Պետական լեզվի չափանիշների խախտման համար հնարավոր է կիրառվեն տուգանքներ

սեպտեմբեր 30, 2013 - 17:39        Viewed: 1541       

Վրաստանի պետական լեզվի չափանիշների խախտման համար հնարավոր է կիրառվեն տուգանքներ: Տվյալ գաղափարը արդեն ունի օրինագծի տեսք, որի մասին խորհրդարանը կխորհրդակցի մոտ ապագայում: Եթե օրենքը ընդունվի ապա, Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի, ով աշխատում է պետական հաստատություններում պարտական կլինի լավ իմանալ պետական լեզուն հակառակ դեպքում տուգանքները կդառնան անխուսափելի:

Ըստ օրինագծի նախնական տեսքի` Վրաստանի այն բնակիչը, ով վրաց լեզվով չի ստացել կրթություն, պիտի հանձնի հատուկ քննություն: Փոփոխությունը վերաբերվում է նաեւ հանրային աշխատողներին: Լեզվի չափանիշների խախտման դեպքում կմտցվեն տուգանքներ, իսկ երկրորդ խախտման դեպքում, տուգանքը կդառնա կրկնակի:

Ախալցխայի հայկական թիվ 3 հանրային դպրոցի տնօրեն Սվետլանա Հարությունյանի խոսքերով`Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի պարտական է իմանալ պետական լեզուն: Նույն կարծիքին են Ախալցխայի քաղաքապետարանում աշխատող ազգային փոքրամասնության ներկայացուցիչները:

Գամգեբելիի տեղակալ Աշոտ Մանասյանի կարծիքով`պետական լեզվի իմացությունը բոլոր բնակիչների պարտավորությունն է, բայց նա համաձայն չէ, որպեսզի լեզվի կանոնների խախտման համար տուգանքներ մտցվեն: Ըստ նրան` ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները պիտի սովորեն պետական լեզուն քայլ առ քայլ առանց ստիպողականության: 

Տվյալ օրինագծի գլուխներից մեկը վերաբերվում է նաեւ լրատվամիջոցներին: Եթե լրատվամիջոցների ներկայացուցիչները խախտեն վրաց գրական լեզվի չափանիշները առաջին անգամ տուգանվելու են 1000-5000 լարի, իսկ սխալը կրկնելու դեպքում` 10 000 լարի:

Օրինագծի նախագիծը ընդունվել է գիտությունների ակադեմիայի կողմից, իսկ կրթության խորհրդարանական կոմիտեն սեպտեմբերի 26-ին աջակցեց տվյալ որոշմանը:

Տվյալ օրինագծի ընդունման դեպքում կրկին անգամ խիստ անհրաժեշտ ու հրատապ է դառնում Սամցխե-Ջավախքում հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ շնորհման հարցը:

akhaltskha.net

Օրացույց