«Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը համարյա որոշված էր»

հուլիս 26, 2013 - 15:47        Viewed: 1776       

Աշխարհի ողջ պատմության ընթացքում տեղեկության «արտահոսքի» մեթոդին են դիմել ոչ միայն կառավարական, այլև ոչ կառավարական ուժերը: Հաճախ այն (ինֆորմացիայի արտահոսքը) համապատասխանում է իրականությանը, սակայն միշտ ծառայում է կոնկրետ նպատակների: Այստեղ կարևոր է պարզել - «արտահոսքը» կանխամտածված էր, թե ոչ... Քաղաքականության մեջ նպատակաուղղված «արտահոսքը» շատ հաճախ ունի երկու հիմնական պատճառ – հասարակությունից կարծիք «կորզել» և մրցակցին կամ հակառակորդին մոլորեցնել (հազվադեպ են դեպքերը, երբ «արտահոսող» կողմը որպես հակառակորդ  ի նկատի ունի հասարակությանը):

Հուլիսի 25-ին Վրաստանի բնակչությանս սպասվում էր նոր «արտահոսք»: Այս անգամ խոսքը ոչ ավել, ոչ պակաս – արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին է, որի մասին «Ալիա» թերթի միջոցով տեղեկացնում է «վստահելի աղբյուրը»: Ներկայացնում ենք վերոնշյալ թերթում բերված տվյալները.

«Վարչապետ Բիձինա Իվանիշվիլու շրջապատում և խորհրդարանական մեծամասնության կուլիսներում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը համարյա որոշված էր», - անանուն «վստահելի աղբյուրի» վրա հենվելով գրում է «Ալիա» թերթը հուլիսի 25-ի համարում: Վերջինիս հետ զրույցում «վստահելի աղբյուրը» պնդում է, որ Իվանիշվիլին մեծամասնականներից թողնելու է մոտավորապես 50 հոգու և մոտավոր ցուցակն արդեն հայտնի է:

Թերթի աղբյուրի տեղեկությամբ, 50-հոգանոց ցուցակը հետևյալն է. «Մանանա Կոբախիձե, Էկա Բեսեիլիա, Էլիսո Չափիձե, Թեդո Ջափարիձե, Թամազ Ավդալիանի, Գիորգի Վոլսկ, Գրիոգի Գաչեչիլաձե, Կոբա Դավիթաշվիլի, Բիձինա Գուջաբիձե, Նոդար Էբանոիձե, Իրինե Իմերլիշվիլի, Ալեքսանդր Թամազաշվիլի, Գոգի Թոփաձե, Իվանե Կիղուրաձե, Կառլո Կոպալիանի, Օմար Նիշնիանիձե, Զազա Պապուաշվիլի, Գիորգի Ժվանիա, Գիա Ժորժոլիանի, Դավիթ Սագանելիձե, Գելա Սամխարաուլի, Գելա Գելաշվիլի, Իրակլի Սեսիաշվիլի, Էրեկլե Տրիպոլսկ, Զուրաբ Տխեմլաձե, Ալեքսանդր Քանթարիա, Գիորգի Քավթարաձե, Շալվա Շավգուլիձե, Զվիադ Ձիձիգուրի, Գուգուլի Մաղրաձե, Զաքարիա Քուցնաշվիլի, Թեմուր Ճկուասելի,  Լերի Խաբելով, Նինո Գոգուաձե, Փատի Խալվաշի, Մուրման Դումբաձե, Մալխազ Վախտանգիշվիլի, Իոսեբ Ջաճվլիանի, Գիորգի Կախիանի, Պաատա Բարաթաշվիլի, Դեմուր Խուբուլաուրի, Ռոստոմ Խալվաշի, Գիգա Բուկիա, Շոթա Խաբարելի, Միրիան Ծիկլաուրի, Մալխազ Ծերեթելի»:

«Եթե այցելեք խորհրդարանի կայքէջ, կհայտնաբերեք այնպիսի պատգամավորների, որոնց մասին ոչինչ չէիք լսել մինչ հոկտեմբերյան ընտրությունները: «Վրացական երազանք» խմբակցությունում» մի քանիսը հոգնեցին անգործությունից և սկսեցին իրենց ավելորդություններ թույլ տալ»,- մենք այստեղ պատգամավորներ ենք թե ի՞նչ»: Այնուհետև Բիձինա Իվանիշվիլու շրջապատում նույնիսկ սկսել են «հարցեր պարզել»: Խոսքը հոկտեմբերի ընտրություններից հետո մեծամասնության որակավորման մասին է, լավ կլիներ որ բոլոր կուսակցությունները առանձին-առանձին  մասինակցեին արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Ի միջի այլոց ետնաբեմում խոսում են նաև այն մասին, որ Իվանիշվիլու շրջապատում արդեն հոգնել են «Հանրապետականների» Վենետիկյան հանձնաժողովի և Արևմուտքի միջոցով ձևականություններից»,- նշված է հոդվածում:

Նրանց տեղեկությամբ, կուլիսներում խոսում են նաև «Վրացական երազանքի» ռիսկերի մասին՝ Իրակլի Ալասիանիայի հետևորդների ու «Հանրապետականների» միաբանվելու դեպքում»:

Ո՞վ և որ ամենակարևորն է, ի՞նչ նպատակով է փորձում մեր ուշադրությունը շեղել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սրա պատասխանը մենք ապագայում կունենանք, կամ չենք ունենա...

Հոկտեմբերի 27-ին նշանակված նախագահական ընտրություններին մնացել է ուղիղ 3 ամիս: Պետությունը թևակոխում է ակտիվ նախընտրական շրջան: Համայնքի համար այս (նախընտրական) շրջանը խիստ կարևոր է: Վրաստանաբնակ հայերս պետք է կարողանանք վերլուծել նախորդ տարվա իրադարձությունները (2012թ. հոկտեմբերից առ այսօր): Նախորդ տարվա արդյունքներն ամփոփելու ժամանակ պետք է առաջնորդվենք իրական տվյալներով – ի՞նչ իրական (արմատական) փոփոխություններ եղան պետական խաղաքականությունում, կապված ազգային փոքրամասնությունների հետ,  ի՞նչ խոստումներով եկավ կառավարության գլուխ արդեն ոչ այդքան «նոր» կառավարությունը, այդ խոստումներից որո՞նք դարձան իրականություն, իսկ որոնք ոչ, ի՞նչը հանդիսացավ խոստումները չկատարելու պատճառ: Ճիշտ ընտրություն կարող ենք կատարել միայն այս հարցերին պատասխան տալուց հետո:

Ժամանակն է սովորել տարբերակել ճշմարտությունը կեղծիքից, իսկ իրականությունը պատրանքներից:

 

P.S

Հուլիսի 25-ի վարչապետ Բիձինա Իվանիշվիլու հայտարարության համաձայն, երկրում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացում չի ծրագրվում: Ինչպես վարչապետն է նշել լրագրողների հետ զրույցում, արտահերթ ընտրություններ անցկացնելու ցանկություն չունի: «Պիտի սովորենք և օրենսդրությունը հարգենք, այն ժամանակ էլ, երբ գործ ունենք ծանր արդյունքերի հետ»,- նշել է Իվանիշվիլին:

Օրացույց