Նախընտրական խոստումներ: Վրացական երազանք

սեպտեմբեր 12, 2016 - 04:54        Viewed: 1496       

Մի քանի օր առաջ «Վրացական երազանք» քաղաքական կուսակցությունը ներկայացրեց նախընտրական ծրագիրն ու պատգամավորների թեկնածուների ամբողջական ցուցակը: Ներկայացված 155 հոգանոց ցուցակում հավասար ներկայացաված են հայ և ադրբեջանցի թեկնածուները՝ 3 հայ և 3 ադրբեջանցի: Հենց այստեղ պետք է նշել, որ հայ 3 թեկնածուներից միայն մեկն է՝ Հենզել Մկոյանը, ներկայացված որպես մեծամասնական թեկնածու, իսկ մնացած երկուսը համամասնական ցուցակի՝ 19-րդ (Ռուսլան Պողոսյան) և 23-րդ (Սամվել Մանուկյան) հորիզոնականներն են զբաղեցնում:

Ինչ վերաբերում է նախընտրական ծրագրին՝ 64 էջից բաղկացած ծավալուն տեքստում հիշատակված են նաև ազգային փոքրամասնությունները: Սակայն, ինչքանով է կուսակցության տեսությունը արտացոլում փոքրամասնությունների առջև ծառացած մարտահրավերներին և հնարավոր է արդյոք առաջարկված տեքստ-խոստումը համարել երաշխիք այս մարտահրավերների լուծմանը, այս հարցին հենց ընտրողներն էլ պատասխան թող տան:

Առանց որևէ մեկնաբանությամբ հարգելի ընթերցողի ուշադրության են հրավիրում «Վրացական երազանք»-ի նախընտրական ծրագրում տեղ գտած, ազգային փոքրամասնությունների մասին քաղվածքներ:

Ի՞նչ արվեց:

«Իշխանությունը կարևոր քայլեր ձեռնարկեց ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանման ու նրանց քաղաքացիական ինտեգրումն ապահովելու համար: 2015 թվականին կառավարությունը հաստատեց «Քաղաքացիական հավասարության և ինտեգրման պետական ռազմավարություն ու 2015-2020թթ. Գործողության ծրագիրը», որը հիմնված է լավագույն պրակտիկայի և փորձի վրա, ինչպես նաև սահմանազատվեց առկա կարիքների և մարտահրավերների դեմ արդյունավետ գործելու մեքանիզմները»:

Որպես կարևոր առաջնություն համարվեց որակյալ կրթության մատչելիությունը: Մշակվեց ազգային փոքրամասնությունների կրթության քաղաքական փաստաթուղթը նախադպրոցական, միջնակարգ, մասնագիտական ու բարձրագույն կրթական մակարդակների համար: Իրականացվում է վրաց լեզվի ուսուցման հատուկ ծրագրեր ինչպես համալսարաններում սովորել ցանկացողների, այնպես էլ մասնագիտական կրթություն ստացողների համար:

Ավելի շատ ուշադրություն դարձվեց սակավաթիվ էթնիկ խմբերին, նրանց մշակութային ինքնությանն ու կարիքներին:

Պետության կողմից անցկացվող քաղաքականության հետևանքով բարձրացվեց ազգային փոքրամասնությունների պետական լեզվի ուսուցման որակի արդյունավետությունը: Իրականացվում են ծրագրեր, որոնց շրջանակներում շուրջ 90 դպրոցում գործում են վրաց լեզվի խմբակներ, որից 2600-ից ավելի աշակերտ, մոտ 500 ուսուցիչ և 400-ից ավելի տեղական համայնքների անդամ է օգտվում: Վրաց լեզվի 78 ուսուցիչ գործուղման է ուղարկված Սամցխե-Ջավախքի, Քվեմո Քարթլիի և Կախեթիի ոչ վրացալեզու դպրոցներ»:

«Ձեռնարկվեցին կարևոր քայլեր կրոնական միությունների գույքային իրավունքների վերականգման ուղղությամբ»:

Ի՞նչ կարվի ապագայում:

«Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանմանն ու ապահովագրման համար կիրականացվի «Քաղաքացիական հավասարության և ինտեգրման 2015-2020թթ. գործողության ծրագիրը»: Նշված ծրագիրը նպատակ է հետապնդում առաջիկա տարիների ընթացքում արդյունավետ քայլեր ձեռնարկել, որպեսզի Վրաստանի ամեն քաղաքացի, անկախ նրա ազգային պատկանելիության, ունենա հնարավորություն լիակատար ներգրավվելու հասարակության կյանքի ամեն ոլորտում, երկրի տնտեսական զարգացմանը, քաղաքական ու քաղաքացաիական գործընթացներում:

Համապատասխան գերտնտեսչւոթյունների համակարգված աշխատանքի արդյունքում, այդ թվում քաղաքացիական ինտեգրման հարցերով զբաղվող հանձնաժողովի շրջանակներում, կաքտիվանան մանրամասն արված ամենամյա ծրագրի իրագործելուն ուղղված ջանքերը:

Հատկապես հեռանկարային կլինի պետական լեզվի իմացության մակարդակի բարելավումը, որը հաճախ խոչընդոտ է առաջացնում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին լիարժեք ներգրավելու համար: Համապատասխանաբար կավելանա պետական լեզվի ուսուցման ծրագրերի արդյունավետությունը, պետական լեզվի ծրագրերի հասանելիությունը կընդլայնվի նաև ուսումնական գործընթացից դուրս:

Ապահովված կլինի վրաց լեզվի պայմանական ուսուցումը հանրային սեկտորում աշխատող ազգային փոքրամասնության ներկայացուցիչների համար:

Ազգային փոքրամասնություններով խիտ բնակեցված շրջաններում կբարելավվի վարչական գործավարության փաստաթղթերի և հանրային սպասարկման հասանելիության որակը:

Կրթության ռազմավարական փաստաթղթի համաձայն կձեռնարկվի արդյունավետ քայլեր և զգալիորեն կբարելավի որակով կրթության հասանելիությունը կրթության ամեն ոլորտներում:

Կբարելավի մամուլի ու տեղեկության առկայությունը և, համապատասխանաբար, ազգային փոքրամասնությունների երկրի միասնական տեղեկատվական դաշտում ներգրավումը, ինչը հաջող քաղաքական ինտեգրման գործընթացի նախապայմաններից է:

Ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջաններում կշարունակվի ենթակառույցների, սոցիալ և տնտեսական հնարավորությունների զարգացումը, այդ թվում կառավարության համապատասխան ծրագրերի և ծառայությունների մասին նրանց համար ամբողջական տեղեկության հասանելի լեզվով առկայությունը:

Ապահովված կլինի ազգային փոքրամասնությունների մշակութային ինքնության պահպանումն ու զարգացման հնարավորությունները, հանդուրժողականության խրախուսումն ամբողջ հասարակության մեջ»:

Նրա համար, որ հարգելի ընթերցող-ընտրողն ունենա ամբողջական պատկեր նշված քաղաքական ուժի ազգային փոքրամասնությունների հարցերով քաղաքականության վերաբերյալ, հաջորդ հոդվածում կներկայացնենք այն ծրագրային խոստումները, որոնք «Վրացական երազանք»-ը դեռ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ էր խոստացել: Եվ այսպես կներկայացնենք ընտրություններում մասնակից բոլոր հիմնական խաղացողների տեսությունը: Նպատակը մեկն է, բացահայտենք ազգային փոքրամասնությունների հիմնախնդիրների լուծման տեսակետից ինչով են տարբերվում իրարից քաղաքական կուսակցությունները: 

Օրացույց