Warning: file_put_contents() [function.file-put-contents]: Only 0 of 56409985 bytes written, possibly out of free disk space in /home/armenian/domains/armenian-community.ge/public_html/modules/Languages/class.php on line 550
Armenian Community
     

«Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի ուս. տարվա հունձքը

մայիս 27, 2016 - 06:49        Viewed: 1138       

ՎիրաՀայոց Թեմ -Վիրահայոց թեմի «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանն այս տարի կունենա 16 շրջանավարտ:

Մայիսի 18-ին, Վիրահայոց թեմի կրթության բաժնի տնօրեն, «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի ղեկավար Եվգենյա Մարկոսյանի և Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանի առաջնորդությամբ ու ապագա դպրոցականների ծնողների ուղեկցությամբ, նախակրթարանի սաները այցելեցին թիվ 104 դպրոց և հանդիսավորապես անցան հայերեն ուսուցմամբ այս կրթօջախում առաջին դասարան ընդունվելու գրանցում:

Երեխաները մասնակցեցին դպրոցի տնօրեն Իրինա Ժամկոչյանի և ուսմասվար Ալմարի Սիրադեղյանի հետ հարցազրույցին, որի ընթացքում ապագա առաջինդասարանցիները ցուցաբերեցին պատշաճ գիտելիքներ: Նրանք ցույց տվեցին Վրաստանի և Հայաստանի Հանրապետության դրոշները և կատարեցին երկու երկրների պետական օրհներգերը, արտասանեցին հայկական ավանդական խաղիկներ:

Դպրոցի ղեկավարներն իրենց գոհունակությունը հայտնեցին նախակրթարանի տնօրենին և «Հայարտուն» կենտրոնին՝ բազմակողմանի և լավ պատրաստված երեխաներ դպրոց ուղղորդելու համար:

Նախակրթարանի տնօրինության կողմից մանրակրկիտ և ճշգրիտ պատրաստված փաստաթղթերի և ծնողների դիմումների հիման վրա նախակրթարանի 16 շրջանավարտներից 11 կսովորի հայերենով ուսուցմամբ դպրոցներում: Սաներից 10-ն իր ուսումը կշարունակի Թբիլիսիի թիվ 104 դպրոցում և մեկը՝ թիվ 103 հանրային դպրոցի հայկական բաժնում:

Օրացույց