Հալեպում իրավիճակը բավական հանգիստ է և կայուն

հոկտեմբեր 06, 2015 - 09:52        Viewed: 1409       

ԱմենՊրեսս -Հալեպում իրավիճակը բավական հանգիստ է և կայուն: Այս մասին տեղեկացրեց Հալեպի մեր աղբյուրը` ավելացնելով, որ մերթընդմերթ ռումբեր են ընկնում, սակայն նախկին հրթիռակոծության բուռն տարափը նվազել է:

Աղբյուրը նաև նշեց, որ իրավիճակը քաղաքում զգալիորեն փոխվել է ռուսական միջամտությունից հետո` հույս հայտնելով, որ այն շարունակական կլինի:

«Կենցաղային դժվարությունները շարունակվում են, հոսանք օրվա ընթացքում 1­2 ժամ է լինում, իսկ ջուրը ընդհատումներով է մատակարարվում»,­ նշեց աղբյուրը` հավելելով, որ կենցաղային դժավարությունները առօրյայի մաս են կազում: Հալեպ քաղաքը 2012թ. ամռանից ի վեր հայտնվել է կառավարական ուժերի և զինված տասնյակ խմբավորումների բախումների թիրախում: Բախումներն այնտեղ մինչև օրս շարունակվում են: Քաղաքի արևմտյան թաղամասերը գտնվում են կառավարական ուժերի, իսկ արևելյան թաղամասերը` զինված խմբավորումների հսկողության տակ:

Օրացույց