Ուշացած ոռոգման համակարգը

հուլիս 25, 2016 - 06:30        Viewed: 1279       

J-news -Ախալքալաքի շրջանի Չամդուրա գյուղի բնակիչները այս տարի ցանել են ավելի շատ կարտոֆիլ, քանի որ անցյալ տարի նորոգվել էր ոռոգման ջրանցքները և բնակիչները հույս ունեին, որ խնդիր չի լինի, բայց նրանք սխալվեցին: Մելիորացիայի համակարգը իրենց գյուղում դեռ չի աշխատում:

Հուլիսի 22-ի գիշերը Չամդուրա գյուղի բնակիչները կրկին գիշերեցին իրենց դաշտերում ջրի ակնկալիքով: Մոտ 20 հոգի իրենց դաշտերում Մուրջախեթ և Չամդուրա գյուղերի սահմանին հավաքվել էին և մինչ գիշերվա ժամը երեքը սպասում էին, թե երբ ջուրը կհոսի խողովակներով: Բայց ապարդյուն, ջուրը նորից տեղ չհասավ:

Անցյալ տարի վերականգնվել էր Ալմալի-Մուրջախեթ ոռոգման համակարգը, որը պետք է ապահովի ջրի ոռոգումը հետևյալ գյուղերում` Խոսպիո, Չամդուրա, Մուրջախեթ, Վաչիան, Դիլիսկա: Ջրատար համակարգը կարգավորել են անցյալ տարի, պոմպերը տեղադրված են, որոնք միացնելու համար պահանջվող էլեկտրաէներգիան անցկացված չէ:

Էլեկտրաէներգիայի անցկացման աշխատանքները մնացել էին, այս տարվա: Ներկա պահիս, ջրից օգտվում են միայն Մուրջախեթ և Վաչիան գյուղի բնակիչները, քանի որ այնտեղ ջուրը հոսում է ինքնահոս եղանակով: Երաշտը ոչնչացնում է Չամդուրա գյուղի բնակիչների բերքը, ջուրը վերջին հույսն է: Գյուղացիները անընդհատ վիճում են Մուրջախեթ և Վաչիան գյուղերի բնակիչների հետ: Կարապետ Հովհաննիսյանը ցանել է 10 հա կարտոֆիլ:

«Կարտոֆիլի բերքը հիմնականում կախված է ոռոգումից: Ամեն օր մենք կռվում ենք վաչիանցիների և մուրջախեթցիների հետ, նույնիսկ հարազատների հետ ջրի պատճառով կռվում ենք», -ասում է Կարապետ Հովհաննիսյանը:

Սյուզաննա Մուրադյանը գիշերը հարազատների հետ կարտոֆիլի դաշտերում էր՝ սպասելով ջրի: «Մենք կարծում էինք, ջուրը գիշերը վերջապես մեզ կհասնի: Մենք գումար ծախսեցինք, շատ կարտոֆիլ ցանեցինք այն հույսով, որ արդեն ունենք ոռոգման համակարգ և կկարողանանք ջրել: Եվ հիմա մենք չենք կարող ջրել, ոչ գիշերը, ոչ ցերեկը: Գոնե գիշերը մուրջախեթցիները թողնեն ջուրը մեզ գա: Նրանք ջրում են գիշեր ու ցերեկ», -դժգոհում է Սյուզաննա Մուրադյանը:

Ռուբիկ Հովհաննիսյանը ցանել է 8 հա կարտոֆիլ, նա տեսնում է լուծումը գրաֆիկի ստեղծման մեջ: «Համակարգը կմիացնեն սեպտեմբերի 10-ից: Դա մեզ համար ձեռնտու չէ, շատ ուշ կլինի: Գիշերները, մենք չենք քնում, դաշտերից դուրս չենք գալիս, կռվում ենք վաչիանցիների և մուրջախեթցիների հետ: Բայց նրանց, նույնպես կարելի է հասկանալ: Նրանք էլ են ոռոգում: Մինչ Վաչիանը և Մուրջախեթը չավարտեն ջրելը, ջուրը մեզ չի գա: Չնայած կարելի է չէ գրաֆիկ կազմել», -ասում է Ռուբիկ Հովհաննիսյանը:

Հուլիսին, Չամդուրա գյուղի բնակիչներն իմացան, որ ՍՊԸ «Քսելմշենի»-ն, որը հաղթել է տենդեր – մրցույթում ստեղծելու է էլեկտրա-ենթակառուցվածքների համակարգը: Նրանք չեն հասցնի ավարտել աշխատանքը ոռոգման սեզոնի ընթացքում: Կազմակերպությունը պետք է տեղադրի էլեկտրական սյուներ և միացնի պոմպերը:

ՍՊԸ «Քսելմշենի»-ն, տենդերի համաձայն, պետք է ավարտի իր աշխատանքը մինչ սեպտեմբերի 13-ը: Կարտոֆիլի ջրման սեզոնը հուլիսի կեսերից մինչ օգոստոսի վերջ է: Սամցխե-Ջավախքի Վրաստանի հողի մելիորատիվ Միացյալ համակարգերի Ընկերության սպասարկման կենտրոնի ղեկավար Վլադիմիր Խմալաձեն մեզ ասաց, որ ինքը կցանկանար, որ աշխատանքները ավարտվեին վաղ ժամկետներում, բայց շինարարական ընկերությունը պետք է հանձնի աշխատանքը մինչ սեպտեմբերի 13-ը:

ՍՊԸ «Քսելմշենի»-ից մեզ ասացին, որ աշխատանքները ընթացքի մեջ են: Ընթանում է սյուների տեղադրումը, որը բարդացել է քարքարոտ տեղանքի պատճառով: Ընկերությունից վստահեցրին, որ կհասցնեն ժամանակին, և հույս հայտնեցին, որ կհանձնեն ավելի շուտ: Այն հարցին, թե ինչու էր տենդեր-մրցույթը ուշ հայտարարվել հողի մելիորատիվ Միացյալ համակարգերի Սամցխե-Ջավախքի, Շիդա-Քարթլիի և Մցխեթա-Մթիանեթի տարածաշրջանների տնօրեն Մալխաս Ախալբեդիշվիլին ասաց հետևյալը` «Տենդերի ընթացակարգը դանդաղ ընթացավ: Տենդեր-մրցույթը հայտարարվել էր մայիսին, իսկ հունիսին սկսվեցին աշխատանքները: Նրանք տենդերի համաձայն աշխատանքները պետք է ավարտեն սեպտեմբերի 13-ին, սակայն Ախալքալաքի և Ախալցիխեի սպասարկման կենտրոնի ղեկավարը երաշխավորում է, որ օգոստոսի 25-ին կավարտեն աշխատանքը», -ասաց Մալխազ Ախալբեդիշվիլին:

Բացի բողոքներից, որ ոռոգման համակարգը չի աշխատում, երբ այն շատ անհրաժեշտ է, Չամդուրա գյուղի բնակիչները նաև նշում են, որ այդ ջրանցքների վերականգնման գործընթացում թույլ է տված շատ սխալներ:

Մելսիկ Հայրապետյանը նշում է աշխատանքների ընթացքում թայլ տրված 3 սխալ, որոնք օգտագործման ընթացքում շատ կխանգարեն մարդկանց: «Կամուրջները կառուցվել են շատ նեղ: Փորիչի լայնությունը 4,5 մ է, իսկ կամրջի լայնությունը 4 մ, ինչպես տեղափոխեմ սարքավորումները իմ դաշտ: Կոմբայնի լայնությունը ընդհանրապես 5մ է: Ես նրանց շինարարության ժամանակ ասացի այս մասին, ասացին, որ իրենք խորհրդային ժամանակներից ունեն ծրագիր և օգտագործում են այն: Հնարավոր է առաջ սխալվել են, սակայն դրանք կարելի էր չէ՞ շտկել: Հետո ուղիների վրա կարելի էր կառուցել ամեն 300 մ մեկ բետոնե սալիկապատ կամուրջ, որպեսզի մարդիկ անցնեին իրենց դաշտեր, նրանք ստիպված են անել մեծ շրջաններ դաշտ հասնելու համար: Մուտքերը չեն դրվել ճիշտ տեղում», -ասում է Մելսիկ Հայրապետյանը:

Ըստ Մելսիկ Հայրապետյանի, ով հնարավորություն ուներ քաշել է ջուրը Կիրովական գյուղի լճից խողովակների միջոցով: Բայց սա շատ թանկ է: «Ես անցյալ տարի ծախսեցի 21,000 լարի ձեռք բերելու համար խողովակները, այս տարի գնել եմ միայն դիզել պոմպի համար և ինձ համար մի քիչ ավելի էժան է, բայց մնացածը 1 ար հողի ոռոգման համար ծախսում են 4 լարի: Եթե ոռոգենք նոր գծով, ապա դա կարժենա 0.75 լարի 1 ար-ի համար», -ասում է Մելսիկ Հայրապետյանը:

Սամցխե-Ջավախքի սպասարկման կենտրոնի ծառայությունն արժե 75 լարի մեկ սեզոնի համար: Մեր զրուցակիցների նշած սխալների վերաբերյալ հարցերին հողի մելիորատիվ Միացյալ համակարգերի Սամցխե-Ջավախքի, Շիդա-Քարթլիի և Մցխեթա-Մթիանեթի տարածաշրջանների տնօրեն Մալխաս Ախալբեդիշվիլին չպատասխանեց, նշելով, որ նա այս պաշտոնին է վերջերս է նշանակվել, և այս հարցերին կպատասխանի այն բանից հետո, երբ անձամբ պարզի իրավիճակը:

Չամդուրան Ախալքալաքի շրջանի սակավաթիվ գյուղերից է, որի բնակիչներն արտագնա աշխատանքի չեն գնում Ռուսաստան, և ապրում են մշակելով իրենց հողերը, հիմնականում կարտոֆիլ են մշակում:

Մինչ ՍՊԸ «Քսելմշենի»-ն իրականացնում է իր աշխատանքները, Չամդուրա գյուղի գյուղացիները չեն քնում գիշերը և պայքարում են ջրի համար Մուրջախեթ և Վաչիան գյուղերի բնակիչների հետ, քանի որ իրենց կերակրում է կարտոֆիլը, իսկ կարտոֆիլի բերքատվությունը հիմնականում կախված է ոռոգումից:

Շուշան Շիրինյան

Օրացույց