"1+4"

հուլիս 03, 2013 - 12:08        Viewed: 2296       

«Անցած տարիների հետ համեմատած, այս տարի ավելի շատ դիմում է ներկայացվել: Մոտավորապես մինչև 450 հայտ ենք ընդունել, իսկ քանի հոգի է այդտեղից հայալեզու և քանիսը ադրբեջանալեզու – նման տվյալներ մեզ դեռ հայտնի չեն: Նախորդ տարի, բոլոր այն ուսանողները, որոնք 31 բալլից ավել հավաքեցին՝ ուսումը շարունակեցին  մեզ մոտ, համապատասխանաբար ձեռք բերեցին ֆինանսավուրում», - «Միություն» թերթին հայտարարեց  Թբիլիսիի պետական համալսարանի նախապատրաստական կուրսի («1+4» ծրագիր) ադմինիստրացիայի աշխատակից Աննա Թուդուան:

Մեկնարկի օրվանից, այդ թվում 2012-13 ուսումնական տարում, նշված ծրագրով հայկական դպրոցի 450 աշակերտ է ընդունվել Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ:

Ուսումն. տարի

Ծրագրով ընդունվել է

Ծրագրով շարունակել է ուսումը

Հայալեզու

Ադրբեջանալեզու

Կարգավիճ.

չեղյալ/կասեցրել է

Կտրվել է ավարտ. քննութ.

2010-2011

156

152

36

74

1

3

2011-2012

262

257

91

166

4

2

2012-2013

415

317

107

210

0/6

?

Հատկանշական է նաև, որ ծրագրով սովորող ուսանողների մեծամասնությունը –տարածաշրջանների բնակիչներ են (Սամցխե-Ջավախեթի և Քվեմո Քարթլի):  Այսպես կոչված «զրոյական» կուրսի ծրագրի մեկնարկն իրագործվեց Վրաստանի նախագահի նախաձեռնությամբ :

«Այս ծրագիրը կօգնի մեր քաղաքացիների այն սեկտորին, ովքեր լիարժեք չեն տիրապետում պետական լեզվին, սովորեն վրացերեն, ընդունվեն բարձրագույն հաստատություն: Ուսումն ավարտելուց հետո շրջանները կընդունեն որակավորված մասնագետների, որոնք տիրապետում են պետական լեզվին և համապատասխանաբար ավելի հաջողակ կլինեն», - ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց Միխեիլ Սաակաշվիլին, 2009թ.

Իրոք, եթե հաշվի առնենք, որ լեզվային փոքրամասնություններով խիտ բնակեցված շրջաններում էլ ցանկացած աշխատանքի ընդունվելու համար վրացերեն լեզվի իմացությունը առաջնային նախապայման է համարվում, ուսանողները, որոնք ուսում են ստացել Թբիլիսիում, ավելի հաջողակ կլինեն, սակայն այստեղ մի քանի հարց է ծագում.

Շրջաններում կա՞ արդյոք բավարար թվով աշխատատեղեր, այդ թվում, թափուր: Հարցը բարդանում է նաև նրանով, որ օրինակ 2011-12 ուսումնական տարում ընդունված ուսանողների մեծամասնությունը զրոյական կուրսն ավարտելուց հետո ուսումը շարունակեց իրավաբանական և սոցիալ-քաղաքական գիտությունների ֆակուլտետներում:

Ուսանողների հետ զրույցում հայտնի է դառնում, որ նրանց միայն մի մասն է պատրաստվում ուսումն ավարտելուց հետո վերադառնալ տուն, շրջան: Մնացածները պատրաստվում են մնալ Թբիլիսիում:

«Չեմ կարծում, որ Ախալքալաքում իմ մասնագիտությամբ համապատասխան աշխատանք գտնեմ: Հավանականորեն, Թբիլիսիում կմնամ», «Միության» հետ զրույցում ասում է միջազգային հարաբերությունների մասնագիտությամբ սովորող Սերգոն:

Ուսանողների հետ զրույցում հայտնի է դառնում նաև, որ չնայած նրան, որ մեկ տարվա ընթացքում վրացերեն լեզու են սովորում «զրոյական» կուրսում, այսօր նրանց մոտ ուսումնական նյութը յուրացնելու առումով որոշակի խնդիրներ են առաջանում:

«Մեկ տարին իրոք բավարար չէր լեզուն այն մակարդակի վրա յուրացնելու, որ հետագայում իրավաբանական ֆակուլտետում սովորեի: Առարկա սովորելու համար, վրացի համակուրսեցիների հետ համեմատած, 2-3 անգամ ավել ժամանակ եմ ծախսում: Ամեն օր 5-7 ժամ որ չպարապեմ, հետ կմնամ: Չնայած նրան, որ ամբողջ օրը պարապում եմ – միևնույն է զգում եմ, որ համակուրսեցիներիցս հետ եմ ընկնում: Ամեն օր սթրես եմ վերապրում: Ուզում եմ լավ մասնագետ դառնամ, իմ ստիմուլն է օրուգիշեր պարապել», զրույցում պատմում է իրավաբանական ֆակուլտետի ուսանող Վերոնիկան:

»Զրոյական» կուրսի թերությունների մասին է խոսում նաև Իվ.Ջավախիշվիլու անվ. Թբիլիսիի պետական համալսարանի նշված ծրագրի ղեկավար, պարոն Զազա Գաբունիան:

«Ծրագիրը կատարյալ չէ: Իհարկե անհնար է, ուսանողը, որը համարյա չի տիրապետում լեզվին, մեկ տարում այնպես սովորի այն, որ հետագայում մրցակցական ուսանող լինի: Այս մասին բազմիցս քննարկել ենք կրթության նախարարությունում... Միևնույն ժամանակ շատ բան կախված է նաև ուսանողից – ինչքանով է նա աշխատասեր, ինչ անհատական տվյալներ – առանձնահատկություններ ունի: Ընդհանրապես, մենք աշխատում ենք ծրագրի բարելավման վրա: Բավականին  բարդ հարց է», զրույցում պատմեց պարոն Գաբունիան:

Իրոք: Բարդ հարց է: Ակնհայտ է մի բան: Լեզվային փոքրամասնությունների համար ստեղծված այս ծրագիրը ենթակա է վերանայման: Հարկավոր է, որ ուսանողը ոչ միայն տիրապետի վրացերեն լեզվին, այլև կարողանա յուրացնել բարդ ուսումնական նյութը: Կարողանա իրոք հաջողակ դառնա ընտրած ոլորտում: Միևնույն ժամանակ ուշագրավ է նաև այլ հարց: Ուսումն ավարտելուց հետո մասնագետը պահանջված լինի առաջին հերթին իր շրջանում: Հակառակ դեպքում կարող ենք ենթադրել, որ նշված ծրագիրը հայտարարվածի հետ համեմատած այլ նպատակների է ծառայում:

Ուշագրավ է նաև այն խոստումը, որը ղեկավար կուսակցության՝ «Վրացական երազանքի» կողմից էր տրվել նախընտրական ժամանակաշրջանում և վերաբերում էր Սամցխե-Ջավախեթիում հայկական համալսարանի ստեղծմանը: Համալսարան, որտեղ ուսման ընթացքում ուսանողը լիարժեք կտիրապետեր պետական (վրացերեն) լեզվին, ինչը միևնույն ժամանակ կոնկրետ առարկան, ուսանողի համար մատչելի լեզվով, սովորելու հետ զուգահեռ կիրականացվեր: Միևնույն ժամանակ, շրջանում նշված համալսարան հիմնելու դեպքում, տեղի բնակչության շրջանից արտահոսքի ռիսկերն էլ պակասում են:

Ամեն դեպքում, մինչև նախընտրական խոստումը իրականություն կդառնա, շրջանների հայկական դպրոցների ավարտականները ստիպված կլինեն այսպես կոչված «զրոյական» կուրսի ծրագրով «բավարարվել»:

Այլ իրավիճակ է մայրաքաղաքում: Նախորդ տարիների ընթացքում (մինչև ծրագրի մեկնարկը) հայկական դպրոցի աշակերտները բավական հաջողությամբ էին ընդունվում, հավասար մրցույթի պայմաններում, պետական ուսումնարաններ: Դրա մասին են վկայում «Վրաստանի Հայ Համայնք»-ի կողմից անցկացված վիճակագրական մոնիտորինգի տվյալները: Օրինակ, 2007թ. – 380, 2009թ. համալսարաններ 156 հայազգի քաղաքացի ընդունվեց: 2010թ. – 123: Պետք է հաշվի առնել, որ այս տարիներին Թբիլիսիում դեռևս գործում էր 2 հայկական դպրոց և 4 հայալեզու բաժին: Չնայած նրա, որ մայրաքաղաքում բնակվող հայերս ավելի քիչ ունենք նշված ծրագրի կարիքը, ամեն տարի Թբիլիսիի հայկական դպրոցի և բաժինների աշակերտները համալսարաններ հենց այս ծրագրով են ընդունվում:

Այս տարի նշված ծրագրով պատրաստվում է ընդունվել 26 թբիլիսահայ: (16 դիմորդ 104-րդ հայկական դպրոցից, 6 – 132-րդ հանրային դպրոցի հայկական բաժնից և 4 – 103-րդ հանրային դպրոցի հայկական բաժնից): 

Օրացույց