Թբիլիսիում Գերմանիայի դեսպանատան առջև շնորհակալության ցույց կայացավ

հունիս 02, 2016 - 18:11        Viewed: 3116       

Հունիսի 2-ին Գերմանիայի Խորհրդարանը (Բունդեսթագը) հատուկ բանաձևով ճանաչեց 1915-23թթ. հայ ժողովրդի Ցեղասպանության փաստը, ինչպես նաև դատապարտեց նրա կազմակերպչին` Թուրքիային: Մի քանի ժամ անց, ինչ Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց պատմական որոշումը, Թբիլիսում` Գերմանիայի դեսպանատան առջև տեղի ունեցավ շնորհակալության ցույց, որի կազմակերպիչներն էին Վիրահայոց թեմին կից գործող «Հայարտուն» կենտրոնը և Վրաստանի Հայ Համայնքը:

Ցույցի մասնակիցներն իրենց շնորհակալությունը հայտնեցին Գերմանիայի կառավարությանը ցեղասպանություն հանցագործությունը կանխելուն ուղղված քայլի՝ 1915-23թթ. հայ ժողովրդի Ցեղասանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու համար:

«Մենք շնորհակակալ ենք Գեմանիայի Խորհրդարանին: Իր այսօրվա որոշմամբ Գերմանիայի ղեկավարությունը հերթական անգամ հաստատեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին և ցեղասպանություն հանցագործությունը պատժելուն և կանխելուն միտված պայքարին: Շատ կարևոր է, որ չնայած նրան, որ 1915-23թթ. Գերմանիան ցեղասպան Թուրքիայի դաշնակիցն էր, այսօր այդ երկիրը հրապարակայնորեն դատապարտում է տեղի ունեցած հանցագործությունը և ընդգծում հայ ժողովրի ցեղասպանության փաստի համընդհանուր ճանաչման և դատապարտման կարևորությունը», -հավաքվածների առջև իր ելույթի ժամանակ ասաց «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Լևոն Չիդիլյանը:

«Այսօր Գերմանիայի ղեկավարությունը շատ կարևոր որոշում ընդունեց: Նա հաղթահարեց այն պատեշը, որը կոչվում է Թուրքիայից Գերմանիա գաղթած բազմամիլիոնանոց թուրքական սփյուռք: Գերմանիան հստակ հայտարարեց, որ նա քննադատում է հայ ժողովրդի հանդեպ իրականացված Ցեղասպանության փաստը: Գերմանիան դատապարտում է 1915-23թթ. Ցեղասպանությունը` չնայած նրան, որ երկրի ընտրազանգվածի որոշակի մասը դեմ է դրան: Գերմանիան այսօր հասկացրեց, որ երբեք նույն շարքում չի կանգնի այն երկրների հետ, որոնք ժխտում են, և, հետևաբար, արդարացնում իրականացված ցեղասպանություն հանցագործությունը: Վրաստանում դեռևս չի ապրում բազմամիլիոնանոց թուրքկան սփյուռք: Հուսով ենք, որ Վրաստանի ղեկավությունը կմիանա քաղաքակիրթ աշխարհին` կճանաչի և կդատապարտի հայ ժողովրդի Ցղասպանության փաստը», -ցուցարարների առջև ելույթ ունենալով` հայտարարել է Վրաստանի Հայ Համայնքի տեղեկատվական բաժնի պատասխանատու Սադրո Օհանյանը:

Ցույցի ընթացքում շնորհակալական խոսքով հանդես եկան նաև Միխայիլ Ավագյանը, Գիորգի Թումասյանը և քաղաքի հայ համայնքի այլ ներկայացուցիչներ:

Օրացույց