AkhaltskhaNet-Նոյեմբերի 7-ին Ախալցխայի Երիտասարդական Կրթամշակութային Կենտրոնի բակում «Ոսկե աշուն» միջոցառման ավարտին տեղի ունեցավ ՀՕՄ-ի Երեմյան կրթաթոշակի հանձնման արարողությունը: Այս տարի Երեմյան կրթաթոշակին արժանացավ Վիկտորիա Մինասյանը, ով սովորում է Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի 3 կուրսում:
ՎՀՕՄ-ի ատենապետուհի Կարինե Թադեւոսյանը պաշտոնապես հանձնեց Վիկտորիային Երեմյան կրթաթոշակի 500 ԱՄՆ դոլար գումար: Կարինե Թադեւոսյանի խոսքերով Վիկտորիան խոստացել է ուսումը ավարտելուց հետո աջակցել երիտասարդական կենտրոնի գործունեությանը, ինչը շատ կարեւոր է:
Վիկտորիան իր խորին շնորհակալությունը հայտնեց ՎՀՕՄ-ի Ախալցխայի մասնաճյուղին եւ ՀՕՄ-ի կենտրոնական գրասենյակին իրեն Երեմյան կրթաթոշակին արժանացնելու համար: