Բանակցություն իշխանության հետ

հունիս 28, 2013 - 00:37        Viewed: 1595       

2013թ. հունիսի 23-ին Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց Թեմ էր այցելել իշխող կոալիցիայի «Հանրապետական» կուսակցության նախագահ՝ Դավիթ Բերձենիշվիլին: Միջոցառման (հանդիպման) մասին10 օր շուտ հայտարարվել էր և իր ձևաչափովպիտի լիներ բաց քննարկում պարոն Բերձենիշվիլու և հայկական կազմակերպությունների, ինչպես նաև շարքային Թբիլիսահայերի միջև: Մասնակիցներն ունեին բավական ժամանակ հարցերի և պատասխանների պատրաստման համար: Համայնքի անդամները հույս ունեին լսել իշխող կոալիցիայի ոչ այդքան շարքային անդամի դիրքորոշումը մի շարք հարցերի շուրջ, որոնք անհանգտսացնում են վիրահայությանը:

Պարոն Բերձենիշվիլու այցելելուն պես պարզ դարձավ, որ հանդիպումը կրում է ոչ պաշտոնական բնույթ: Խորհրդարանական խմբակցություն «Վրացական երազանք – Հանրապետականներ»-ի նախագահը ներկայացավ առանց փողկապի, ջինսե տաբատով: Պարոն Բերձենիշվիլին լայնածավալ զեկույցով պատմեց լսարանին Վրաստանի «Հանրապետականներ» կուսակցության անցած ուղին: Բնականաբար, զեկույցը բավական հետաքրքիր էր, իր մեջ ներառում էր բազմաթիվ անհայտ և հայտնի փաստեր (ինչպես նորագույն՝ այնպես էլ հնագույն պատմությունից): Ցավալի է մի փաստ, որ ազգային փոքրամասնությունները զեկույցում ներկայացված էին Վրաստանում իրենց տոկոսային ներկայացուցչության համապատասխան (ընդհ. բնակչության 7%): Պարոն Բերձենիշվիլին անկեղծ էր իր արտահայտութուններում... Նա հայկական եկեղեցին կոչեց «Գրիգորյանական» (այնուհետև եկեղեցու ներկայացուցիչ Լ.Իսախանյանը նշեց այս տերմինի անճշտության մասին): Հայոց ցեղասպանության մասին պարոն Դավիթը նույնպես անկեղծ պատասխանեց հարցին. «Ես կտրականապես դեմ եմ, որ այս հարցը քննարկվի Վրաստանում: Ինչի՞ կհասնենք ցեղասպանությունը ճանաչելով: Բնակչության փոքր խմբի (հայ քաղաքացիների) բարոյական բավարարվածության պատճառով – երկրորդ խմբին (ադրբեջանցի քաղաքացիներին) կգրգռենք: Ո"չ Ադրբեջանը, ո"չ Թուրքիան դա մեզ չեն ների: Մանավանդ, Հայաստանի Հանրապետությունն այսօր մեր  առջև նման պահանջ չի ներկայացնում: Ի դեպ, ցեղասպանության ճանաչման հարցն այն հարցը չէ, որը Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը համարում է առաջատար և առաջնահերթ: Չէ՞ որ սա էլ է ճիշտ: Այստեղից ելնելով ինչու՞ մենք պիտի քննարկենք Հայոց ցեղասպանությունը: Ու՞մ և ինչու՞ համար:Տերմինն այսօր բոլորս ենք օգտագործում... Գիտենք, բայց որպես պրագմատիկ քաղաքական գործիչ -  դեմ եմ այս հայցի քննարկմանը»: Այնուհետև պարոն Բերձենիշվիլին վերադարձավ կիսատ թողած թեմային ( հիշեցնենք, որ Դ.Բերձենիշվիլինմասնագիտությամբ պատմաբան է):

Հանդիպման ընթացքում, բացի պատմությունից, կարողացանք խոսել սպասվող օրենսդրական փոփոխությունների մասին, որոնք վերաբերում են ինքնակառավարմանը: Պարոն Բերձենիշվիլին լսարանին զեկուցեց օրինագծի հիմնական նպատակների մասին. «Այս օրենքը կնպաստի Վրաստանի յուրաքանչյուր տարածաշրջանում ժողովրդավարության զարգացմանը»: Տարածաշրջանի բնակիչներն ավելի շատ հնարավորություն կունենան ներգրավված լինելու բոլոր այն գործընթացներում, որոնք անմիջականորեն կապված են նրանց տարածաշրջանի հետ: Այս օրենքի ընդունումը մեծ քայլ կլինի Վրաստանի, որպես ժողովրդավարական և եվրոպական պետության կազմավորման գործում»:

«Վրաստանի Հայ Համայնք»-ի ներկայացուցիչը մեկնաբանեց – հարցրեց պարոն Բերձենիշվիլուն. «Չնայած օրինագծի դրական լինելուն, այն ավելի քիչ կանդրադառնա թբիլիսահայերի վիճակի և նրանց ներկայացուցչության վրա ինքնակառավարման մարմիններում, քանի որ այսօր Թբիլիսիի ժողովրդագրական «պատկերը» տարբերվում է 20 տարի առաջ գոյություն ունեցողից, ինչպես նաև Ախալցխայում և այլ տարածաշրջաններում: Այսօր, ք.Թբիլիսիում գոյություն չունի այնպիսի թաղամաս, որտեղ հայերը մեծամասնություն կազմեն: Այն փոքրաթիվ թաղամասերը, որտեղ համեմատած մեծ է հայ քաղաքացիների քանակը – այսօր էլ ապրում են ժողովրդագրական փոփոխություններ: Օրինակ. Այսպես կոչված «Մետրոմշեն» թաղամասում, որտեղ բնակչության մեծ մասը հայեր են, այսօր ոչնչացված 110-րդ հանրային դպրոցի շենքում գաղթականների համար նախատեսված տուն է: Նախկին հայկական դպրոցի շենքում արդեն սույն տարվա սեպտեմբերին 60 ընտանիք կբնակեցվի: Այնպես որ, այն դեպքում, եթե պետությունն անկեղծ է իր կյանքի բոլոր գործընթացներում, հարկավոր է հաշվի առնվի Թբիլիսիում առկա իրավիճակը: Առավել հարմար կլինի, որ «Թբիլիսիի մասին օրենքում» համապատասխան փոփոխություններ ներկայացվի, որի համաձայն էլ ազգային փոքրամասնությունների համար իրենց տոկոսային ներկայացուցչության համապատասխան, տեղեր կհատկացվեն քաղաքի ինքնակառավարման մարմիններում: Համայնքն ինքը կընտրի իր ներկայացուցիչներին, որոնք համայնքի առջև կլինեն պատասխանատու իրենց քայլերում և աշխատանքում:

Վերոնշված մեկնաբանությանը պարոն Բերձենիշվիլին պատասխանեց. «Հենց այս է նոր օրինագծի նպատակը – հնարավորություն ընձեռվի յուրաքանչյուր խմբին (չնայած նրանց քանակին), ունենա ներկայացուցիչ ինքնակառավարման մարմիններում: Իսկ ինչ վերաբերում է համայնքի կողմից թեկնածու առաջարկելուն – չեմ կարծում, որ դրա կարիքը կա:

Հանդիմպանը պարոն Բերձենիշվիլուն նաև հայ համայնքի այլ խնդիրների վերաբերյալ հարցեր տրվեցին: Մասնավորապես. 2010թ. փակված հայկական (110-րդ) դպրոցի վերականգնման հետ կապված, ազգային փոքրամասնություններին պետական պաշտոններին նշանակելու մասին պետության մոտեցման (նոր նշանակված մի քանի ազգությամբ ադրբեջանցի քաղաքացիների կոնտեքստում) և այլն:

Հանդիպման ավարտին պարոն Բերձենիշվիլին հայտարարեց «Իմեդի»հեռուտաընկերության լրագրողին. «Մենք գործ ունենք շատ որակավորված ներկայացուցչության հետ, մեր քաղաքացիների՝ Թբիլիսիում: Լուրջ զրույց կայացավ»:

Հանդիպման մասնակիցների մոտ տպավորություն է ստեղծվել, որ հայկական համայնքի խնդիրներում, ցավոք, առայժմ դեռ միայն համայնքի ներկայացուցիչներն են իրազեկ և լուրջ տրամադրված ստեղծված դժվարությունների հաղթահարման փորձում: Միևնույն ժամանակ, իհարկե գնահատելի է, որ նախորդ տարիների հետ համեմատած, կառավարությունը առիթ չի բաց թողնում – ապացուցի համայնքին նրանում, որ հետաքրքրված է առկա խնդիրների լուծումով:

Այժմ տեղի է ունենում երկխոսություն... Ու՞ր կտանի մեզ այս գործընթացը – մեզանից, համայնքի յուրաքանչյուր անդամից է կախված:

 

Օրացույց