Խթանեք Ձեր երեխաների բնական զարգացմանը:

հունիս 20, 2013 - 16:15        Viewed: 1781       

Վրաստանի կրթության և  գիտության  նախարարությունը տարածում է հայտարարություն.
«Այն աշակերտների ծնողներին,որոնց երեխաները ցանկալի դպրոցում գրանցվեցին առաջին դասարանցիների գրանցման երկրորդ  փուլում ( մայիսի 1-ից - հունիսի 20 ներառյալ) հիշեցնում ենք, որ կրթական հաստատություններում  աշակերտի  ցուցակագրելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, 2013 թվականի հունիսի  21-ից 2013 թվականի  հուլիսի 3 ներառյալ պետք  է  ներկայացվի:»

փաստաթղթերի ցուցակը՝

1) Դիմում
2) Ծննդյան վկայականի պատճեն (նոտարով հաստատված)
3)1 լուսանկար
4) Առողջության տեղեկանք
5) Ծնողների անձնագրերի պատճեները
6) Սոցիալապես անապահովության դեպքում՝ համապատասխան տեղեկանքի պատճենը:

«Վրաստանի Հայ Համայնք»-ը կոչ  է անում Վրաստանում բնակվող բոլոր այն հայ ընտանիքներին  որոնք ունեն համապատասխան տարիքի երեխա՝ տանեն իրենց երեխաներին  հայալեզու  դպրոցներ:
Տվե՛ք նրանց  հնարավորություն ստանան կրթություն Մայրենի լեզվով, հայերենով: Դրանով  կխթանեք  ձեր երեխայի  բնական զարգացմանը և ազգային ինքնության պահպանմանը:
               

Նշենք  որ   ք. Թբիլիսիում այսօր  գործում է՝


N 104 հայկական դպրոցը ( Կոլմեուրնոբայի հրապարակի մոտակա տարաղք)
N 103 դպրոցում հայկական սեկտոր (Մետրոստրոյ)
N132 դպրոցում գործող հայկկան սեկտոր (Գլդան)

«Վրաստանի Հայ Համայնք»-ը պատրաստակամություն է հայտնում  յուրաքանչյուր  ծնողին  օգնի   դպրոցում գրանցման հարցում: Ինչպես նաև, խնդրում ենք գրանցման  ժամանակ   որևէ  խնդրի առկայության դեպքում  անհապաղ դիմեք մեզ, որպեսզի առկա խնդիրը  արագ լուծում ստանա:

Օրացույց