Սահմանադրական փոփոխություններին կողմ է քվեարկել 63,35%-ը

դեկտեմբեր 07, 2015 - 06:56        Viewed: 1436       

Հայաստանում ամփոփվել են Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի 1997 տեղամասերի արդյունքները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Սահմանադրության փոփոխություններին կողմ է արտահայտվել քվեարկողների 63.35, դեմ՝ 32.35 տոկոսը: 

ԿԸՀ անդամները ստորագրել են Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախնական արդյունքների արձանագրությունը: Ըստ արձանագրություն՝ հանրաքվեի մասնակիցների հիմնական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 2 միլիոն 547 հազար 918 է: Հանրաքվեին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 50.51%-ը:

«Այո» քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թիվը՝ 825, 851: «Ոչ» քվեարկած քվեաթերթիկների թիվը՝ 421.600: Քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեարկության ծրարների ընդհանուր թիվը՝ 1 միլիոն 300 հազար 635: Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 53 հազար 332:

Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը՝ 2 միլին 567 հազար 047: Քվեարկության մասնակից թիվը՝ 1 միլիոն 303 հազար 466, այդ թվում՝ նույնականցված քարտերով քվեարկության մասնակիցների թիվը՝ 189 հազար 230:

Տեղամասային հանձնաժողովների հատկացված քվեաթերթիկների թիվը՝ 2 միլիոն 640 հազար: Տեղամասային հանձնաժողովներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը՝ 1 միլիոն 330 հազար 954: Անճշտություների գումարային չափը՝ 824:

Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են նախագահի ընտրության անուղղակի համակարգ, նախագահի լիազորությունների զգալի կրճատում և խորհրդարանի, կառավարության և վարչապետի դերի մեծացում, ընտրությունների մեծամասնական համակարգի վերացում և ամբողջական անցում խորհրդարանի ձևավորման համամասնական համակարգին: Որպեսզի հանրաքվեի դրված նախագիծը համարվի ընդունված, նրան պիտի կողմ քվեարկի քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ քառորդը:

Օրացույց