հարցազրույց Մ. Սալուաշվիլիի հետ

օգոստոս 21, 2013 - 00:24        Viewed: 2968       

Վրաստանի Հայ Համայնք-ի «Միություն» լրատվական կենտրոնի հարցերին պատասխանում է Վրաստանի նախագահության գրանցված թեկնածու Միխեիլ Սալուաշվիլին`

 

Պարոն Միխեիլ, ինչպե՞ս կգնահատեք ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանման առումով Վրաստանի քաղաքականությունը և ի՞նչ կարևոր խնդիրներ կթվարկեիք:

- Ուզում եմ ասել, որ մենք կիսում ենք այն հայացքները, որի վրա դարեր շարունակ հիմնված է վրացական գիտակցությունը: Վրաստանի տարածքը բոլոր ազգությունների, բոլոր մարդկանց բնակելի տարածքն է, որը պարտավորեցնում է նրանց իրենց ներդրումն ունենալ երկրի զարգացման մեջ: Ինչպես գիտեք, մեր տարածքը բազմիցս դարձել է տարբեր ազգության ներկայացուցիչներին բռնի ուժով Վրաստանում բնակեցման հիմք և Վրաստանում տարբեր պատճառների արդյունքում ձևավորված է բազմազգ հարաբերություններ: Իմ կարծիքով, այս ուղղությամբ Վրաստանում չպետք է խնդիր լինի: Չնայած նրան, որ կան առանձին դեպքեր, որոնք չեն կրում ընդհանուր բնույթ: Իմ կարծիքով, Վրաստանում, ազգային փոքրամասնությունների նկատմամբ նորմալ վերաբերմունք է:

Մեր կարևորագույն խնդիրը լեզվի չիմացությունն է: Ազգային փոքրամասնությունների այն սերունդները, որոնք կազմավորվել են 70-ական թվականներին, Խորհրդային Միության ժամանակ, որոշպատճառներից ելնելով, շփվում էին ռուսերեն:Ուստի, այն բանից հետո, երբ Վրաստանը ձեռք բերեց անկախություն, առաջին պլան եկավ բնականաբար պետական լեզվի հարցը: Իմ կարծիքով, այն աշխատանքները, որոնք սկսված են Վրաստանում, ազգային փոքրամասնություններին կօգնեն հեշտ ինտեգրվել ամենօրյա կյանք և դա շատ կարևոր է: Բացի այդ, այն սերնդին, որը հիմա մեծանում է՝ ավելի հեշտ է շփվել պետական լեզվով: Խնդիրը կարող է լինել միայն լեզվային: Իմ կարծիքով, Վրաստանում ազգային փոքրամասնությունները այլ խնդիր չունեն:

Ինչպե՞ս կբնութագրեիք Վրաստանի քաղաքականությունը տարածաշրջանային երկրների նկատմամբ:

- Մեր կուսակցության նախագահական նախընտրական ծրագրի բաղադրիչ մասերից մեկը հենց արտաքին քաղաքականության մեր հայացքն է: Այն դեպքում, եթե բնակչությունը կաջակցի մեր նախագահական ծրագրին՝ իմ նախագահ դառնալու դեպքում, պատրաստվում եմ Կովկասում ստեղծել նոր տարածաշրջանային միջազգային կազմակերպություն - «Կովկաս – խաղաղության տուն»: Ինչպես գիտեք, Կովկասի տարածաշրջանը 5 պետության միություն է – Ռուսաստան, Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան և Վրաստան: Մեր նախագահական ծրագիրը հաշվի է առնում այս հինգ պետությունների հիման վրա ստեղծել կազմակերպություն, որի հիմնական գաղափարը և գործունեությունը կլինի Կովկասում առկա խնդիրների խաղաղ ճանապարհով  լուծում, որն ինքնին հնարավոր կդարձնի, որպեսզի այս երկրների պետական շահերը համընկնեն: Այժմ Վրաստանի և Ռուսաստանի միջև բարդ հարաբերություններ են: Դադարեցված են դիվանագիտական հարաբերությունները: Նույնն է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում: Հայաստանի և Թուրքիայի սահմանների վերաբերյալ... Չնայած այս լարված իրավիճակին, միակ ելքը մենք տեսնում այս միության կենտրոն ստեղծելու մեջ՝ կազմակերպություն, որը կաշխատի առկա խնդիրները հաղթահարելու վրա: Այս բարդագույն տարածաշրջանում խնդիրները կարելի է լուծել միայն բանակցությունների և փոխհամագործակցության ճանապարհով:

Ձեր նախագահության դեպքում, տեսնու՞մ եք արդյոք Հայաստանի հետ համագործակցության խորացման անհրաժեշտություն, եթե այո, ապա ո՞ր ուղղությամբ: Եթե ոչ՝ ինչու՞:

- Մեր բազմադար պատմության ընթացքում, Կովկասի տարածքում, վրաց և հայ ազգերը, այն միակ ազգություններն են, որոնք համագործակցել են: Մենք դարերի ընթացքում անցել ենք համագործակցության տարբեր փուլեր:Կար ժամանակ, երբ Վրաստանը կորցրել  էր իր պետականությունը: Գիտեք, որ 11-րդ դարից Հայաստանն էլ նմանապես կորցրել էր պետականությունը ևազգը գտնվում էր իր պատմության ամենածանր ժամանակաշրջանում: Այնուհետև, երբ որոշ պատճառների արդյունքում մեր երկու ազգերը հայտնվեցին մեկ պետությանկազմում, դեռ Ռուսաստանի կայսրությունում և այնուհետև Խորհրդային միությունում, բնական է, մեր հարաբերությունների վրա ազդեցություն գործեց կայսրական քաղաքականությունը, որը կայանում էր կայսրության կազմում գտնվող ազգությունների միջև լարվածություն ստեղծելու մեջ: Հիմա, փաստորեն, Հայաստանը և Վրաստանը անկախ պետություներ են: Մենք ունենք ճշմարիտ ընկերության և փոխհամագործակության վրա հիմնվելով՝ հարաբերություններ ձևակերպելու և զարգացնելու հնարավորություն: Մեկ անգամ ևս կրկնում եմ. Համարում եմ, որ միասնական կովկասյան կազմակերպության ստեղծումը, էլ ավելի բարձր մակարդակի կհասցնի նրա (կազմակերպությունում) անդամ յուրաքանչյուր երկրի հարաբերությունը մնացած անդամ երկրների հետ: Գիտեք, որ Վրաստանի տարածքի մոտավորապես 8-9 տոկոսի վրա ապրում է հայ բնակչություն և նրանց ինտեգրումը վրացական պետության կառուցման մեջ՝ կդառնա հայկական պետության հետ մեր նորմալ և լավ հարաբերությունների երաշխիք: Մեր անկախ պետությունները այսօր կարող են  ստեղծել այն ճշմարիտ բարեկամությունը և համագործակցությունը, որն անզոր էին ստեղծել այլ երկրի կազմում լինելու ժամանակ: Մշակութային, տնտեսական, կրթական... Գոյություն ունեն բազմաթիվ այլ ոլորտներ, որոնց միջոցով մենք կարող ենք Հայաստան-Վրաստան հարաբերությունները հասցնել բարձր մակարդակի:

Դուք համարու՞մ եք, որ այս ամենը հնարավոր է, հաշվի առնելով Վրաստանի մտերիմ հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որոնց հետ ռազմական հարաբերություններից սկսած, բոլոր մնացած ոլորտները ներառյալ, հիմնված  է բազմաթիվ պայմանագրերի վրա: Հնարավո՞ր է, որ Վրաստանը առանձնանա Թուրքիա-Ադրբեջանական տանդեմից և իրոք վարի անկախ քաղաքականություն Հայաստանի Հանրապետության հետ:

- Ապրել փակ դռների ետևում, դա նորմալ չէ: Բոլորս տարբեր հարևանություն ունենք: Միևնույն ժամանակ բոլորս, մեր պետական շահերից ելնելով, պետք է կառուցենք հարաբերություններ մեր հարևանների հետ: Հնարավոր է որևիցէ երկիր, որոշակի փուլում, չկարողանա նորմալ հարաբերություններ ունենալ իր հարևանների հետ, սակայն բարյացակամ հարևանի դիրքորոշումը ոչ թե պետք է խորացնի և բարդացնի հակամարտությունը, այլ ամեն կերպ փորձի օգնել հարաբերությունները վերականգնելու մեջ: Ուստի, Վրաստանի դեպքում, մենք համարում ենք, որ կարող ենք լինել միատարր կամուրջ այն հարաբերությունների բարելավման մեջ, որը ցավոք, այսօր գոյություն ունի Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև:  Այնպես ինչպես Հայաստանի Հանրապետությունը ևս կարող է իր պոզիտիվ ներդրումն ունենալ մեր հարևան երկրների հետ հարաբերություններում: Այսքանով, ոչ թե անհնար եմ համարում, այլ պարտադիր է, որ բոլոր հարևանների հետ, հարևանությունը պայմանական է, ուզում եմ ընդգծել, այսօր աշխարհն այնպես է զարգացել, որ տարածքային գործոնն այլևս խանգարող հանգամանք չէ, ուստի, մեր՝ որպես անդրկովկասի կենտրոնական պետության դերը, հենց այս «փակ դռները» բացելու մեջ պետք է կայանա: Այդ դերն իրականացնելու միակ ելքը՝ ըստ մեզ, անդրկովկասյան, տարածաշրջանային, միջազգային կազմակերպության ստեղծման մեջ է կայանում: Ինձ թվում է, եկել է ժամանակը, երբ մենք մեր սեփական ուժերով պետք է կարևորագույն դեր խաղանք մեր հարաբերությունների կարգավորման գործում:

Ձեզ հայտնի է, որ Վրաստանը 90-ական թվականներին ԵԽ անդամակցվելու պահին, մի քանի պարտականություն է ստանձնել ազգային և լեզվական փոքրամասնությունների պաշտպանման վերաբերյալ: Այդ պարտականություններից էր՝ տարածաշրջանային լեզուների մասին կանոնադրության վավերացում և իրականացում: Պատրաստվու՞մ եք արդյոք, նախագահ դառնալու դեպքում, կոչ անել Վրաստանի համապատասխան գերատեսչություններին (խորհրդարանին և վարչապետին)՝ միջազգային պարտավորությամբ ընդունել օրենսդրական փոփոխություններ:

- Երբ քննարկում ենք որևէ հարց, պարտադիր է պաշտպանել տերմինաբանական ճշգրտություն, որպեսզի գիտենանք ինչի մասին է խոսքը: Այն կանոնադրությունը, որը հիմնվում է տարածաշրջանային լեզուների զարգացման և աջակցման սկզբունքի վրա, այդ խարտիան հաշվի է առնում այն ազգերի ներկայացուցիչների խոսակցական լեզվի պահպանման երաշխիքի ստեղծում, որոնք չունեն այդ լեզուն բարձր մակարդակով պահպանելու հնարավորություն: Այս փոքր ազգությունները բնակվում են նաև Վրաստանում, սակայն խոսքը այն ազգությունների մասին է, որոնք չունեն սեփական պետականություն: Ուստի համարում եմ, որ տարածաշրջանային լեզուների այս ձևով պահպանումը ցանկացած պետության պարտքն է, եթե նրա տարածքում ապրում է ազգ, որը զուրկէ պետականությունից, երկիրը պետք է անի ամեն բան, որպեսզի աջակցի նրանց ազգային ինքնության պահպանմանը: Այս սկզբունքից ելնելով, իմ՝ որպես նախագահի ջանքը կլինի ուղղված Վրաստանում բնակվող սակավաթիվ ազգերի համար ստեղծել համապատասխան պայմաններ, իրենց խոսակցական լեզուն պահպանելու համար:

Ցանկանում եմ ուղղում մտցնել *, այս կանոնադրության մեջ կոնկրետ ասված է, թե որ խմբերի վրա է տարածվում այս խարտիան և Վրաստանում բնակվող ազգային-լեզվական փոքրամասնությունների անդամները բավարարում են կանոնադրությունում առաջ բերված չափանիշները: Համապատասխանաբար, խոսքը այն մասին է, որ նշված խարտիան վավերացնելու դեպքում պետությունը իր իսկ երկրի քաղաքացիների համար կստեղծի ազգային ինքնության պահպանման երաշխիքներ և որ կարևոր է՝ այս տարածաշրջանում բնակվողներին ընձեռվում է հնարավորություն լիարժեքորեն լինել ներգրավված երկրի կյանքում, միևնույն ժամանակ իրենց մայրենի լեզվով շփվելու միջոցով կապ հաստատել տարածաշրջանի պետական կառույցների հետ:

- Ինչ վերաբերում է երկրի տարածքի տարբեր անկյուններում բնակվող ազգային փոքրամասնությունների մայրենի լեզվով խոսելու իրավունքի մասին, բացարձակապես համաձայն եմ: Ես համարում եմ, որ միասնական և անկախ պետության պարտքն է, իր տարածքում բնակվող բոլոր ազգերին տալ մայրենի լեզվով կրթություն ստանալու հնարավորություն: Ինչ վերաբերում է պետական-տարածաշրջանային և մարզային մարմինների հետ հարաբերություններին, սա միասնական պետություն է, որը վրացական պետություն է և պետությունը պետք է ստեղծի այնպիսի պայմաններ, որպեսզի ազգային փոքրամասնությունների ինտեգրումը տեղի ունենա հենց պետական լեզվի միջոցով: Նրանք պետք է ունենան մայրենի լեզվով ոչ միայն միջին, այլև բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն, միևնույն ժամանակ նրանք պետք է հարգեն և զգան որ ապրում են այնպիսի պետությունում, որն ունի պետական լեզու և որպեսզի նրանք այդ երկրում իրենց չզգան օտար՝ պետք է տիրապետեն պետական լեզվին, որպեսզի կարողանան իրենց ներդրումն ունենալ երկրի կառուցման գործում: Իմ կարծիքով, սա այն ելք է այն բարդ իրավիճակից դուրս գալու համար, որը ստեղծվել է որոշ պատմական գործոնների արդյունքում:

Ձեր կարծիքով, ո՞րն է Աբխազիայում կոնֆլիկտի պատճառ և որո՞նք են նրա լուծման ուղիները:

- 2002-03թթ. աշխատում էի որպես Աբխազիայի Գերագույն խորհրդի նախագահի խորհրդական: Աբխազիայում, ինչպես նաև Սամաչաբլոյում սկսված կոնֆլիկտները, բնականաբար ունեն իրենց պատմությունը, որը շատ թե քիչ գալիս է Խորհրդային Միության ժամանակաշրջանից: Դժվար, կարողանամ այս հարցազրույցի շրջանակներում լիովին բացել նշված կոնֆլիկտների էությունը և նրանց զարգացման պատմությունը:Երկու խոսքով ասեմ, որ առաջին հերթին այն կոֆլիկների վրա, որոնք զարգացան Խորհրդային կայսրության թե մասնատումից, թե անկումից հետո, ազդում էին տարբեր գործոններ և ուժեր: Ինչպես արտաքին, այնպես էլ ներքին: Գիտեք, 90-ական թվականներին առաջ քաշվեց Հարավային Օսեթիայի ինքնավարության վերացման հարցը: Ինչ վերաբերում է Աբխազիայի խնդրին, այն ժամանակաշրջանում լարվածություն կար, սակայն այս խնդիրը լուծվեց այնտեղ անցկացված ընտրություններից հետո: Ցավոք, 1991 թվականի դեկտեմբերի 21-ին հաստատված իրականությունը և Վրաստանում անօրինական ճանապարհով իշխանափոխությունը պայմանավորեց այն գործոնները, որին հետևեցին Վրաստանի այս հնագույն տարածաշրջանում զարգացած իրադարձությունները:

Այս հարցին լուծում կարող է տրվել մի քանի տեսանկյունից: Դրանցից մեկը, բացի նրանից, որ արդեն նշել եմ Կովկասի «Միասնական տուն»-ի ստեղծման գաղափարի հետ կապված, մենք նաև ունեն ամուր ձևակերպված դիրքորոշում, որ իմ նախագահության դեպքում ամեն բան կանենք, որպեսզի Վրաստանը վերցնի մշտական ռազմական չեզոքության կողմնորոշում:Վրաստանը, ներկայանում է որպես այս բարդագույն տարածաշրջանի, Կովկասի տարածաշրջանի կենտրոնական պետություն և համապատասխանաբար պետք է լինի ռազմականորեն չեզոք: Վրաստանը միայն նման կարգավիճակի ձեռքբերման դեպքում կունենա հնարավորություն և բարոյական իրավունք, հանդես գա որպես նման տարածաշրջանային կազմակերպության ստեղծման նախաձեռնող: Կոնֆլիկտային իրավիճակներից դուրս գալու միակ ուղին խաղաղ ճանապարհն է և այսպես պետք է լինի նաև մեր դեպքում: Տարածաշրջանում առկա կոնֆլիկտների լուծումը պետք է հիմնվի Վրաստանի մշտական ռազմական չեզոքության վրա:Ինչպես գիտեք, ռազմական չեզոքություն նշանակում է, որ Վրաստանը իր վրա է վերցնում պարտականություն, որ նրա տարածքը երբեք չի դառնա օտար երկրի ռազմական ուժերի տեղակայման վայր և համապատասխանաբար չի վերածվի այլ երկրների ռազմական գործողությունների դաշտի երրորդ պետության հետ կոնֆլիկտում: Ինչպես նաև, Վրաստանի զինված ուժերը երբեք չեն մասնակցի տարբեր տարածաշրջաններում ընթացող ռազմական գործողություններին, այսինքն Վրաստանը պետք է հանդես գա խաղաղարար նախաձեռնությամբ, որպեսզի մեր արարքը դառնա օրինակելի այլ երկրների համար:

 

 

*) «տարածքային կամ փպքրամասնությունների լեզուներ» տերմինը կիրառվում է այն լեզուների նկատմամբ, որոնք՝

i- ավանդաբար գործածվում են պետության տվյալ տարածքում այդ պետության այն քաղաքացիների կողմից, ովքեր ավելի փոքրաքանակ խումբ են կազմում, քան այդ պետության մնացյալ բնակչությունը

ii- տարբերվում են այդ պետության պաշտոնական լեզու(ներ)ից.

iii- այդ տերմինը չի տարածվում հիմնական լեզու(ներ)ի բարբառների-ներգաղթածների վրա.

(«Եվրոպական Խարտիա Տարածքային կամ Փոքրամասնության Լեզուների մասին»Մաս I, (Ընդհանուր դրույթներհոդված 1. )

 

 

Օրացույց