Հարցազրույց տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ

օգոստոս 12, 2013 - 13:35        Viewed: 3766       

«Վրաստանի Հայ Համայնք»-ի «Միություն» տեղեկատվական կենտրոնի հարցերին պատասխանում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը:

 

Ինչպիսի՞ն է այսօր Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հոտի վիճակը: Ի՞նչ աշխատանքներ է տարվում, նրանց ավելի   ներգրավելու համար եկեղեցական  կյանքին:

Շնորհակալություն, աշխատանքները բազմազան են, առաջին հերթին եկեղեցու  արարողությունները, ամենօրյա ժամերգություններ, պատարագներ, տոնական, պատարագներ, եկեղեցում ուրբաթ օրերի  ժողովական հանդիպումը  հավատացյալների հետ,եկեղեցուց  դուրս  արդեն կրթա-մշակութային  գործունեություն է, դա ամեն տեղ տարբեր է, ամենաաշխույժը երևի Թբիլիսիում է, քանի  որ  մենք  ունենք շենքային պայմաններ,մեկօրյա դպրոցների միջոցով, նախակրթարանի միջոցով, լրատվության միջոցով: Թե ինչպիսի՞ն է հոգևոր վիճակը մեր ժողովրդի,սա էլ տարբեր է Թբիլիսիում, Բաթումիում, Ջավախքի  և Քվեմո-Քարթլիի տարբեր հատվածներում:

Թբիլիսին՝ որպես  հին մշակութային քաղաք ,ժողովորդի հետ աշխատանք տանելուց հետո, այժմ տեսնում ենք  մի փոքր դրական տեղաշարժ մարդկանց  մեջ: Ես դրա ապացույցը  տեսա, երբ վրացական և հայկական Զատիկի  մեկ ամսվա տարբերությամբ, հայկական Զատկի և Ծաղկազարդի օրը  մինչև  4000  մարդ  եկեղեցի էր եկել: Դա շատ նշանակալի է, քանի որ գտնվելով  այսպիսի երկրում, ընդհանրապես մարդիկ քաշվում են  առանձին կերպով նշել  իրենց տոները, օրինակ Ռուսաստան, Ուկրաինա այդ օրը կարող է ընդամենը մի քանի հարյուր մարդ գնա եկեղեցի:

Ինչ վերաբերում է Բաթումիին, նույնպես աշխույժ են եկեղեցու շուրջ, որպես համայնքային կենտրոն: Ջավախքում  շատ աշխույժ են կենտրոնները, Ախալցխան, Ախալքալաքը,  Նինոծմինդան  և  այն  գյուղերը, որտեղ գործում   են  եկեղեցիները և մեր այստեղի  «Հայարտուն»  կենտրոնի գործունեության արդյունքում  այսօր արդեն  Ջավախքում էլ է այդ աշխուժությունը նկատվում, դրա արդյունքը, հոգևոր կյանքի զարգացման նաև Ախալցխայի  «Վահրամ  Գաֆեշչյանի» անվան  կենտրոնի բացումն էր, օգոստոս ամսից  Նինոծմինդայում կգործի «Ղարսլյան» կենտրոնը: Ինչ  վերաբերում  է  այն գյուղերին, որտեղմշտական այցելու հովիվ  չունենք, սակայնմեկնում են քահանաներ, այդտեղ մենք տեսնում  ենք, որ հոգևոր կյանքը շատ  ծանր վիճակում է, իսկ հոգևոր կյանքը կապված է մշակութային կյանքից և ինչ որ տեղ նաև սոցիալական կյանքից: Երբ հիմա մենք  սիստեմատիկ կերպով ամեն շաբաթ  որևէ գյուղ,համայնք ենք գնում,պատարագ մատուցում,այնուհետև համերգային ծրագիր, մենք տեսնում ենք որժողովուրդըայնքան անտարբեր է դարձել ամեն ինչի նկատմամբ, իրեն նույնիսկ չի հետաքրքրում ոչ մշակույթը,ոչ  հոգևորը: Մի բան պետք է արձանագրեմ, որ մեր հոգևոր կյանքի  մեջ ժողովրդի փոփոխությունը  նկատելի է, կարևոր է մարդկանց շփումը եկեղեցու հետ: Կարծում եմ, մենք  բավարարում  ենք այդ հոգևորը, սակայն լեցունհամայնքներ ունենք, որտեղ պիտի եկեղեցի նորոգվի կամ կառուցվի:
Որտեղ հոգևորականը կա և գործում է  հոգևոր կյանքի փոփոխությունը միանշանակ է:

Արդյոք  որևէ՞ ազդեցություն  չկա   վրաց  եկեղեցու կողմից և ի՞նչ պաշտպանական քայլեր է ձեռնարկում եկեղեցին:

Միշտ Հայաստանից դուրս, ցանկացած  համայնքի վրա  ազդեցություն գործում է տեղի դոմինանտ  եկեղեցու   դերակատարությունը,աշխարհի բոլոր անկյուններում: Առիթ ունեցել եմ տարբեր  երկրներում լինելու,  որտեղ հզոր է  կաթոլիկ եկեղեցին, Արգենտինա, Լատինական Ամերիկա, որտեղ անպայման ազդում է: Նույնն է այսեղ, նույնն է Ռուսաստան, բայց  երբ  վերջին երկու տարիների ընթացքում  «Հայարտուն» կենտրոնի գործունեությամբ  հնարավոր  եղավէլ ավելի  աշխուժացնել  մեր  ժողովրդին, կարծում եմ որ  հիմա այդքան չէ ազդեցությունը, սակայն մշտապես պիտի իմանանք, որ ազդեցության վտանգը  կա, բայց այդուհանդերձ  նկատելի է, որ  մեր եկեղեցու հոտը  բավական անկախ է: Մենք այդ ազդեցությունը փորձում ենք հասցնել նվազագույնի:

Հայտնի է, որ  Վրաստանում նաև  գործում է հայ-կաթոլիկ և հայ-բողոքական  եկեղեցիներ: Ինչպե՞ս եք  համագործակցում  նրանց հետ:

Իսլամացած  հայերը էլ, ուր մնաց  կաթոլիկ կամ բողոքական  հայերը,բոլորը մեր քույրեր և եղբայրներն են և ես շատ մեծ սիրով եմ լցված իրենց հանդեպ, որովհետև  կրոնական կամ դավանական  տարբերությունը  չի կարող փոխել  մեր ազգային  նկարագիրը և առաքելությունը: Մենք առանձին կերպով, հիմնականում, հայ բողոքական կամ հայ կաթոլիկերի հետ  շփում  չունենք: Շփում կա  Ջավախքի  կաթոլիկների հետ, երբ այցելում ենք  հայկական առաքելական  գյուղերը  և այնտեղ կողքը կա  նաև կաթոլիկ գյուղեր, մենք շփվում ենք, որովհետև  աղոթքների, միջոցառումների  կամ ապրիլ 24-յան միջոցառումներին  անպայմանորեն  իրենք հավաքվում  են մեր  եկեղեցում, օրինակ Ախալցխայում, Նինոծմինդայում անցկացվող միջոցառումներին  մասնակցում են: Մենք ավելի պաշտոնական  շփում ունենք  այստեղ  Հռոմի կաթոլիկ  ներկայացուցչության հետ  կամ  բողոքական  ավետարանական ներկայացուցչության հետ: Այստեղ կաթոլիկ եկեղեցու  առաջնորդը, Ջուզեպպե եպիսկոպոսն է, իսկ բաբտիստները մի քանիսն են, ավետարանական  առաջնորդն է  եպիսկոպոս Մերաբը: Բայց կրկնում եմ, մեր մոտեցումը  այնպիսին է,  ինչպես  քույրերի և եղբայրների հանդեպ: Հայ-կաթոլիկ և հայ-բողոքականների հետ  հիմնականում աշխատանքը գնում  է  միջազգային  կազմակերպությունների  շուրջ, օրինակ «Բարի Սամարացի» ընկերության  նվերները որ բաժանվում են,  այս ամբողջը  շատ տեղեր իրենց  է: Այնպես որ իմ մոտեցումը որպես  առաջնորդի ՝  բոլորն էլ մեր քույրեր եղբայրներն  են  և իրենց հանդեպ մեծ  սեր ունեմ: Ինչ որ  տեղ  նույնիսկ մի փոքր  կարեկցանք  կա, որովհետև  նրանք լավ վիճակից  չէ որ  մայր եկեղեցուց  դուրս են գտնվում, դա էլ հասկանալի է, սոցիալական  պատմական խնդիրները կան:

Վերջերս ակտիվ քննարկությունների թեմա է այսպես կոչված «վիճելի» եկեղեցիների  վերականգնման հարցը: Հայտնի է նաև  հանձնաժողովի ստեղծման մասին: Ի՞նչն  է պատճառը, կարո՞ղ  եք  ավելի մանրամասը պատմել  տվյալ իրավիճակի մասին: Ինչի՞ շուրջ է աշխատում  հանձնաժողովը, ինչ որոշումներ  են ընդունվել  և ինչ  քայլեր են իրականացված: Միացա՞ծ է արդյոք համայնքը տվյալ աշխատանքներին:

Հետաքրքիր մի բան է փոխվում  վերջին տարիներին, վրացիները և նույնիսկ պատրիարքարանը, գրեթե  հազվադեպ կարող են փորձել ասել  Նորաշենը կամ Սուրբ Նշանը  վրացական են, արդեն իրենք խոսում են ոչ թե  դրանց վիճելիության մասին, այլ  եկեղեցիների փոխանակման մասին, որ Հայաստանի հյուսիսային մասում կան քաղկեդոնիկ եկեղեցիներ, այդ փոխանակման հարցն է, այլևս ոչ ոքի համար Նորաշենը վիճելի չէ, նույնիսկ պետական  բարձր պաշտոնյաները: Մշակույթի նախարարը մի քանի անգամ հավաքների ժամանակ կրկնել է, որ այդ եկեղեցիները հայկական են  և  վիճելու  խնդիր չկա: Հարցը այն է, թե ինչ կերպով պետք է պահպանվի այդ ամենը, որպեսզի ժամանակին վերադարձի հարցը  լուծվի և  ինչպես պետք է  պահպանվեն  քաղկեդոնիկ եկեղեցիները  Հայաստանում և  վրաց եկեղեցուն վերադարձնելու եթե խնդիր առաջանա:

Մեր մոտեցումը հետևյալն է ՝ պետք է առանձնացնենք Հայաստանի Քաղկեդոնիկ եկեղեցիների խնդիրը  Վրաստանի հայկական եկեղեցիների հարցից: Մենք, մեր հայրերը  հազարավոր տարիներ  այստեղ են եղել, ստեղծել են  և մենք պահանջում ենք մեր համայնքի ստեղծած կառույցները: Հայաստանում կամ որև է  մի երկրում գտնվող  քաղկեդոնիկ վրացական եկեղեցիների հարցը պետք է վրաց եկեղեցին և պետությունը լուծեն պետության հետ, այս դեպքում սա առանձին հարց  է, սա վերաբերվում է վրաց պատրիարքարան-վրաց կառավարություն և Մայր Աթոռ սուրբ Էջմիածնին և Հայաստանի Հանրապետությանը: Սա հստակ է և որ կարևոր է, մեր այս մոտեցումը կիսում է վրաց  հիմնական հասարակությունը, որ այս ամենը չի կարելի իրար հետ շփոթել:

Ստեղծված հանձնաժողովը դեռևս երկու հանդիպում է  ունեցել: Սա եռակողմ հանձնաժողով է, Վրաստանի պատրիարքարան, Մշակույթի նախարարություն և Առաջնորդարան: Մեկ անգամ հանդիպումը եղավ քննակում  եկեղեցիների պատկանելիության հարձի շուրջ և ոչ ոքի համար  վերջում խնդիր չեղավ, թե ում է պատկանում ինքնին, ուղղակի հենց այդ հանդիպմանը  առաջ էր քաշվում հյուսիսային Հայաստանի քաղկեդոնիկ եկեղեցիների  վերադարձի հարցը: Մյուս հանդիպումը եղավ այցելություն այս եկեղեցիները, Նորաշեն, Սուրբ Նշան, Սուրբ Մինաս, Մուղնեցոց Սուրբ Գևորգ, Ավետարանչաց  և բոլորը տեսան և լրագրողները և մարդիկ,  որ այս ամբողջի մեջ ոչինչ վրացական չկա, արձանագրություններով,  պատկերներով ամբողջությամբ հայկական է: Այս պահի դրությամբ կարևոր է դրանց պահպանումը: Սուրբ Նշանի հիմքերը մի փոքր ամրացվեցին, ներսից ամրաններ դրվեց(փլված սյունի փոխարեն), որ հանկարծ չփլվեր տաճարը, Սուրբ Նորաշենից հանվեց ամբողջ այն գրականությունը, որը ակադեմիային էր պատկանում և կարծեսթե սկսում ենք Սուրբ Նշանի ամրացման  աշխատանքները: Այս ամենին ներգրավված է ՀՀ Սփյուռքի նախարարությունը, երկու անգամ ՀՀ Մշակույթի նախարար տիկին Հասմիկ Պողոսյանը գտնվել է Վրաստանում  և պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ նախագծային, շինարարական աշխատանքներին  անպայման  կմասնակցեն հայ մասնագետները և այս պահի դրությամբ  գոնե այդ երկու տաճարների պահպանությունը, որի շուրջ ընթանում են բանակցությունները, կարծում եմ որ աշնան նախագահական ընտրություններից հետո ինչ որ մի բան ավելիով կփոխվի, որովհետև Վրաց պատրիարքարանի հետ երբ շփում ենք ունենում, ոչ անմիջապես պատրիարքի, այլ  ներկայացուցիչների,մենք իրենց մոտ էլ ենք տեսնում փոփոխություն մոտեցման մեջ և կարծում եմ, որ  մեր եկեղեցիների  հարցը  պիտի լուծվի, որպեսզի մենք Վրաց եկեղեցու հետ որիշ խնդիր չունենանք:

Վրաց եկեղեցու հետ մենք ունենք մի ուրիշ խնդիր, որը վերամկրտության հարցն է և ես կարծում եմ, որ պետք է մի օր էլ մենք իրենց հետ  ավելի բաց քննարկում ունենաք այս հարցով: Խոսել ենք, բայց արդեն ռեալ քննարկումների խնդիր կա որ Վրաց եկեղեցին պետք է փոխի իր կերպը այս հարցի հետ կապված:

Վրաստանի հայությունը միշտ շատ ուշադիր է եղել այս խնդիրներին և իրավաբանական կազմակերպությունները և ֆիզիկական անձիք, բայց եկեղեցիների պահապնության և նրանց վերադարձի հարցի այսփուլի հարցերում ես կարծումեմ շատ պետք չի որ մեծ մասսաներ մասկանցեն, որովհետև եթե մենք մի օր մի բողոքի ցույց անենք և 200 հոգի հավաքենք, վրացիները կհավաքեն 200000 և կարող է նույնիսկ կոնֆլիկտ էլ լինի:  Իմ մոտեցումը հետևյալն է, ժողովրդին՝ թե հայերին, թե վրացիներին, չպետք  է մենք այս գործերին խառնենք, մենք պետք  է սա լուծենք պաշտոնական անձանց հետ, իսկ եթե հանկարծ տեսնում է մեր ժողովուրդը որ վտանգվումեն այս տաճարները, իհարկե պիտի նա ամեն ինչի դիմի: Եթե պետք լինի, մենք 10 հոգով էլ պետք է կանգնենք 100000 հոգու դեմ,  կկանգնե՛նք, բայց այս փուլի համար կարծում եմ դեռ դրա կարիքը չկա, բայց ի պատիվ մեր համայնքային գործիչների, հասարակության, մշտապես իրենց ուշադրոթյան կենտրոնում  ենք:

Հայտնի է, որ բոլոր երկրներում,  որտեղ գոյություն ունեն հայկական համայնքներ, ինքնակազմակերպման ձևերից մեկը  թեմական խորհուրդն է: Ինչքանով մեզ հայտնի է,  Վրաստանում նմանը չկա: Տվյալ հարցը  միշտ տրվում  է  «Վրաստանի Հայ Համայնք»-ի կողմից, սակայն  մինչ այսօր  այդ խորհուրդը չի ստեղծվել: Կարող եք պատմել,  ինչու՞մ է  դժվարությունը և  ե՞րբ ենք կարող սպասել  այդ իրադարձությանը:

Ես իմ ծառայության առաջին շրջանից, որ արդեն գրեթե 10 տարի եղավ, այս խնդրի վերաբերյալ միշտ խոսել ենք այստեղ, երկու տարի առաջ մենք Մայր Աթոռի միջեկեղեցական  բաժնի  պատասխանատու Հովակիմ Եպիսկոպոսի հետ նույնիսկ  մշակեցինք թեմական  կանոնադրություն, հիմնված Հայ Եկեղեցու 2010 թվականին ընդունված թեմական  ներկայացուցչական  ժողովի կողմից կանոնադրական փոփոխությունները ներառած և այդ տարիներից գտնվում է  մեր Վեհափառ հայրապետի մոտ: Վեհափառ հայրապետը ասաց, որ պետք է ստեղծվի  խորհուրդ, Հայաստանի թեմերն էլ չունեն  և Արևելյան Եվրոպայի շատ թեմեր  էլ դեռևս չունեն  իրենց այդ կանոնադրությունը ամբողջական թեմական, իրենք երբ կպչում են թեմական կամ ծխական խորհուրդ, դա  շատ պայմանական է, շատ պայմանական:  Թեև բանավոր էլի ենք դիմել  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, սակայն իրենց մոտեցումն է, որ մի մոդել պիտի ստեղծվի  բոլորի համար և դա  Վեհափառի օրհնությամբ  գա այստեղ: Վաղուց  սրա անհրաժեշտությունն մենք  ունենք, որովհետև ծուխերը  երբ գործում են,  իրենք կանոնադրության կարիք ունեն, ծխական խորհրդի, թեմական պատգամավորական,  ծխական պատգամավորական ժողովի, որն էլ կընտրի թեմական խորհուրդը: Այնպես որ, այս  հարցը ոչ թե մեզանից  է կախված, այսօր  սա կախված է  Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից և մենք սպասում ենք: Այս տարի այնտեղ սպասվում է Եպիսկոպոսական Ժողով, որը նաև  պետք է քննարկի նման հարցեր, այս հարցերը, հուսանք որ արդեն երևի այնտեղ ստեղծված հանձնաժողովը լուծում տված կլինի այս կանոնադրական հարցերին  և մենք կունենանք, այնպես որ վաղուց հասունացել է, կրկնում եմ և արդեն 3 տարի առաջ  աշխատանքը  ներկայացվել է Մայր Աթոռ, լիահույս ենք որ գոնե մինչև տարվա վերջ այդ եպիսկոպոսական ժողովից հետո հաստատված  կպարգևի մեզ:

Ձեր կարծիքով, այսօր ի՞նչ  հիմնական  մարտահրավերների առջև է կանգնած  վիրահայությունը:

Վիրահայության հիմնական մարտահրավեր, ինչպես մայր հայրենիքում, այնպես էլ այստեղ՝ դա  արտագաղթն է: Արտագաղթը  համարում եմ որպես հիմնական մարտահրավեր: Երկրորդ մարտահրավերը, որ կա նմանատիպ երկրներում Հայաստանից դուրս,  դա արդեն խառն ամուսնությունների միջոցով  ձուլման վտանգն է, մյուս  վտանգը ես տեսնում եմ մեր ժողովրդի  կրթվածության պակասելը, դպրոցների մակարդակի ցածր լինելը, կրթության նկատմամբ, մանավանդ  գյուղական համայնքներում, նվազումըև կրթության հետ միասին ես չեմ կարող չբարձրաձայնել  նաև մշակութային կյանքի գրեթե բացակայությունը: Սրանք լուրջ մարտահրավերներ են: Դրա կողքին մենք կարող ենք տեսնել  չորրորդ հարց, սոցիալական խնդիր, մանավանդ գյուղական համայնքներում  սա շատ առկա է, բայց մշակութային կյանքի բացակայությունը, հոգևոր, կրաթական, մշակութային սա արդեն մեծ վտանգ է իրենից ներկայացնում: Հիմնականում այս մարտահրավերներն են: Մյուս մարտահրավերը ես կասեի, որ մենք պակաս ունենք ավելի աշխույժ  համայնքային կառույցների  գործունեության, ունենք մեկ երկու երեք բայց սրանք քիչ են, որովհետև ցանկացած հայ  հասարակություն, ցանկացած համայնք, եթե ինքը հասարակական կառույցների միջոցով  չկազմավորվի,  ինքը չի կազմավորվի, դրա համար էլ գոյություն ունեն աշխարհում կուսակցություններ կամ աշխատավորների իրավունքները պաշտպանող կառույցներ, որոնց միջոցով կազմակերպվում են: Հիմա իհարկե այստեղ եկեղեցին ինքը որպես համայնք, իր հոգևոր առաջնորդներով փորձում է անել  շատ բան, բայց այստեղ16 հոգևորականներով և գործող 46 եկեղեցիով սա շատ դժվար է, մանավանդ ցրված հայություն ունենք: Մարտահրավերները սրանք են: Գուցե շատ բաներ թելադրեմ, բայց մարտահրավերներից ամենակարևորը, որ ժողովուրդը սոցիալական կյանքից ելնելով մեկնում է երկրից: Մնացածը մենք արդեն աշխատելու  հարց ունենք, որ նվազեցնենք այլ մարտահրավերները:

Եթե հետ նայեք և  համեմատեք առաջին ամիսները  ձեր  առաջնորդության  և  այսօր,  ի՞նչն է փոխվել թեմում   այս տարիների ընթացքում: Ի՞նչ խնդիրներ է հաջողվել  լուծել  և  որոնք  ոչ:

Տաս տարիների ընթացքում շատ  աշխատանք արվել է և իհարկե շատ շատ անելիքներ դեռևս մնացել է: Ես կդժվարանամ գնահատական տալ ինքս իմ աշխատանքին: Կարող եմ ուղղակի մխիթարվել, որ այն ինչ որ տաս տարի առաջ էր և տաս տարի հետո, չենք կարող իրար հետ համեմատել, հենց միայն Թբիլիսի քաղաքում կամ նրանից դուրս,բայց անելիքները շատ են: Գոնե գրանցումը հաջողեցինք, դուք գիտեք թե ինչ մեծ պայքար կար, որպեսզի իրավաբանական գրանցում լիներ, թեև այս գրանցումը այն չէր,  ինչի համար մենք պայքարում էինք և հայոց եկեղեցին ընդգրկել էր իր կողքը մյուս կրոնական համայնքներին և միասնական պայքարով եղավ: Չհաջողված առայժմ մնում է  մեր պատմական տաճարների վերադարձը: Չհաջողված  գործերից գուցեայն է, որ մենք առայժմ գոնե մի երեքից հինգ գյուղում, համայնքում չունենք մեկ հոգևորական, որպեսզի կարողանանք հոգևոր կյանքով ապրեցնել  մեր ժողովրդին: Գիտեք ի՞նչ է նշանակում հոգևոր կյանքով ապրեցնել, մարդկանց կյանքը մի փոքր դարձնել հետաքրքիր: Չմոռանանաք, որ մեր ժողովրդի մի հսկայական հատված ապրում է գյուղերում: Վրաստանում գրեթե հայկական  գյուղերի թիվը մոտ 130-ի է հասնում: Գիտեք, մենք գնացել ենք երկու ուղղությամբ հիմնականում՝ նորոգություն  գործող տաճարներում, որպես շենք շինություն կառույցների հայարտուն առաջնորդարան և դրա հետ միասին մարդկանց հետ աշխատել, որովհետև ամենակարևորը մարդկանց սրտերի միջի տաճարների նորոգումն է, ամենակարևորը դա մարդն է, իրեն հետ աշխատելը, ես տեսնում եմ որ մեր քահանաները մեզ հետ միասին մեր պաշտոնյաների հետ միասին  այդ աշխատանքը տանում են: Ես երբեմն մեր հոգևորականներին ասում եմ, դուք տեսնում եք, որ  մեծ միջոցառումներ են մասշտաբային, հայկական կամ ոչ հայկական, մեզ բարև տվողները, մոտեցող հարցնողները շատացել են, սա արդյունքն է այն  աշխատանքի, որ մարդիկ արդեն տեղյակ ենև կարևոր մեր նվաճումներից մեկը, որ օտարները, այստեղ ապրող նաևվրացիներին դժվար է ասել օտար, այդ հասարակությունը սկսում է  փոխվել մեր հանդեպ: Հայ համայնքը  միջոցառումներով, լրատվությամբ, իր ներկայությամբ փոխում է կարծիքը այդ մարդկանց մոտ: Ամեն հանդիպումներին, երբ մեր պաշտոնյաները հանդիպում են իրար, տեսնում ենք այդ մարդկանց վերաբերմունքը, ինչու չէ ,այս տարի մեր երկու միջոցառմանը՝ Սուրբ Ծննդյան և Վարդատոնին եկավ անձամբ վարչապետը, դրանից մեկ տարի առաջ Սուրբ Ծննդյան պատարագին եկավ նախագահը, Զատկական պատարագին եկել է քաղաքապետը  և նախարարներ, պատգամավորներ, մեր քույր եկեղեցիների  առաջնորդներ: Սա համարում ենք, որ փոխվում է մարդկանց վերաբերմունքը  հայության հանդեպ:

Եվ  վերջին հարցս, բազում  հետազոտություններով Վրաց  եկեղեցին  այսօր ունի  ավելի մեծ ազդեցություն և  հեղինակություն, քան  իշխանությունները, հաճախ  Վրացական եկեղեցու դիրքոմոշումը դառնում է  որոշիչ այս կամ այն հարցում (հաճախ դա լինում է ոչ հոգևոր  և ոչ եկեղեցական խնդիր): Ինչպե՞ս եք կարծում,  ինչքանո՞վ  է շահավետ  աշխարհիկ պետության համար  այսպիսի  իրադրություն, կա արդյոք պետական համակարգը փոխվելու  ռիսկ ապագայում թեոկրատիկ:

Կարծում եմ վտանգ  չկա  թեոկրատիկ  դառնալու, բայց որ վրաց  եկեղեցու հեղինակությունը և պատրիարքի դերը այսքան մեծ է  և երկրում շատ կարևոր նշանակություն է ունենում,  դա փաստ է: Պետք է նաև սրա լավ  կողմը ընդունենք, որովհետև պատրիարքարանի և Վրաց եկեղեցու այս ազդեցությունը նաև կայունացման գործոն է երկրում  և կավելացնեմ նաև ժողովրդավարական  զարգացումները և ընտրությունները դրա լավագույն  ապացույցն  էին: Շատ դժվար է իշխանություն հանձնելը և շատ անգամ հնարավոր է, որ պարտվող կողմին, ինչպես շատ անգամ լինում է, ներկայանալ վերջում  հաղթող, բայց օրինակ Վրաստանում դա տեղի չունեցավ և կարծում եմ դրա մեծագույն երաշխիքը եկեղեցու մեծ ազդեցությունն էր, որի նախապայմանն էր ազնիվ  կերպով անցկացնել ամեն ինչ: Գուցե երբեմն եկեղեցին  և պետությունը կարծես թե  լիազորությունները  ավելացնում են քան հարկավոր է: Իմ՝ որպես առաջնորդի, հայ եկեղեցու ներկայացուցչի մոտեցումը հետևյալն է ՝ ընդգծված եկեղեցին և պետությունը պետք է լինեն առանձինև որքան իրենք առանձին լինեն, այնքան կշահի և պետությունը և եկեղեցին, որովհետև երբեմն այստեղ  խառնաշփոթի  առաջ կարող է կանգնել, որովհետև գործառույթները  ամբողջությամբ տարբեր են պետության և եկեղեցու: Այլ խնդիր, որ մեր  նման եկեղեցիները ինչպես հայ եկեղեցին է, վրաց եկեղեցին է, մեր ժողովուրդների կյանքի համար նաև կարծես թէ ազգային նշանակություն ունեն  Քրիստոնեականից բացի, ազգային գաղափարախոսության, ավանդությունների պահպանման, արժեքների  պահպանման, այս տեսակետից իհարկե երբեմն եկեղեցին կարող է  իր ձայնը բարձրացնել,  եթե տեսնի որ ինչ որ  մի օրենք կարող է  խաթարել  ավանդությունները, չէ որ մենք  տեսնում ենք, որ ինչպես Հայաստանին, այնպես էլ Վրաստանին,  շատ անգամ արևմուտքից պատրադրվում են այնպիսի  օրենքներ, որոնք որ մեր ժողովրդին  ընդունելի չէ, այստեղ եկեղեցին կարող է ձայն բարձրացնել, որպես հասարակության ձայնը, որովհետև որքան էլ կուսակցությունները  կամ շարժումները ձայն բարձրացնեն, նրանք  այդ ազդեցությունը չեն կարող ունենալ,  որքան հավաքական եկեղեցին: Այնպես որ, ես կարծում եմ  վտանգ չկա, ինչոր տեղ  նույնիսկ գտնում եմ, որ դա լավ է, որ  կա այս երկրում նման  մի կառույց  որը ունի հավասարակշռող  դերակատարություն  երկրում: Միշտ պատմության մեջ քաղաքական գործիչները, որոշ բաներից  ելնելով, մենք տեսնում ենք պատմության մեջ էլ, կարող է  երբեմն զիջումների գնալ  դրսի ճնշումներին, բայց երբ որ կա նաև ուրիշ մի կառույց, որը կհակադրի դրան, արդեն դսրի ճնշումը կարող է և նվազել այս առումով ի պատիվ վրաց պետության և եկեղեցու,իրենց ազգային և պետական եկեղեցական տեսանկյունից շատ հետաքրքիր են գործում:    

 

Օրացույց