«Վրաստանի Հայ Համայնք»-ի շնորհավորական ուղերձը

հոկտեմբեր 06, 2013 - 13:20        Viewed: 1451       

«Վրաստանի Հայ Համայնք»-ի  շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարությանը

 

Ջերմորեն շնորհավորում ենք՝ նախարարության ստեղծման հինգերորդ տարեդարձի կապակցությամբ:

Այս հինգ տարիների ընթացքում նախարարությունն իրականացրել է բազմաթիվ նախագծեր և այդ միջոցով իր լուման ներդրել Հայաստանի Հանրապետության և Հայկական Սփյուռքի միջև հարաբերություններ հաստատելու և խորացնելու գործում: Այդ ժամանակահատվածում Սփյուռքի նախարարությունը անցել է կազմավորման շատ բարդ ուղի, ուստի այդ ճանապարհին եղել են ինչպես հաջողություններ, այնպես էլ որոշ վրիպումներ: Բնականաբար, դժվար է հինգ տարվա ընթացքում ստեղծել այնպիսի ինստիտուտ, որը կկարողանա ճիշտ և պատրաստված կերպով համագործակցել արդեն ձևավորված կամ ձևավորվող Սփյուռքի հետ: Սրա հետ մեկտեղ, ուրախալի է, որ նախարարությունը դրսևորում է խնդիրներին ստեղծագործական մոտեցման և ինքնակատարելագործման ունակություն: Հավատում ենք, որ խոչընդոտները հաղթահարված կլինեն և գործունեության ուղղությունը, որն ընտրել է Սփյուռքի նախարարությունը – ճիշտ է և ուղղված է Ազգի ընդհանուր բարեկեցությանը:

Շնորհավորում ենք ևս մեկ անգամ՝ ցանկանալով հաջողություններ, հանուն Հայաստանի Հանրապետության, Արցախի և ողջ Սփյուռքի բարեկեցության:

Վրաստանի Հայ Համայնք

Օրացույց