Պանթուրքիստական գրություններ Ախալքալաքի բերդի ավերակներում

նոյեմբեր 19, 2015 - 06:43        Viewed: 3253       

JavakhkMedia -Մի քանի օր աժաջ անսովոր գրություն եր հայտնվել Ախալքալակի նախկին բերդի ավերակներում: Բերդի մի անկյունում է գտնվում կիսավեր նախկին մզկիթը: Դրա մի պատին նոյեմբերի սկզբներին հայտնվել եին թուրքական կարմիր կիսալուսիններ և «Bir gün dönecegiz elbet» գրությունը, որը թուրքերեն նշանակում է «մի օր մենք հաստատ կվերադառնանք»:

Ախալքալաքի բերդը Ջավախքում թուրքական օկուպացիայի տարիներին տեղական թուրքական ադմինիստրացիայի նստավայրն էր: Բերդը գրավվել է 1828 թ. հուլիսի 23-ին, գեներալ Պասկեվիչի կողմից, և անցել Ռուսական Կայսրությանը: Դրանից հետո այն որև է ռազմական, սոցիալական կամ պատմական դեր չի խաղացել, և անցած համարյա 200 տարվա ընթացքում հիմնականում քայքայվել է:

Վերջին տասնամյակների ընթացքում Ջավախքի և Բորչալուի վրայով կոմունիկացիոն նախագծեր են իրականացվում, որոնք կապում են Ադրբեջան ու Թուրքիան՝ Բաքու-Ջեյհան նավթատարը, Բաքու-Էրզրում գազատարը, Ղարս-Ախալքալակ-Բաքու երկաթուղին, Ղարս-Ծալկա-Բաքու ավտոմայրուղին և այլն: Մասնավորապես, վերջերս այդ մայրուղու համար բացվեց դեպի Թուրքիա նոր անցակետ, որը գտնվում է Ջիվանու հայրենի Կարծախ գյուղի մոտ:

Ի արդյունք այս ամենի Աջարիայում, Ջավախքում, Բորչալվում (և Վրաստանի հարավում, ընդհանրապես) օրեցօր ավելի զգալի է դառնում Թուրքիայի և Ադրբեջանի ներկայությունը: Ուստի հատկանշական է, որ Ջավախք այցելող թուրք «հյուրերը» փաստորեն, չեն մոռացել Ախալքալակի բերդի տեղը և դրա ավերակներ այցելելով «հուզական» մակագրություններ են թողել:

Իսկ էլ ավելի հատկանշական է այն, որ երբ Ախալքալակում լուր տարածվեց այս գրությունների մասին, մի քանի օրից դրանք մի գիշերում անհետացան:

Եթե առաջին ձեռքը, որ թողել էր այդ գրությունները, կարող էր պատմությամբ հետաքրքրվող պատահական անցորդ թուրքի ձեռք լինել, ապա գրությունները ծածկող ձեռքը ավելի զգույշ ու համակարգված կազմակերպչի մասին է վկայում:

Արմեն Գրիգորյան

Օրացույց