի համար ներողություն խնդրեցին և նշեցին որ ցավում են կատարվածի համար, քանզի դա շատ ամոթալի էր:

Դրոշը այժմ գտնվում է ապահով ձեռքերում և մոտ ապագայում կվերադառնա հայրենիք: Շիրակցիները իրենց շնորհակալությունն են հայտնում հայրենակիցներին և ի նշան դրան, հնարավոր է նրանց հրավերով «Վրաստանի Հայ Համայնք»-ի ներկայացուցիչները ներկա գտնվեն UEFA-ի չեմպիոնների լիգայի կազմում Շիրակի խաղին:

Օրացույց