Հանրակացարանից կարող են օգտվել մեր երկրի տարբեր շրջաններից եկող ուսանողները

նոյեմբեր 20, 2015 - 08:19        Viewed: 1409       

Ընթացիկ շաբաթվա սկզբին Վրաստանի Կրթության նախարարն այցելեց Սամցխե-Ջավախք: Թամար Սանիկիձեն Սամցխե-Ջավախքի նահանգապետի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին մասնակցեց Սամցխե-Ջավախքում Պետական համալսարանի մասնաճյուղի 25 ամյակին նվիրված մի շարք միջոցառումներին:

Ախալքալակ և Ախալցա այցելությունների շրջանակներում Կրթության նախարարը հանդիպել է տեղի ուսուցիչների հետ, մասնակցել Ախալքալակում ուսանողական հանրակացարանի բացման արարողությանը, ինչպես նաև մի շարք հանդիպումներ է անցկացրել Ախալցխայում: Հարգելի ընթերցողին ենք ներկայացնում վերջերս Սամցխե- Ջավախք կատարած այցելության և Ախալքալակում բացված ուսանողական հանրակացարանի նշանակության մասին Վրաստանի Կրթության նախարարի հայտարարության տեքստը:

«Նոյեմբերի 17-ին «Գիտություն և ինովացիա» ծրագրի շրջանակներում Սամցխե-Ջավախքում տեղի ունեցավ ևս մեկ կարևոր միջոցառում: Վրաստանի Կրթության նախարար Թամար Սանիկիձեն բացել է վերանորոգված հանրակացարանի շենքը Պետական համալսարանի Ախալքալաքի մասնաճյուղի ուսուցիչների և ուսանողների համար:

Պետական Համալսարանի մասնաճյուղը տեղակայված է երկու քաղաքներում` Ախալքալակում և Ախալցխայում: Այսօր արդեն ավարտված է Ախալքալակի հանրակացարանի շենքի վերանորոգումը: 20 տարի է, ինչ ուսանողները սպասում էին քանդված և ջարդուխուրդ եղած հանրակացարանի բացմանը: Հիմա ուսանողական հանրակացարանից կարող են օգտվել մեր երկրի տարբեր շրջաններից եկող ուսանողները: Դրանով իսկ մենք նպաստում ենք կրթության է´լ ավելի հասանելիությանը:

Հանրակացարանի բացումը կնպաստի ուսանողներ գրավելուն և տարբեր շրջաններից տարբեր ազգության ուսանողների միջև ընկերություն հաստատելուն: Նման մակարդակի հանրակացարանի բացումը կնպաստի նաև տվյալ շրջան եկող դասախոսների և ուսուցիչների համար խթան հանդիսանալուն», -ասված է Վրաստանի Կրթության նախարարության հայտարարությունում:

Օրացույց