Իրադարձությունների կարճ ակնարկ

հոկտեմբեր 20, 2013 - 01:25        Viewed: 1747       

Շաբաթվա իրադարձությունների կարճ ակնարկ

(14-20 հոկտեմբեր, 2013թ.)

 

 Վրաստան

Շաբաթվա սկզբում Վրաստանի նախագահն իր այցով գտնվում էր Թուրքիայում: Սահակաշվիլին հանդիպեց Թուրքիայում բնակվող վրացիների հետ և հայտնեց, որ Թուրքիայի և Վրաստանի կառավարությունները կրթության հարցերով եկել են համաձայնության. «Հաջորդ տարվանից Թուրքիայի ցանկացած դպրոցում, որտեղ գոնե 10 աշակերտ կցանկանան սովորել վրացերեն լեզուն, դրան համապատասխան կավելացվի վրացերեն լեզու առարկան: Սա, իսկապես, կարևոր և պատմական համաձայնություն է: Այդ երեխաները վրացիներ են, և ,իհարկե, մենք ուզում ենք, որ նրանք իմանան իրենց մայրենի լեզուն: Ուզում ենք, որ նրանք ունենան Վրաստանի քաղաքացիություն»:

«Վառելիքի գինը չի նվազի»,- այդ մասին հայտնեց «ՍՈԿԱՐ»-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը: «Մենք ինչպե՞ս կարող ենք գինը նվազեցնել, երբ աշխարհում պակասում է գազը: Վրացական կառավարության խնդրանքով մենք աշնանային աշխատանքների ժամանակ նվազեցրինք դիզելի գինը, բայց կարծում եմ`տարվա վերջում գինը կվերադառնա շուկայական արժեքի մակարդակին: Աշխարհում վառելիքի գներն աճում են, բայց մենք անում ենք հնարավորինս»:

«Թեկնածուն արդեն ընտրված է: Հոկտեմբերի 27-ի ընտրություններից հետո մեկ շաբաթվա ընթացքում և՛ Խորհրդում, և՛ Կոալիցիայում մենք կքննարկենք ապագա վարչապետի թեկնածությունը: Ես երկար ժամանակ ուսումնասիրում էի, և իմ սպասումներն արդարացան: Լավ է, որ ես ունեի ընտրություն: Վրաստանը կունենա լավ վարչապետ»,- հայտնել է Իվանիշվիլին հոկտեմբերի 14-ին:

«Վրաստանը պաշտոնական հրավեր է ստացել մասնակցելու Վիլնյուսում «Արևելյան համագործակցության» գագաթնաժողովին», -հայտնում է Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը: Հրավերքը փոխանցվել է Լիտվիայի Արտաքին գործերի նախարարություն հոկտեմբերի 15-ին:

«Միակ բանը, որ ձեզ պետք է, լավագույնս սովորել վրաց լեզուն»,- հայտնել է Իվանիշվիլին հոկտեմբերի 15-ին Ախալքալաքում տեղի բնակչության հետ հանդիպման ժամանակ:

42-րդ գումարտակը ամբողջական կազմով վերադարձել է Վրաստան: Աֆղանստանում ավարտված է վրաց զինվորականների ռոտացիան, 42-րդ գումարտակի զինծառայողներին 6 ամսվա ընթացքում տարել էին ծառայության ISAF ծրագրի շրջանակներում:

Հոկտեմբերի 16-ին Նինո Բուրջանաձեն հանդիպում է անցկացրել ադրբեջանական համայնքի հետ: Կուսակցության մամլո-ծառայությունը հայտնում է, որ հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում, այն անկեղծ էր և բաց: «Ես ուրախ եմ, որ դուք ըմբռնումով եք մոտենում վրաց լեզուն  պարտադիր ուսանելու հարցին: Կարևոր է, որ դուք էլ եք այդպես տեսնում խնդրի լուծումը,ինչպես տեսնում է երկրի վրաց բնակչությունը: Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի երկրի բոլոր քաղաքացիների իրավունքները նկատառվեն և հաշվի առնվեն», -հայտարարել է Բուրջանաձեն:

«Եթե Մարգվելաշվիլին ստանա 60%-ից քիչ ձայներ, դա վիրավորանք կլինի ինձ համար: Եթե լինի երկրորդ փուլ, ես խորհուրդ կտամ Մարգվելաշվիլիին չմասնակցել»,- հոկտեմբերի 17-ին հայտնել է երկրի վարչապետը: «Մենք մինչև վերջ պայքարելու ենք հաղթանակի համար և չենք կանգնելու մի կողմ»,- մեկնաբանել է պառլամենտի նախագահ Դավիթ Ուսուփաշվիլին վարչապետի հայտարարությունը:

Հոկտեմբերի 18-ին «Վազիանի» զինափորձարանում տեղի ունեցան ավիացիայի ցուցադրական զինավարժությունը: Դասերին մասնակցում էին նաև ուղղաթիռի MI-24 և UH-1H տիպերը:

Հոկտեմբերի 18-ին Բաքու-Թբիլիսի-Ղարս երկաթուղու «Մարաբդա-Կարծախ» հատվածում շահագործման է հանձնվել նոր կայան, որը երկաթուղու այդ հատվածն ապահովում է Էներգիայի անընդմեջ սնուցում:

«Մի տարուց Վրաստանում կլինի նոր Քրեական Օրենսգիրք. Արդեն ինտենսիվ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ: Գործող քրեական օրենսգիրքը սովետական միության ժառանգությունն է: Նոր օրենսգիրք է հարկավոր».- հայտնեց Լաշա Նացվլիշվիլին՝ Վրաստանի փոխդատախազը:

«Տեղական ինքնավարման» մասին օրինագիծը կուղարկվի Եվրոմիությունում ուսումնասիրության: «Երեկ (հոկտ. 17-ին) օրինագիծը ներկայացվել է վարչապետին: Մենք ծրագրում ենք նաև  օրինագիծն ուղարկել միջազգային կազմակերպություններ, բայց դա տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ օրինագիծը կքննարկի երկրի կառավարությունը: Իհարկե, մենք պլանավորում ենք այդ օրինագծի քննարկման ժամանակ համագործակցել միջազգային կազմակերպությունների և տեղական ՀԿ-ների հետ». - հայտարարեց Վրաստանի Շրջանների զարգացման նախարար Նարիմանիան:

Վրաստանի Պառլամենտը ավարտել է 2014թ.-ի Բյուջեի քննարկումը: Օրենքի աշխատանքային ծրագիրը, որը քննարկվել էր հանձնաժողովներում, նկատողությունների հետ միասին կփոխանցվի երկրի Կառավարությանը: 2014թ.-ի Բյուջեի վերջնական տարբերակը կվերադառնա Պառլամենտ նոյեմբերի 5: Հայտնի է, որ նոր բյուջեի համաձայն դպրոցների վերանորոգման համար նախատեսված է 62 միլիոն լարի:

«Պաշտպանության ազգային ակադեմիայի» 258 ուսանողներ լրացրել են Վրաստանի Զինված Ուժերի շարքերը: Համաձայն պաշտպանության նախարարի կողմից դրված օրենքի`այսուհետ ակադեմիայի ուսանողները մինչ, երկրի բանակի շարքերն անցնելը, կկոչվեն  Յունկեր:

«Ազգային շարժման» և«Վրացական երազանքի» միջև կա պայմանագիր,ըստ որի «ընտրություններում իմ հաղթանակն անթույլատրելի է», -հայտարարել է Նինո Բուրջանաձեն:

«ՍՈԿԱՐ»-ը մեկ տարի շարունակ Վրաստանի կրոնական դավանանքների բոլոր օբյեկտներին ապահովելու է անվճար գազով: Հոկտեմբերի 19-ն Վրաստանի Եկեղեցու Պատրարքարանում ստորագրվել է համապատասխան հուշագիր, որը ստորագրել են Վրաստանի Պատրիարքը և «ՍՈԿԱՐ»-ի նախագահը: Հուշագրի ստորագրման արարողությանը ներկա է եղել նաև էներգետիկայի նախարար Կախի Կալաձեն:

Նույն օրը (հոկտ. 19-ը) Կրթության նախարարությունում ստորագրվել է համագործակցության հուշագիր Վրաստանի Կրթության նախարարության և «ՍՈԿԱՐ» ընկերության միջև: Հուշագրի շրջանակներում կիրականացվեն համատեղ ծրագրեր կրթության և դրան առնչվող ոլորտներում:

«Ձեզ օգնություն է պետք, որպեսզի դուք պետական պաշտոններ գրավեք ոչ միայն տարածաշրջանում, այլև կենտրոնական կառավարությունում: Դրա համար պետք է մաքսիմալ իմանալ վրաց լեզուն: Ես գիտեմ`, դուք դրա հետ կապված խնդիրներ ունեք, և մենք ձեզ կօգնենք: Մարգվելաշվիլին լավ փորձ ունի: Նա կրթության նախարար է եղել:», -Մարնեուլի բնակչության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իվանիշվիլին:

 

 

Օրացույց