հարցազրույց Գ. Թարգամաձեի հետ (մաս I)

սեպտեմբեր 10, 2013 - 14:42        Viewed: 2865       

«Վրաստանի Հայ Համայնք»-ի «Միություն» լրատվական կենտրոնի հարցերին պատասխանում է Վրաստանի նախագահության թեկնածու  Գիորգի Թարգամաձեն`

 

Ինչպե՞ս կգնահատեիք երկրում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը, ազգային փոքրամասնությունների հարցերի տեսանկյունից:

- Դժվար է որևիցե գնահատական տալ, քանի որ Վրաստանն այժմ անցնում է շատ կարևոր և բարդ փուլ: Մենք երիտասարդ ժողովրդավարություն ենք, ավելին, վրացական պետականության զարգացման այս փուլում մենք բախվեցինք բազմաթիվ դժվարությունների, որոնք խանգարեցին, հետաձգեցին կամ բարդացրեցին երկրի ներսում ժողովրդավարական ինստիտուտների կառուցումը և ընդհանրապես երկրում քաղաքային մշակույթի ընթացքը: Վրաստանը անկախության հռչակման օրից ի վեր անցել է ինչպես քաղաքային, այնպես էլ հայրենական պատերազմ: Մենք երկու անգամ պատերազմել ենք Ռուսաստանի հետ: Մենք ունեցել ենք քաղաքային առճակատում, որը փաստորեն ավերեց և ոչնչացրեց վրացական ժողովրդավարության ու պետական ինստիտուտների ընձյուղները, որոնք հետագայում, զարգացման հետևանքով, անխակության 22-րդ տարելիցին պետք է ավելի լավ արդյունքներ ունենային երկրի և ժողովրդի համար, մեր տարածաշրջանի համար, քան ունենայսօր: Ուստի, մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, երկրի ներսում մենք ունենք լուրջ խնդիրներ: Սկսած սոցիալական իրավունքներից, կլինի դա օրենքի առջև մարդկանց հավասարության առումով, այսինքն օրենքի նկատմամբ պաշտպանվածության, սեփականության իրավունքի անձեռնմխելիության տեսանկյունից – ցավոք, հատկապես վերջին 9 տարիների ընթացքում մեր երկրում տեղի են ունեցել բազմաթիվ օրինախախտումներ: Ոտնահարվեց մարդկանց ամենահիմնական և կարևորագույն իրավունքը՝ ապրելու իրավունքը, քանզի Վրաստանի տարածքում երկու անգամ իրականացվեց էթնիկ զտում, այդ թվում Աբխազիայում և Ցխինվալիի տարածաշրջանում և սա մարդու իրավունքների պաշտպանության խախտման տեսանկյունից իհարկե ամենասարսափելին է:

Այս առումով, մեր երկրի տարածքում հայտնաբերվել են խախտումներ և այս փաստերը ճանաչվել են ինչպես ՄԱԿ-ի, այնպես էլ Եվրոպայի և այլ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից և պարզ է, որ կարևորագույն խնդիրներից մեկը՝ սոցիալական աղխատությունը և գործազրկությունն է: Չի իրագործվում սեփական աշխատանքով եկամտի հետ կապված իրավունքը և սա ևս արմատականորեն ոտնահարում է մարդու ապրելու իրավունքը:

Այս ամենը լարվածություն է առաջացնում, բարդացնում է, հասարակության ներսում բարձրացնում է ջերմաստիճանը և մեր քաղաքացիների վերաբերմունքը բավական բարդացնում է այնպիսի զգայուն և պրոբլեմատիկ թեմաների նկատմամբ, ողջ կովկասի մասշտաբով, ինչպիսիք են ազգամիջյան հարաբերությունները, ազգային փոքրամասնությունների իրավունքները և նրանց նկատմամբ վերաբերմունքը: Ընդհանուր առմամբ, կարելի է համարձակորեն ասել, որ դարեր շարունակ Վրաստանըառանձնանում էր այլազգիների նկատմամբ իր հանդուրժողականությամբ: Բարեբախտաբար, պատմության ընթացքում, Վրաստանում հրեական համայնքի և փոքրամասնության կամ այլ ազգերի ներկայացուցիչների նկատմամբ ազգային հիմքով ճնշումներչեն եղել: Սակայն միայն անցյալով չենք կարող պարծենալ և արդի կյանքում ևս պետք է ստեղծենք հպարտություն առաջացնող օրինակներ: Այս տեսանկյունից, մենք, որպես պետություն, ունենք պատասխանատվություն, որն առաջին հերթին պետք է արտահայտված լինի օրենսդրության մակարդակի վրա և այդ առումով պետք է ասենք, որ Վրաստանի Սահմանադրությունը և օրենքը հավասար պաշտպանում է Վրաստանի բոլոր քաղաքացիների իրավունքները, անկախ նրանց էթնիկ ծագումից և կրոնից: Այնպես որ, օրենսդրության մակարդակով ամեն բան կարգին է, այսինքն այս հարաբերությունների և պարտականությունների Սահմանադրական շրջանակը – գոյություն ունի: Իհարկե, խնդիրներ կան արդեն տեղական մակարդակով, անձնական հարաբերությունների ժամանակ, նաև ծիսական համայնքների հետ կապված:

 

Ձեր կարծիքով, որո՞նք են այն կարևորագույն մարտահրավերները, որոնց առջև այսօր կանգնած է Վրաստանի հայ բնակչությունը:

Ես կարծում եմ, որ կարևորագույն մարտահրավերը էթնիկ հայ բնակչության միասնական, Վրաստանի պետականություն, այդ թվում տեղեկատվական, տնտեսական, սոցիալական և քաղաքական դաշտ ինտեգրումն է:

Սա խնդիր է, որը կարող է լուծվել մի կողմից Վրաստանի պետության ջանասիրությամբ, երկարաժամկետ, լավ հաշվարկված գործարկվող քաղաքականությամբ, քաղաքական քայլերով և մյուս կողմից, հենց էթնիկ հայ բնակչության կամքից ելնելով: Այսինքն, անհնար է ժողովրդի մի մասին պարտադրել այնպիսի բան, որը նա չի ցանկանում: Բարեբախտաբար, իմ կապերից, փորձից ելնելով, որն ինձ մոտ ձևակերպվել է տարիների ընթացքում՝ դեռևս այն ժամանակ, երբ գործում էի լրագրողության ոլորտում – բավական երիտասարդ, այնուհետև արդեն որպես վրացական քաղաքականության ներկայացուցիչներից մեկը և քաղաքական կուսակցության առաջնորդ, խորհրդարանի անդամ: Հարավային Վրաստանում – հատկապես Ախալքալաքիի և Նինոծմինդայի շրջաններում և այլ վարչություններում մեր հայ համաքաղաքացիների հետ հարաբերությունների արդյունքում, հատկապես հայ երիտասարդների հետ շփվելով, այդ թվում Թբիլիսիում, քանի որ հայտնի է, որ հայկական համայնքը Թբիլիսիի հնագույն համայնքներից է, ամենատարբերվողներից և Թբիլիսիի ժամանակակից ու պատմական կոլորիտի անբաժան մասը և ստեղծողներից մեկը: Այս կողմից ևս թիֆլիսական մշակույթը առանձնահատուկ է ամբողջ աշխարհում և տարածաշրջանում: Երբ խոսում ենք փոխադարձ հանդուրժողականության մասին, հենց այստեղից է հետևում, որ սա պատմականորեն միայն վրացիների վաստակը չէ, սակայն նաև վրաց թագավորների, ազնվականների վաստակն էր: Սա ոչ պակաս այն մեր հայկական համայնքի վաստակն էր, որը դարեր շարունակ հոգ էր տանում վրացական պետության – այն ժամանակ վրաց թագավորության և այժմ արդեն անկախ վրացական պետության  ուժեղացման մասին, ինչպես նաև էթնիկ վրացիները: Այսինքն, ձևավորվում է քաղաքային մշակույթը, որի անբաժան մասը հենց այն է, որ մենք մեկ երկրի՝ պետության -  Վրաստանի զավակներն ենք, էթնիկ հայերը, վրացիները, հրեաները, ռուսները թե հույները:Այս դեպքում կարևոր է մեր հավատարմությունը, մեր սերն ու հարգանքը Վրաստանի պետության և նրա օրենքների առջև: Այս տեսանկյունից, կարևոր մարտահրավեր է նաև մեր էթնիկ հայ բնակչության ոչ միայն իրավունքների, այլև հնարավորությունների իրագործում՝ իրականացումը: Այս առումով,նախորդ տարիների ընթացքում կային շատ լուրջ խնդիրներ, քանի որ տնտեսական և սոցիալական ինֆրակառուցվածքը, այդ թվում տրանսպորտային ինֆրակառուցվածքը այնքան թերզարգացած էր, հատկապես այն շրջանում, որտեղ խիտ բնակեցված են մեր հայ համաքաղաքացիները, որ ֆիզիկական տեսանկյունից, տեխնիկական-տրանսպորտային առումով միասնական վրացական պետականության տնտեսական ոլորտի հետ ակտիվ շփումը կասեցված էր:Ես համարում եմ, որ վերջին տարիների քաղաքականությունը, որին ակտիվ մասնակցում էին միջազգային կազմակերպություններ և այդ թվում ԱՄՆ-ի կողմից աջակցվող «Միլենիում»-ի զարգացման ծրագիրը իր ֆինանսավորմամբ, արդարացված էր, քանզի այսօր մենք ունենք հնարավորություն, որպեսզի ավելի հեշտ կապ հաստատենք մեր հարավային վարչությունների, այնտեղ բնակվող էթնիկ հայերի հետ: Նրանք ավելի հասանելիություն ունեն կենտրոնի՝ Թբիլիսիի, ինչպես նաև այլ մեծ քաղաքների հետ, որը հեշտացնում է նրանց սոցիալական և մշակութային կապերը մի կողմից մեր հասարակության մնացած մասի հետ, իսկ մյուս կողմից ավելի է խորացնում տնտեսական կապերի արմատները, որովհետև երբ մենք ցանկանում ենք, որ լինի լիովին ինտեգրում, ապա դրա համարհաճախ պետք է լինի շահերի համընկնում: Բոլորս պետք է լինենք այդ շահերի իրագործման համամասնակիցներ, չնայած նրան - ծրագումով վրացի ենք, հայ, թե այլ ազգի ներկայացուցիչներ: Այս շահերը այնուհետև վերափոխվում են մարդկային հարաբերությունների, իսկ մարդկային հարաբերությունները կազմավորում են հարաբերությունների ավանդույթներ: Այս ավանդույթները առաջացնում են միմյանց նկատմամբ մարդկային պարտականություններ, ավելի շատ սեր: Այսինքն, կարևոր մարտահրավերը՝ օտարացման զգացումը չեզոքացնելն է: Քանի որ մենք մտերիմներ և բարեկամներ ենք: Մենք ունենք ընդհանուր շահեր և ընդհանուր պարտականություններ այն միասնական վրացական պետության նկատմամբ, որի քաղաքացիներն ենք:

 

Վերջին տարիների ընթացքում պետությունը ծախսում էր հսկայական գումարներ նրա համար, որպեսզի երկրի ոչվրացալեզու բնակչությունը տիրապետեր պետական լեզվին: Միևնույն ժամանակ, երկրում չկա ազգային փոքրամասնությունների պաշտպանության ոչ մի մեխանիզմ և քաղաքականություն: Պատրաստվու՞մ եք թե ոչ, նախագահ դառնալու դեպքում կոչ անել օրենսդիր մարմնին, կատարի միջազգային պարտականությունները և վավերացնի տարածաշրջանային լեզուների եվրոպական կանոնադրությունը:

- Շատ կարևոր և հետաքրքիր թեմա է և միևնույն ժամանակ բավական նուրբ: Սկզբում կպատասխանեմ հարցի առաջին մասին:

«Քրիստոնյա-Ժողովրդավարներ» շարժումը  ամենաակտիվ կուսակցությունն էր, որը աջակցում էր Վրաստանի տարածաշրջաններում մեր ազգային փոքրամասնությունների համար պետական լեզվի ուսուցման հնարավորության բարձրացմանը: Այս առումով, մենք ոչ միայն քաղաքականության ակտիվացման, այլև այդ քաղաքականության աջակցման ֆինանսական ապահովման լուրջ կողմնակիցներն էինք, նախաձեռնողները և այլն:

Հենց սկզբում ցանկանում եմ ասել սկզբունքորեն և երևի սա կլինի իմ ամենատեսանելի արտահայտվածությունը, որպես երկրի նախագահի և որոշ քաղաքական գաղափարախոսության ներակայացուցչի վերաբերմունքը փոքրամասնությունների նկատմամբ – սխալ էր, երբ տարբեր առաջնորդներ տարբեր ժամանակներում կամ քաղաքական խմբեր վարում էին ազգային փոքրամասնությունների ձուլման քաղաքականություն: Ես դեմ եմ ասիմիլացիային: Վրաստանում պետական քաղաքականությունը չպետք է ուղղված լինի հայերի կամ այլ էթնիկ խմբերի ձուլմանը: Ո"չ... Իմ քաղաքականությունը ուղղված կլինի ինտեգրմանը: Ես հարգում եմ բազմազանությունը: Բազմազանությունը, որն ընդհանուր առմամբ ստեղծում է ներդաշնակություն և խաղաղություն: Անհնար է որև է ազգային, էթնիկ կամ դավանանքային խմբին պարտադրել նրա համար օտար բան, հնարավոր է մտերիմ ու բարեկամ, բայց ոչ իր ազգությունը կամ կրոնական պատկանելիությունը: Սա և անհնա"ր է, և անարդյունավե"տ, վատ ու անընդունելի: Մենք պետք է փորձենք մտերմանալ և աջակցել  իտեգրման ընթացքին:

Սա վրացական պետություն է: Պետություն, որտեղ պետական լեզուն վրացերենն է և բնականաբար բոլոր քաղաքացիներին չի ընձեռվել հնարավորություն ծնվել և ապրել վրացալեզու ընտանիքներում: Իհարկե այդ քաղաքացիները պետք է ունենան լայնածավալ հնարավորություններ և պետությունը պետք է աջակցի նրանց, որպեսզի սովորեն վրաց լեզու, շփվեն վրացերեն լեզվով: Պետությունը պետք է նաև աջակցի պետական մարմիններում նրանց կարիերային առաջընթացին, լեզվային խոչընդոտների հաղթահարմանը և ահա այս վերոնշյալի առումով պետք է անցկացվի ակտիվ ինտեգրման քաղաքականություն:

Ինչ վերաբերում է լեզվական կանոնադրությանը, այս հարցը լուրջ քննարկման կարիք ունի: Քանի որ սա տալիս է կրկնակի մեկնաբանման հիմք: Հատկապես, մենք օտարերկրացիներից լսում ենք, որ սա այնքան կապված չէ ազգային փոքրամասնությունների հետ, որքան այն տիպի փոքր լեզվային խմբերի իրավունքների իրականացման և պաշտպանման հետ, որպիսիք են մեգրելերեն և սվաներեն բարբառները:

Վրաստանի իրականությունում այս խնդիրը առավել սուր է դառնում այդ թվում այն խնդիրների համակարգից ելնելով, որը կուտակվել է մեր 22 ամյա անկախության ժամանակաընթացքում: Որոշ մեր սխալների համար, սակայն հիմնականում մեր բարդ և պրոբլեմատիկ հարևանի, Ռուսաստանի հետ ծանր հարաբերությունների պատճառով: Երբ երկրի ներսում տարիներ շարունակ տեղի էր ունենում անջատողականության խրախուսում, վերջին ժամանակներում ցավոք, այն վերածվեց ոչ միայն անուղղակի ռազմաքաղաքական աջակցության, այլ եղան կոնկրետ խոստովանություններ:Մեր երկրի տարածքում տեղի ունեցավ էթնիկ զտում, վրացիները վտարված են իրենց հողերից և ոչ միայն վրացիները, սակայն էթնիկ զտման բնույթ էր կրում Ցխինվալիի տարածաշրջանից, Աբխազիայի տարածքից և սա որոշակի խստություն է առաջացնում այս հարցի քննարկման ժամանակ: Մեզ պետք է որոշակի ժամանակ, որպեսզի երկրում նման տիպի խնդիրների մակերես բարձրացումը չհանգեցնի էլ ավելի լարվածության՝ այդ թվում ազգային փոքրամասնությունների միջև:

Ես կողմ եմ էթնիկ խմբերին առավելագույն աջակցություն ցուցաբերելուն, որպեսզի նրանք պահպանեն և զարգացնեն իրենց ազգային ինքնությունը, լեզուն, մշակույթը: Սա հենց այդպես էլ պետք է լինի այն պատմական ժառանգություն ունեցող երկրում, ինչպիսին Վրաստանն է, որը միշտ բազմազգ, բազմադավանանք և մեր թագավորները, թե պետական այլ կառավարիչները միշտ կարողանում էին ոչ միայն ինտեգրել այդ մարդկանց խմբերից եկող առաջնորդներին, այլև նրանց հետ միասին որոշում էին Վրաստանի համար կարևոր հսկայական պետական հարցեր: Այդ թվում ոչ միայն հայտնի մշակութային գործիչներ էին, որոնցով մենք հպարտանում էինք՝ այլ գլխավոր հրամանատարներ: Այսինքն լավ ռազմիկների շարքում կային նաև լավ հայ մարտիկներ՝ վրացական բանակում և զորքում: Այս հերոսության և նվիրվածության օրինակներ, այդ թվում մեր հայ քաղաքացիները, վերջին տարիներին բազմիցս ունեցան: Օրինակ, այս դեպքում խոսքս Թբիլիսիի հայության մասին է: Ես մեծացել եմ Դիդուբեի թաղամասում, որտեղ մի փոքր  «իտալական» բակում, որը ես գերադասում եմ կոչել «հին թիֆլիսյան բակում» կողք-կողքի, այս բառի ուղիղ իմաստով, ապրում էին վրացիներ, հայեր, ադրբեջանցիներ, ռուսներ... Երբ ես, որպես լրագրող, լուսաբանում էի պատերազմը, այս հայ տղաները պայքարում էին վրացիների հետ և անում էին ոչ մեկից պակաս վրացական գործ: Դուք տեղյակ եք, որ բազմաթիվ հայեր իրենց կյանքը ձոնեցին Վրաստանի ամբողջականությանն ու անկախությանը և անհնար է ես, որպես վրացի, չգնահատեմ և իմ շնորհակալությունը չարտահայտեմ այդ թվում հայերի նկատմամբ:

Սակայն իհարկե, ինչ վերաբերում է կոնկրետ խարտիայի թեմային, այս հարցին պետք է մոտենալ զգուշորեն, քանի որ Վրաստանում մենք լուրջ վտանգ ենք տեսնում նրա, որ երկրի փլուզման գործընթացը, այդ թվում ներքին ազգայինը, դարձնեն փլուզման ընթացք: Որոշ մարդիկ քննարկում են նույն մեգրելերեն և սվաներեն լեզուներին հատուկ կարգավիճակ տալու հնարավորությունների մասին:Սակայն այս կողմից, Վրաստանը, որպես ժամանակակից եվրոպական պետություն, ունի մի շարք պարտականություններ նրա համար, որ մեր օրենսդրության մակարդակով ապահովենք և աջակցենք մեր հայ ազգային փոքրամասնության, ինչպես նաև լեզվային փոքրամասնության մշակութային ինքնության պահպանումը:

 

Հայտնի է, որ ազգությամբ հայ քաղաքացիները կազմում են ყրկրի ընդհանուր բնակչության 5,7 տոկոսը: Միևնույն ժամանակ այս 5,7 տոկոսի ներկայացուցչությունը պետական կառավարման մարմիններում զրոյական է: Ազգությամբ հայ քաղաքացիները, որոնք այսօր խորհրդարանում կամ կառավարման այլ կառուցվածքներում են աշխատում՝ իրավասու չեն և համապատասխանաբար չեն ներկայացնում երկրի հայ քաղաքացիների ձայնը, իսկ ազգային փոքրամասնությունների խնդիրները հետաքրքիր չեն վրացի քաղաքական գործիչներին: Որանո՞վ է արդարացված այս իրականությունը և ինչպե՞ս եք տեսնում այս հարցի լուծումը:

- Բացարձակ անընդունելի է: Եկեք ասենք այսպես. Այն, ինչի մասին մենք հիմա խոսում ենք, այնքան ձևական և սխալ մոտեցում էր տարիների ընթացքում, որ իրոք ստեղծում էր խնդիրներ, քանզի գոյություն ունեն որոշ խմբերի խնդիրներ, որոնց շահերը այդ թվում պետք է ներկայացված լինեն, առաջին հերթին, բարձրագույն օրենսդիր մարմիններում և այնուհետև գործադիր իշխանություններում:

Եկեք անկեղծ լինենք: Իրականում նույն հայ պատգամավորներ, իմ գործընկերներ, երբ ես երկու գումարման խորհրդարանի պատգամավոր էի,- ունեինք Վրաստանի պառլամենտում և հիմա էլ կան: Սակայն ոչ թե միայն հայկական բնակավայրերի, այլ վրացական բնակավայրերի նկատմամբ ևս այնքան լուրջ քաղաքական ճնշում էր իրագործվում: Գոյություն ունեին հիմնավորված մեղադրանքներ, որ ընտրական պրոցեսը ընթանում է ոչ այդքան խաղաղ, թափանցիկ և ազատ պայմաններում և որ տեղի բնակչության վրա իրագործվում է քաղաքական ճնշում, որ նրանց ստիպում են ընտրել այլ թեկնածուի, քան նրանք ընտրել էին: Սա իհարկե ստեղծում էր խնդիրներ ոչ միայն հայ բնակչության, այլև վրացի բնակչության համար ևս: Հենց այստեղից էին սկսվում բողոքները, ցույցերը, երբ մեր երկրի բարձրագույն օրենսդիր մարմինը՝ խորհրդարանը չէր արտացոլում Վրաստանի հասարակության քաղաքական տրամադրությունը, այդ թվում ազգային փոքրամասնություններինը: Այդ թվում հայերի տրամադրությունը ևս: Այնպես որ, սա հիվանդություն էր, որով տառապում էր վրացական քաղաքական համակարգը: Այդ թվում կտրուկ արտացոլվում էր ազգային փոքրամասնությունների խնդիրների վրա:

Հայկական փոքրամասնությունը, որն օրենքով պետք է ունենա իր ընտրված պատգամավորը, իհարկե հնարավոր է և վրացի ընտրեն կամ այլ ազգի ներկայացուցիչ, բայց նա պետք է ընտրի, նա պետք է տա մանդատը: Այս անձնավորությունը (խմբ. ընտրվածը) այնուհետև պետք է պատասխանատու լինի իր ընտրողի նկատմամբ և պետք է ներկայացնի նրա շահերը: Դա այդպես չէր լինում՝ չէր լինում Վրաստանի ողջ տարածքով:

Հիմա, երբ մենք խոսում ենք քաղաքական համակարգի վերականգնման, ընտրությունների ազատության մասին, առաջին հերթին ի նկատի ունեմ ընտրության ազատության՝ հասարակ քաղաքացիների համար: Այդ թվում հերթական վրացիների, հայերի թե ադրբեջանցիների համար: Ուստի մենք ոչ թե քայլ առ քայլ, այլ պետք է արագ ցատկելով շարժվենք այդ ուղղությամբ և այն արդեն ինքնաբերաբար կարտացոլվի Վրաստանի խորհրդարանի վրա: Սակայն միևնույն ժամանակ, թեկուզ հենց առանձին և կարևոր հարց է տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, ինչու՞ է սրվում հարցը և որտեղի՞ց են առաջանում դժգոհություններ:

Տեղական մակարդակով, երբ տեսնում ես, որ այլ շրջանի կամ տարածաշրջանի հետ համեմատած պակաս գումարներ է ծախսվում կամ ինֆրակառուցվածքը վատ է զարգանում կամ տեղի ներքին գործերի մարմինները կամ այլ անվտագնության կառույցները ավելի կողմնակալ են որոշ խմբերի նկատմամբ, հենց այդտեղից էլ ծնվում է բողոքը: Այսինքն ամեն բան սկսվում է կենցաղային մակարդակից:  Հայ է, թե վրացի՝ նա ընտանիք ունի, որին պետք է կերակրել: Ընտանիքի անդամը պետք է պաշտպանվածության զգացում ունենա... Երբ մարդ տեսնում է այս ամենը, այն վերածվում է արդեն քաղաքական դժգոհության և Աստված մի արասցե, որ որոշ ուժերի աջակցությամբ այն վերածվի ազգային առճակատման և դժգոհության:Հենց այդ պատճառով տեղի վարչությունը, լիազորության շրջանակներում, պետք է ուժեղանա ֆինանսապես, որպեսզի տեղի խնդիրները, որոնք կարող է ունենալ Ախալքալաքին կամ Նինոծմինդան, ժողովուրդը լուծի հենց տեղում: Իհարկե, այն լիազորությունների սահմաններում, որը կունենան վարչությունները: Այնպես որ, այս ուղղությամբ հարկավոր է անցկացնել լուրջ բարեփոխումներ և այս ընթացքին աջակցելու համար հարկավոր է կենտրոնը արտահայտի լուրջ քաղաքական ցանկություն:

Եվս մեկ կարևոր բաղադրիչ. Ամենաարդյունավետ միջոցներից մեկը, որը կարող է արագ բացել հայ համաքաղաքացիների իշխանությունում ներկայացուցիչ ունենալու ճանապարհը, այնպես ինչպես այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ճանապարհը, այդ թվում գործադիր իշխանությունում ևս՝ դա լեզվական խոչընդոտի վերացումն է: Այն ԶԼՄ-ներում կտա ավելի ակտիվ շփման ռեսուրսի արտահայտման հնարավորություն: Ինձ շատ էր դուր գալիս այն գաղափարը, որ այն եռանդուն երիտասարդների համար, երիտասարդներ ասելով ի նկատի ունեմ նաև 40-45 տարեկան մարդկանց, որոնք ունեն ռեսուրս և մշտապես սովորում են ու մտովի աճում, որ գոյություն ունենար հատուկ պետական կառավարման ինստիտուտ, նրանց համար, որոնք կունենային հնարավորություն՝ համեմատած հեշտացված, առանց լեզվական խոչընդոտը հաղթահարելու կարիքի, լուծել այս հարբաերությունների խնդիրը: Ի միջի այլոց, կար շրջան, երբ այս ինստիտուտը գործում էր Քութաիսիում, սակայն ցավոք այն զարգացում չապրեց:

Այդ պատճառով, ես, որպես Վրաստանի նախագահ, ոչ միայն կմիանայի, այլև կաջակցեի, նոր գաղափարներ կառաջարկեի, կփորձեի բյուջեից ֆինանսներ ձեռք բերել, որպեսզի հայ երիտասարդները, մեր երկրի քաղաքացիները և այլ ազգային փոքրամասնությունները ունենային լավ ուսում՝ կրթություն ստանալու և նոր տեխնոլոգիաների հետ հաղորդվելու հնարավորություն: Քանզի, որքան ավելի շատ կշփվենք միմյանց հետ, այնքան ավելի կհաղթահարվեն խոչընդոտները:Իհարկե, 21-րդ դարում միմյանցից առանձին լինելը, կրոնի և ազգային պատկանելիության պատճառով խտրականություն անելը՝ հետամնացության նշան է: Ես համարում եմ, որ վրացական պետությունը պետք է անի ավելի շատ բան, որպեսզի աջակցի նրանց լեզու սովորելուն և պաշտոնի համար, հատկապես գործադիր մարմնում, մարդկանց տարբերի ոչ թե ազգային պատկանելիության, այլ նրա կրթության, պրոֆեսիոնալիզմի, որակավորման, պետության նկատմամբ հավատարմության և ազնվության հատկանիշներով: Ահա սրանք պետք է լինեն չափորոշիչներ, այլ ոչ թե ով ինչ ազգ ունի:

Ես վստահ եմ, որ այդ դեպքում, դժվար է ասել, որ քանի որ մենք բնակչության 5,7 տոկոսն ենք կազմում և գործադիր իշխանությունում նախարարների կամ նրանց տեղակալների քանակը պետք է լինի համապատասխան Սա սխալ մոտեցում է: Մենք պետք է վերացնենք արհեստական խոչընդոտը, որը գոյություն ունի և ես համոզված եմ ոչ թե 5,7 տոկոս, այլև ավելի շատ կլինի՝ 15, 16, 20 և 30 տոկոս լինի, եթե տաղանդով, պետության նկատմամբ հավատարմությամբ, ազնվությամբ և որակավորմամբ գերազանցի ուրիշին: Գերազանցի ոչ թե վրացու կամ ադրբեջանցու, այլ քո նման Վրաստանի քաղաքացու, որը կարող է երկրի և ժողովրդի համար այդ գործը անել ավելի լավ:

 

(շարունակություն)

Օրացույց