Գարդաբանցի Սավալան Միրզոևը նշանակվել է վարչապետի օգնական

հունիս 20, 2013 - 14:07        Viewed: 1609       

Հունիսի 13-ին Վարչապետի օգնական է նշանակվել 27-ամյա գարդաբանցի Սավալան Միրզոևը: Մինչ այս, Սավալան Միրզոևը աշխատում էր որպես վերաինտեգրման հարցերում պետական նախարարի հատուկ ներկայացուցիչ Քվեմո Քարթլիում: Անվտանգության հարցերով փորձագետ Թեմուր Կենկեբաշվիլին դրական է գնահատում Միրզոևի վերոնշյալ պաշտոնին նշանակումը: «Սավալան Միրզոևը աշխատասեր երիտասարդ է: Նա լավ հեղինակություն ունի Քվեմո Քարթլիում և բազմաթիվ ծրագրեր է իրականացրել: Կարծում եմ, որ ադրբեջանցիներին շատ կուրախացնի նրա այս պաշտոնին նշանակման փաստը: Համոզված եմ կրկին շատ լավ գործեր կանի, Միրզոևին օգնականի պաշտոնին նշանակելը շատ պոզիտիվ քայլ էր». – հայտարարեց Թեմուր Կենկեբաշվիլին:

Վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կատարեց իր խոստումը՝ վարչապետի գրասենյակում բարձր պաշտոնին նշանակելով էթնիկ ադրբեջանցու՝ Սավալան Միրզոևին, որպես իր օգնական: Սա շատ ողջունելի նախադեպ է:

Օրացույց