Նախկին աշակերտները, այժմ արդեն դիմորդներ

հուլիս 03, 2013 - 00:21        Viewed: 2619       

Հուլիսի 1-ին, ամբողջ երկրի մասշտաբով հայկական դպրոցների ու բաժինների նախկին աշակերտները, այժմ արդեն դիմորդները, հանձնեցին միասնական ազգային քննություններ՝ բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար:

Դիմորդները հանձնեցին մեկ քննություն – ընդհանուր հմտություններ: Հիշեցնենք, որ 2009թ. Վրաստանում մեկնարկեց ծրագիր, որի համաձայն, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ընդունելության քննություններում այսպես կոչված «Ընդհանուր հմտություններ» են հանձնում մայրենի լեզվով: Համապատասխան որակավորման մակարդակի բացահայտման դեպքում դիմորդները «1+4» ծրագրով, ավելի հայտնի ինչպես այսպես կոչված «զրո» կուրս են ընդունվում, որտեղ 1 տարվա ընթացքում տիրապետում են վրացերեն լեզվին: Ծրագիրը հաջողությամբ ավարտելու դեպքում ուսանողները ընդունվում են իրենց ընտրած համալսարանի ցանկալի ֆակուլտետ:

«Անցած տարիների հետ համեմատած, այս տարի ավելի շատ դիմում է ներկայացվել: Մոտավորապես մինչև 450 հայտ ենք ընդունել, իսկ քանի հոգի է այդտեղից հայալեզու և քանիսը ադրբեջանալեզու – նման տվյալներ մեզ դեռ հայտնի չեն: Նախորդ տարի, բոլոր այն ուսանողները, որոնք 31 բալլից ավել հավաքեցին՝ ուսումը շարունակեցին մեզ մոտ, համապատասխանաբար ձեռք բերեցին ֆինանսավուրում», - «Միություն» թերթին հայտարարեց Թբիլիսիի պետական համալսարանի նախապատրաստական կուրսի («1+4» ծրագիր) ադմինիստրացիայի աշխատակից Աննա Թուդուան:

Այս տարի նշված ծրագրով պատրաստվում է ընդունվել 26 թբիլիսահայ: (16 դիմորդ 104-րդ հայկական դպրոցից, 6 – 132-րդ հանրային դպրոցի հայկական բաժնից և 4 – 103-րդ հանրային դպրոցի հայկական բաժնից):

Օրացույց