հարցազրույց Գ. Թարգամաձեի հետ (մաս II)

սեպտեմբեր 10, 2013 - 15:19        Viewed: 2739       

(սկիզբը)

 

Վերջին տարիների ընթացքում Վրաստանում տեղի էին ունենում ցույցեր և հանրային հայտարարություններ*), որոնք ուղղված էին պետության ազգային, կրոնական և այլ փոքրամասնությունների իրավունքների իրականացման դեմ, որը պետության քաղաքացիների որոշ խմբերում առաջացրեց անպաշտպան լինելու և անհավասարության զգացում: Ձեր գնահատմամբ, կվերածվի արդյո՞ք նշված իրավիճակը միտումնավորության և ինչպե՞ս եք պատրաստվում պայքարել երկրի անվտանգության համար ահավոր արտահայտվածությունների հետ:

- Երբ Վրաստանի խորհրդարանում քննարկվում էր երկրի անվտանգության հայեցակարգը, Քրիստոնյա-ժողովրդավարներս այն մարդիկ էին, որոնք ասացին – մեր երկրի անվտանգության երաշխիք ստեղծելու համար միայն 12 տանկի գնումը կամ զինված հակաօդային համալիրի կամ լավ հետախուծական ծառայությանգործում չէ հարկավոր, այլև առաջին հերթին հիմնական վտանգներից մեկը, որը ընթանում է հենց ազգային փոքրամասնությունների հետ Վրաստանի ներսում հարաբերությունների ճիշտ կարգավորման առումով և այդ կողմից արհեստականորեն, դեռ խոչընդոտներից հետո և այնուհետև սրման տեսնկյունից, որ պետք է աջակցենք այդ խոչընդոտի վերացմանը:

Իհարկե, առանձին արտահայտությունները շատ հաճախ հակասում են երկրի ոչ միայն Սահմանադրությամբ հայտարարված վերաբերմունքին ազգային փոքրամասնությունների նկատմամբ, այլև վրացական մշակույթին: Ցանկացած լպիրշ արտահայտություն,հայ կլինի, թե այլ էթնիկ խմբի ներկայացուցիչ, սա անարգալից վերաբերմունք է առաջին հերթին նրանց նկատմամբ, երկրորդ հերթին, վրացական պետության այն իդեալների նկատմամբ, որի վրա հենվելով՝ պետություն ստեղծող հայրերը դարեր շարունակ հիմնում էին վրացական պետականությունը:

Ես չեմ ցանկանում հիշատակել Դավիթ IV Շինարարին, սակայն ցանկացած վրացի առաջնորդ-թագավոր, թե քաղաքական վերնախավ, այս տեսանկյունից տարբերվում էր իր հանդուրժողականությամբ: Վերջ ի վերջո, չէ՞ որայսպիսի արտահայտվածությունը, վախի և դրան հետևող ագրեսիայի  դրսևորումը՝ թուլության նշան է: Մենք, վրացիներսերբեք չենք եղել թույլ: Միշտ կարողացել ենք մշակույթով, լավ առումով մրցել մեր եղբայրների, ընկերների և հարևանների հետ: Հասկանալի է, վերջին 22 տարիների ընթացքում այնքան դժբախտություն է տեղի ունեցել մեր երկրի հետ, որ չեմ զարմանում առանձին մարդկանց կողմից թույլ տված սխալների վրա, սակայն մենք նրա համար ենք քաղաքական վերանախավ, վերջ ի վերջո նրա համար ունենք Սահմանադրություն և օրենքներ, որպեսզի կրոնական կամ դավանանքային հողի վրա մարդկանց նկատմամբ լպիրշ վերաբերմունքըպատժվի:

Այստեղից ելնելով, ես համարում եմ, որ իրոք գոյություն ունեին որոշ տհաճ նախադեպեր,որոնք պետք է վերացվեն: Այդ թվում, քրիստոնեական էթիկայի նորմերից ելնելով, որի վրա հիմնված է մեր (Քրիստոնյա-Ժողովրդավարների) քաղաքական գաղափարախոսությունը, որն այդ թվում ի նկատի ունի ինչպես Գրիգորյանական կրոնական մշակույթի և ժառանգության, կաթոլիկ ժառանգության ըմբռնման և այլ ավանդական կրոնների հարգանք: Հենց այս է վրացական մշակույթի  արտադրանքը և մեր ազգային ինքնության պահպանման անբաժան մասը, որի ձևավորման գործում ոչ միայն էթնիկ վրացիներս ենք ունեցել ներդրում, այլև մեր հայ նախնիները, մեր ադրբեջանցի եղբայրները և ընկերները, մեր հրեաները և այլն: Մենք պետք է հարգենք այս ընդհանուր մշակույթը: Մարդ, որը հարգում է իր էթնիկ ծագումը, մշակույթը, կրոնը, ուրիշինն էլ կհարգի: Այնպես որ, մի ճանապարհ կա, որ մենք բացառենք այսպիսի տիպի տհաճ երևույթները, առաջին հերթին սա մեր միջև կրթության և մշակույթի մակարդակի բարձրացում է:

Ինչ վերաբերում է առանձին ելույթներին, միևնույն է այս ամենը հետևել է սեռական փոքրամասնությունների խնդիրների հետ կապված ստեղծված իրարանցմանը և իհարկե տհաճ փաստ էր: Նրանց դեպքում ևս, ես համարում եմ, որ արհեստականորեն տեղի է ունենում առկա խնդրի սրում և չափազանցում: Այնտեղ ևս, այդ մարդիկ սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներ չէին – նրանց իրավունքների պաշտպանության կազմակերպություններ էին, որոնց շահն է, որ ինչ որ կերպ այս թեման քննարկելի լինի, բորբոքվի, սխալներ թույլ տրվի: Սա հավասար է կրակի  հետ խաղալուն:

Մենք բոլորս այս երկրի զավակներն ենք: Պետք է ընտելանանք իրականության հետ: Որտեղ կա խնդիր, պետք է ասենք – սա խնդիր է, որը լուծման ենթակա է, սակայն չպետք էչափազանցնենք արհեստականորեն, որ խնդիրը լուծվելու փոխարեն միմյանցից հեռանան մեր դիրքերը: Կարող էսա ուղղակիորեն կապ չունի կրոնական և ազգային փոքրամասնությունների հետ, սակայն միևնույն է որոշ կապ կա, քանզի երբ հասարակության մեջ առճակատման որակը բարձրանում է և հանդուրժողականության որակըպակասում, այնուհետև դա վերածվում է այլ հարաբերությունների, որը պետք է բացառենք:

 

Ինչպե՞ս կգնահատեիք Վրաստան-Հայաստան երկկողմ հարաբերությունները և ինչպե՞ս եք տեսնում այս հարաբերությունների ապագան:

- Ես համարում եմ, որ այս տեսակետից մենք շատ բան ունենք հպարտանալու, սակայն վստահ եմ, որայս հարաբերությունների ռեսուրսները ավելի շատ են: Մի կողմ դնենք մշակութային և կրթական հարաբերությունները, այս առումով ես կարծում եմ, որ մենք պետք է ավելի շատ ջանքեր գործադրենք պետական մակարդակի վրա:

Ես, որպես Վրաստանի նախագահ, կսկսեի նոր ծրագիր և առավելագույնս կաջակցեի ֆինանսավորմանը, որպեսզի Վրաստանի համալսարանների և բարձրագուն ուսումնական հաստատությունների, ավելին, ավարտական բարձր դասարանների աշակերտների համար անպայման ուսման ընթացքում լիներ հատուկ շրջագայություն Հայաստանում: Այս ամենը նրա համար, որպեսզի նրանք լավ ծանոթանան Երևանի, Էջմիածնի և ընդհանուր առմամբ Հայաստանի հետ: Ամոթալի է, որ վրացիների մեծ մասը եղել է համարյա ամբողջ աշխարհում, բայց միևնույն ժամանակ մեր եղբայրների, հարևանների մոտ չենք եղել, ծանոթ չենք նրանց մշակույթին, ճարտարապետությանը, ժառանգությանը, որը ստեղծել են մեր ընդհանուր նախնիները, այդ թվում շատ մտերիմ հարաբերությունների արդյունքում: Սա մի ուղղություն է և շատ կարևոր:

Ես համարում եմ, որ շատ մեծ ռեսուրս կա, ի միջի այլոց այն կվերացնի նաև օտարացումը: Ենթադրենք, ոչ թե կշրջափակվի միայն Ավլաբարի թաղամասում բնակվող հայերով, այլ ավելի լայնամասշտաբ կդառնա: Մենք իրար հնարավորությունները կտեսնենք տարբեր կողմերից: Հայերի նկատմամբ չպետք է լինի օտարության զգացում: Այս առումով, հարկավոր է այս հարաբերությունների ակտիվացումև այդ թվում պետական կրթական մակարդակի վրա:

Երկրորդ և կարևոր ուղղությունը – տնտեսական հարաբերություններն են: Այս առումով, կասեի, որ հայերդ ունեք տեղի տնտեսության զարգացման ավելի լավ փորձ, քան վրացիներս:Դուք ապրում եք Վրաստանում և այնպես ինչպես ես, մեր այս տնտեսության թուլության արդյունքներից դժգոհ են նաև ձեր ընտանիքները: Միևնույն վիճակում ենք: Այնպես որ, այս տեսանկյունից, հայերը շատ բան են արել և մենք նրացից պետք է սովորենք:Օրինակ, հայկական մշակույթին բնորոշ՝ կենցաղային մշակույթի բաղկացուցիչ մասը – կուտակման մշակույթն է, որն այդպես էլ չդարձավ վրացիների կյանքի անբաժան մաս: Չէ՞ որ սա ժամանակակից կապիտալիստական հարաբերությունների​​եւ ազատ շուկայական տնտեսության առանցքն է և հիմքը: Այս առումով մենք հայերից   շատ բան ունենք սովորելու, որի համար հարկավոր են տնտեսական հարաբերություններ: Համատեղ ձեռնարկությունների ստեղծումը ևս, որտեղ միմյանց կհաղորդենք մեր գիտելիքն ու փորձը: Այնպես, ինչպես Հայաստանում բնակվող բիզնեսմենները և տնտեսագետները շատ բան կսովորեն վրացի բիզնեսմեններից:

Կա նաև ավելի գլոբալ և ռազմավարական խնդիր, որն իհարկե ավելի դժվար է լուծել քանզի կապված է տարածաշրջանում լարվածության չեզոքացման հետ և այդ կողմից մեր սերնդին հասել է ծանր ժառանգություն, որ 10-15 տարվա ընթացքում դժվար կլինի դա անել՝  կոնֆլիկտների, անջատողականության և այլ պատճառներով: Սակայն մենք արդեն կարող ենք սկսել մտածել  տնտեսական երկկողմ հարաբերությունների խորացման վրա, որովհետև միասնական տնտեսական տարածքների ստեղծմանը կարող է որոշ մոդելավորումներ կատարվեն և այդ թվում կոնֆլիկտային հարաբերությունների լուծմանը նայենք ընդհանուր տնտեսական հարաբերությունները առաջ քաշելու և գերակայությունների սահմանման տեսանկյունից:

Հայաստանը փոքր է և մենք էլ քիչ ենք և մեծ տնտեսության զարգացման համար հարկավոր է ավելի մեծ շուկա, քան առանձին վերցված Վրաստանը, Հայաստանը կամ նույնիսկ առանձին վերցրած Ադրբեջանը: Ուստի մենք պետք է մտածենք տնտեսական տարածքների զարգացման մասին:Պետք չէ շտապել, բայց որպես հեռանկարային ուղղություն, ես, որպես երկրի նախագահ համարում եմ, մեր երկրների կառավարությունները հարկավոր է  ակտիվ շփվեն այս ուղղությամբ: Մենք կարող ենք աստիճանաբար սահմանել այս զարգացումը: Իհարկե ԵՄ-ն պես չենք կարող լինել, բայց կարող ենք քայլ առ – քայլ սահմանել 5,10-15-ամյա պլան, որպեսզի ստեղծենք ընդհանուր տնտեսական տարածք: Օրինակ, ես տարիներ շարունակ աշխատում էի հեռուստատեսությունում և մենեջերներից մեկն էի: Ես գիտեմ, թե ինչ է հարկավոր հեռուստատեսության շահութաբերության համար: Օտարերկրյա փորձագետները, որոնք արդեն տասնյակ տարիներ գործի մեջ են, ինձ ասացին, որ պարտադիր է ունենալ առնվազն 7 միլիոնանոց բնակչություն, որպեսզի հեռուստատեսային լսարանին ապահովի իր գովազդային շուկայի չափով  այս հեռուստատեսությունների տնտեսական շահութաբերությունը: Սրանով շատ բան է ասված, ճի՞շտ է:

Եթե մենք կարողանանք խոշոր արտասահմանյան ներդրողներին կամ նույնիսկ գովազդային գործակալներին և այլն առաջարկել միասնական տնտեսական տարածք, Վրաստան- Հայաստանի, Վրաստան-Ադրբեջանի, իսկ հեռանկարում այս երեք պետությունների, ապա ես համարում եմ, որ սա կզարգացնի ամբողջ տարածաշրջանը և մարդիկ կապրեն ավելի լավ, ավելի շատ գումար կլինի շրջանառության մեջ, ավելի շատ ձեռնարկություն կհանձնվի շահագործման և ավելի շատ մարդ կաշխատի... Եվ առանձին այս երկրներն ու պետությունները տնտեսապես և սոցիալապես ավելի կայուն կլինեն: Ուստի, կան ռեսուրսներ և հարկավոր է դրանք ակտիվացնել: Մեր երկրի, ժողովուրդների և միևնույն ժամանակ տարածաշրջանի ընդհանուր շահերից ելնելով, գլոբալ և ռազմավարական տեսլականը այդ ընդհանուր շահերի համադրությամբ կոնկրետ ծրագրի պահպանումը և քայլ առ – քայլ իրականացումն է:

 

Դուք Վրաստանի խորհրդարանի երկու գումարման պատգամավոր էիք: Վերջին տարիների ընթացքում Հայկական Համայնքը ապրիլ ամիսներին բազմիցս դիմել է Գործադիր մարմնին, քննարկել Հայոց Ցեղասպանության ճանաչման հնարավորությունը և նաև ապրիլի 24-ին մոտ նիստի ժամանակ մեկ րոպե լռությամբ հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը: Չնայած դիմումների, ոչ մի պահանջ, այդ թվում նույնիսկ մեկ րոպե լռությունը բավարարված չի եղել: Միթե՞ այդքան մեծ է Թուրքիայի ազդեցությունը Վրաստանի վրա: Միևնույն ժամանակ որքանո՞վ է արդարացված Վրաստանի դիրքորոշումը 1915-23թթ. Հայոց Ցեղասպանության ճանաչման հետ կապված և կա արդյո՞ք այս դիրքորոշման վերանայման կարիք:

- Ես դեմ եմ, որ այսպես պրիմիտիվ վերաբերվենք հարցին և ասենք, որ Թուրքիան ազդեցություն է գործում Վրաստանի վրա և այդ պատճառով են Վրաստանում այսպես զգուշությամբ վերաբերվում այս հարցին: Հակառա"կը... Խորապես զգացված ենք և համարում ենք, որ մենք ևս այս ողբերգության մասնիկն ենք, քանզի խոսքը մեր բարեկամ, հարևան երկրի ողբերգության մասին է: Խոսքը հազարավոր ընտանիքների ողբերգության, մարդկանց մահվան դատապարված կյանքի մասին է և իհարկե, որքան էլ շատ ժամանակ անցնի, մենք պետք է հարգենք այդ ցավը, հայ ազգի  վերքը և կիսենք վիշտը, որն ունի հայ ազգը այս ծանր ողբերգական պատմական փաստերի և ժառանգության հետ կապված:

Մյուս կողմից, այս կամ այն պատմական իրադարձության գնահատման հարցը տեղի է ունենում քաղաքական մակարդակով, իհարկե առաջնահերթ են դառնում քաղաքական նախապայմանները և քաղաքական հեռանկարները:Ես, որպես վրացի քաղաքական գործիչ համարում եմ, որ մեր պարտականությունն է աջակցել ոչ թե հին վերքերի նորացմանը, այլև միմյանց նկատմամբ հարգանքի ձևավորմանը և ցավոք, Վրաստանն էլ վերջին տարիներին ունեցավ նման հարված, երբ նրա նկատմամբ իրագործվեց էթնիկ զտում, սակայն այս դեպքում ևս կան քաղաքական իրականություններ, որոնք պետք է հաշվի առնենք: Իմ կարծիքով, Վրաստանը տարածաշրջանում պետք է տանի հավասարակշռող և կայունացնող դեր:Այս առումով, ես կարծում եմ հենց հայերի շահերում է, որ Վրաստանը ունենա հավասարակշիռ վերաբերմունք նման հարցերի նկատմամբ: Մեկը մեր միակողմանի հարաբերություններն են, սակայն Վրաստանը պետք է օգտագործել ինչպես միակողմանի, այնպես էլ տարածաշրջանային գործընկերի համատեքստում,  կլինի դա թե" Թուրքիայի, թե" Ադրբեջանի ուղղությամբ:

Շատ դժվար տարածաշրջանում ենք... Տարածաշրջան, որտեղ կոնֆլիկտ ստեղծելու համար պատճառներ պետք չէ փնտրել: Հակառա"կը... Բոլորս պետք է մտածենք այդ  պատճառները չեզոքացնելու մասին: Ուստի, գոյություն ունեն հարցեր, որոնց պետք է զգուշորեն վերաբերվել: Օրինակ, Հայաստանը մինչ օրս շատ զուսպ է Ռուսաստանի զինված ուժերի և քաղաքական ղեկավարների կողմից վրացիների ցեղասպանության և էթնիկ զտումների ճանաչման հետ կապված: Նույն ՄԱԿ-ում այս հարցի հետ կապված ամեն տարի տեղի է ունենում քվեարկություն և Հայաստանը լավագույն դեպքում ձեռնպահ է մնում և չի աջակցում Վրաստանի դիրքորոշմանը: Մենք ըմբռնումով ենք մոտենում այս մոտեցմանը՝ ելնելով Ռուսաստանի հետ Հայաստանի յուրահատուկ հարաբերություններից: Ուստի, ես համարում եմ, որ այս հարցի հետ կապված մենք պետք է պահպանենք մեր դիրքորոշումը՝ չափավոր մոտեցումը: Մենք պետք է արտահայտենք մեր աջակցությունը, կիսենք այն ողբերգական պատմական իրադարձությունների վիշտը, որի արդյունքում հայ ազգը ունեցավ հսկայական կորուստներ: Մենք պետք է նայենք դեպի ապագա, պետք է ամեն բան անեն, որպեսզի վրաց-հայկական հարաբերություններում դիրքորոշումները լինեն ավելի բացեիբաց և այդ առումով բարեբախտաբար շատ բան չկա ուղղելու, ուղղակի շատ պետք է աշխատել այն խնդիրների լուծման վրա, որի մասին այսօր խոսեցինք հարցազրույցում: Մենք պետք է հոգանք այն մասին, որ հայերի ու վրացիների համար ավելի հեշտ լինի, ավելի անվտանգ լինի մեր տարածաշրջանում ապրելը: Սրա համար ունենք շատ լավ պատմական նախապայմաններ: Կա նաև ծանր պատմական ժառանգություն, ուստի պետք է հնարավորինս արագ ավարտենք մեր հարաբերությունները անցյալի հետ այն առումով, որ պետք է ճիշտը ասվի, սակայն միևնույն ժամանակ պետք է միմյանց հարգել:

Վրաստանը և Հայաստանը ունեն բազմաթիվ ընդհանուր շահեր: Մենք ունենք միմյանց հետ բարեկամական հարաբերություններ ունենալոწ զգացում: Մեզ համար շատ կարևոր է այն մշակութային ժառանգությունը, որը միասինստեղծել են մեր նախնիները: Վերջ ի վերջո մենք բոլորից տարբերվող ազգություններ ենք, որոնք աշխարհին նվիրել են եզակի այբուբեններ: Մենք՝ վրացիները և հայերը  տաղանդավոր ժողովուրդ ենք: Համապատասխանաբար, մենք միասին ակտիվ համագործակցությամբ, Վրաստանի և Հայաստանի, այդ թվում իհարկե Վրաստանում բնակվող էթնիկ հայերի համագործակցությամբ, բայց վրացի հայերի մասնակցությամբ կարող ենք աջակցել տարածաշրջանի զարգացմանը: Եթե մենք դա քննարկենք ավելի տեղական ու գործնական մակարդակի վրա, պետք է դառնա անվտանգությանն տնտեսական աճի, ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների առումով մեր ընտանիքների և բնակության տարածքի պայմանների բարելավմաննաջակցող նախապայման: Մենք շատ մեծ ապագա ունենք միասին- վրացիները և հայերը:

*) 2011թ. հուլիսի իրադարձություններ, կապված Վրաստանի քաղաքային հոդվածում փոփոխություններ մտցնելու հետ, 2013թ. մայիսի առճակատումը ք.Թբիլիսիի փողոցներում, 2013թ. մայիս-հունիս, առճակատում Նիգվզիանի գյուղում, Ծինծղարոյում, Սամթածղարոյում և Ճելայում:

 

Օրացույց