Մետրոմշենի Հայկական դպրոց

սեպտեմբեր 16, 2013 - 22:55        Viewed: 2349       

2010-2013թթ. իրադարձությունների զարգացման ժամանակագրություն

 

I

2010թ.

Սեպտեմբեր – 110-րդ ռուս-հայկական դպրոցի վերակազմակերպման արդյունքում միացավ 103-րդ վրացական դպրոցին

2011թ.

Հունվար –տնօրենը փորձեց հայկական բաժինը միացնել ռուսական բաժնին

Հունվարի 6 – տնօրենը հայտարարեց հայկական դպրոցի փակման մասին, ինչպես նաև ռուսական բաժնին նրա միացնելու մասին:

Հունվարի 11-19 - ՀԿ «Վրաստանի Հայ Համայնք»-ի միջնորդության արդյունքում (դիմում Վրաստանի Կրթության և գիտության նախարարությանը, Հանրային պաշտպանի գրասենյակ, հանդիպումներ դպրոցի ղեկավարության հետ) դպրոցի վարչությունը  հունվարի 19-ին տվեց բանավոր, հանրային համաձայնություն հայկական բաժնի անձեռնմխելիության մասին:

2011թ. ապրիլ - տնօրենը արգելեց դպրոցում հայկական անվճար թերթ «Միություն»-ի բաժանումը

2011թ. մարտ-մայիս – դպրոցի ղեկավարության կողմից հայկական բաժնի առաջին դասարանցիների ծնողների վրա ճնշում գործադրել՝ նրանց վրացական բաժին տեղափոխելու նպատակով: Առաջին դասարանցիների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունմանը մերժել:

2011թ. մայիս – խնդիրներ հայկական դասագրքերի հետ կապված

2011թ. մայիս – տնօրենը ծնողներին կտրականապես կոչ արեց հետ վերցնել առաջին դասարանցիների դիմումները

2011թ. մայիսի 13 – ՀԿ «Վրաստանի Հայ Համայնք»-ի միջնորդության արդյունքում (եռամսյա հաղորդակցություն դպրոցի վարչության հետ, Վրաստանի Կրթության և գիտության նախարարության հետ, Հանրային պաշտպանի գրասենյակի հետ, ինչպես նաև ծնողների դիմումները Վրաստանի Կրթության և գիտության նախարարությանը) դպրոցի ղեկավարությունը ստիպված էր ընդունել 15 առաջին դասարանցու գրանցման փաստաթուղթ:

2011թ. հունիս – տնօրենը հայտարարեց ռուսական բաժնի փակման մասին

2011թ. հունիսի 17 – ՀԿ «Վրաստանի Հայ Համայնք»-ը օգնության առաջարկով դիմեց դպրոցի տնօրենին (նամակի միջոցով), որպեսզի վերջինս կազմակերպությանը ծանոթացներ դպրոցում գոյություն ունեցող հայկական դասագրքերի հետ կապված իրավիճակի հետ:

2011թ. հուլիսի 1 – հայկական բաժնի 3-րդ դասարանը վրացական դարձնելու փորձ: Ծնողների և մանկավարժների վրա ճնշում գործադրել (վախեցնել, վիրավորել, կեղծ տեղեկություններ տարածել հայկական բաժնի լուծարման վերաբերյալ): Ղեկավարության կողմից մերժում հայտարարել ռուսական բաժնի երկրորդ դասարանի ծնողների դիմումների ընդունմանը, որպեսզի նրանք իրենց երեխաներին տեղափոխեն հայկական բաժին:

2011թ. հուլիսի 4 – ՀԿ «Վրաստանի Հայ Համայնք»-ի միջամտության արդյունքում կոլեկտիվ դիմումներ Վրաստանի Կրթության և գիտության նախարարությանը, Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակին, հանդիպումներ դպրոցի տնօրենի հետ՝ դպրոցի կարգուկանոնի պատասխանատուների ներկայությամբ) ընդունվեցին 2-րդ և 3-րդ դասարանի ծնողների դիմումները:

2011թ. հուլիսի 8 –տնօրենը հայտարարեց հայ ուսուցիչներին, որ նախատեսում է ստեղծել նոր համակարգ, որտեղ տարրական դասարաններում ուսումը կշարունակեն կոնկրետ առարկայի մասնագետները և աշակերտները կունենան ոչ թե ½ ուսուցիչ-մանկավարժ, այլ բոլոր առարկաներում առանձին ուսուցիչ: Իսկ հուլիսի 14-ի ընդհանուր մանկավարժական (ներկա էին նաև 3-րդ դասարանի երեխաների ծնողները) ժողովին պաշտոնապես հայտարարեց այդ մասին: Տնօրենը նշված ժողովին արեց նոր հայտարարություն 3-րդ դասարանի վերաբերյալ, որտեղ ասվեց, որ դասարան կբացվի, սակայն ուսումը կընթանա վրացերեն լեզվով, իսկ հայալեզու առարկաներից կմնա միայն հայոց լեզուն՝ շաբաթական 4 ժամ: Նույն օրը տնօրենը հայկական բաժնի ուսուցիչներին ստիպեց ստորագրել արձակուրդի մասին դիմումին, որտեղ նշված չէր, թե ինչ ժամկետով է տարածվում սույն դիմումը:

2012թ. հուլիսի 18-21 – հայկական բաժնի ուսուցիչների գործից ազատում (այդ թվում տարրական դասարանների 3 ուսուցիչ, բարձր դասարանների 7 ուսուցիչ)

2011թ. օգոստոս – հայկական բաժնի աշխատանքից ազատված ուսուցիչների կոլեկտիվ դիմումը Վրաստանի Կրթության և գիտության նախարարին (պատասխան – «Իրավասու եք դիմել դատարան»)

2011թ. օգոստոս – սեպտեմբեր – ղեկավարության կողմից դպրոցի աշակերտների ծնողների և ուսուցիչների արդար դժգոհության ոչնչացման փորձով նրանց վրա ճնշում գորադրել և վախեցնել

2012թ. մարտ-սեպտեմբեր – հայկական բաժնի առաջին դասարանցիների գրանցման մերժում (15 ցանկացող)

2012թ. դեկտեմբեր - «Վրաստանի Հայ Համայնք»-ը խնդրանքով դիմել է Վրաստանի Կրթության և գիտության նախարար՝ պարոն Գիորգի Մարգվելաշվիլուն, որպեսզի ուշադրություն դարձվի 103-րդ հանրային դպրոցի հայկական բաժնում առկա իրավիճակին և ընդունվեն լեզվական փոքրամասնությունների իրավունքները վերականգնելու համապատասխան միջոցներ: Մասնավորապես, առանձնանա հայկական բաժինը (դեօպտիմալացում) և փոխակերպվի հայկական դպրոցի:

(Կրթության և գիտության նախարարությանը նման պահանջով դիմել են նաև աշխատանքից հեռացված ուսուցիչները, 103-րդ հանրային դպրոցի հայկական բաժնի աշակերտների ծնողները և «Մետրոմշեն» թաղամասի բնակչությունը)

2013 հունվար – մարտ – 103-րդ հանրային դպրոցի հայկական բաժնի խնդիրը քննարկվել է «Վրաստանի Հայ Համայնք»-ի վարչության և Սոզար Սուբարիի, Պաատա Զաքարեիշվիլու, Ուչա Նանուաշվիլու, Գիորգի Ժորժոլիանու և Ռուսլան Պողոսյանի հետ հանդիպումների ժամանակ:

2013 փետրվար - «Վրաստանի Հայ Համայնք»-ի վարչության ներկայացուցիչների հանդիպումը Վրաստանի Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը նաև ներկա էր 103-րդ հանրային դպրոցի հայկական բաժնի աշխատանքից ազատված 3 ուսուցիչ: Նախարարության ներկայացուցիչներին ծանոթացրեցին 110-րդ հանրային դպրոցի օպտիմալացումից – մինչ օրս առկա իրավիճակի հետ: Համաձայնությունը հետևյալն էր. 103-րդ հանրային դպրոցի հայկական բաժնի առանձնացման հարցը ուսումնասիրելու նպատակով փոխանցվի Կրթության և գիտության նախարարությանը՝ դպրոցների օպտիմալացման և դեօպտիմալացման հարցերով զբաղվող մշտապես գործող հանձնաժողովին:

2013 մարտի 12 - «Վրաստանի Հայ Համայնք»-ի վարչության անդամների հանդիպումը Վրաստանի Կրթության և գիտության նախարարության վարչակազմի ղեկավարի տեղակալ, հանրային դպրոցների օպտիմալացման և դեօպտիմալացման հարցերով զբաղվող մշտապես գործող հանձնաժողովի համանախագահ – տիկին Գուրանդա Ռոմանաձեի հետ: Հանդիպման ընթացքում «Վրաստանի Հայ Համայնք»-ի վարչության անդամները Գ.Ռոմանաձեին ներկայացրեցին 103-րդ հանրային դպրոցի հայկական բաժնի խնդրի լուծման՝ մասնավորապես բաժնի դեօպտիմալացման մի քանի տարբերակ – առաջարկ: Հանդիպման արդյունքում տիկին Ռոմանաձեն «Վրաստանի Հայ համայնք»-ի ներակայացուցիչներին խոստացավ, որ այս հարցը կքննարկվի դեօպտիմալացման հարցերով մշտապես գործող հանձնաժողովի մոտակա նիստի ժամանակ: Գ.Ռոմանաձեն հավանություն տվեց կազմակերպության անդամների առաջարկին – ներկա գտնվել հանձնաժողովի կողմից 103-րդ հանրային դպրոցի դեօպտիմալացման հարցի քննարկմանը հանձնաժողովի նիստի ժամանակ:

II

ք.Թբիլիսիի 103-րդ հանրային դպրոցի հայկական բաժնում աշակերտների քանակը

2009-10 ուս. տարի

136 աշակերտ

2010-11 ուս. տարի

111 աշակերտ

2011-12 ուս. տարի

140աշակերտ

 

Օրացույց