Թուրքական Sabah-ի՝ հայերի հանդեպ ատելություն սերմանող հրապարակումը

սեպտեմբեր 03, 2015 - 14:00        Viewed: 1475       

Թուրք-քրդական հերթական զինված բախումներից մեկի ժամանակ սպանված թուրք ոստիկան Օլգուն Քուրբանօղլուի հուղարկավորության ժամանակ մի քաղաքացի, որի ինքնությունը չի նշվում, հայտարարել է, թե ՔԲԿ-ի բոլոր ներկայացուցիչները իրականում ոչ թե քուրդ են, այլ՝ հայ:

Նշենք, որ «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (PKK-ՔԲԿ) թուրքական իշխանությունների կողմից ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն:

Քաղաքացու վերոնշյալ մերկապարանոց հայտարարությունը որպես լուր իր կայքում հրապարակել է Թուրքիայի իշխանամետ «Sabah» թերթը հետևյալ վերտառությամբ՝ «ՔԲԿ-ականները բոլորը հայեր են»:

Լուրին կից տեսանյութում երևում է, թե ինչպես է քաղաքացին ոգևորված և սպառնալից բղավում. «Այս ՔԲԿ-ականները բոլորը հայերեն, իրենց ինքնությունը թաքցնում են: Ես քուրդ եմ, ես մուսուլման եմ, բայց ես հայ չեմ: Հայերի վերջը գալու է: Մենք ձեր վերջը տալու ենք: Ինչ էլ անեք՝ իզուր է, այ հայեր: Մենք ձեզ գիտենք: Ինչ էլ անեք՝իզուր է»:

Օրացույց