«Վրացական երազանքն» ու մոտեցումների փոխակերպումը

սեպտեմբեր 13, 2016 - 06:42        Viewed: 1474       

Եթե կարճ ամփոփենք «Վրացական երազանք» կուսակցության 2016 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ հրապարակված ծրագրի «ազգային փոքրամասնությունների մասին» հատվածը, կտեսնենք որ միակ խոստումը, որը տալիս է այս քաղաքական կուսակցությունն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար, դա պետական լեզվի ուսուցման մակարդակի բարելավումն է:

Պետական լեզվի իմացությունն իրոք հանդիսանում է կարևոր հիմնախնդիր, սակայն, այստեղ պետք է նշել նաև, որ շրջաններ ուղղարկված վրաց լեզվի 78 ուսուցչուհու ջանքերով այս հարցը դեռ երկար ժամանակ չի լուծվի:

Դուրս է գալիս, որ իշխող կուսակցությունը մի կողմից ընդունում է, որ պետական լեզվի իմացության հարցը պրոբլեմատիկ թեմա է, մյուս կողմից էլ այս հարցի լուծմանը մոտենում է ոչ թե լրջորեն (համապատասխան ծրագրերի իրական մշակում, բնակչության հետաքրքրությունն առաջացնել աշխատանքային տեղեր ստեղծելով և այլ), այլ մակերեսորեն:

Սակայն «Վրացական երազանք»-ի մոտեցումը երկրի ազգային փոքրամասնությունների հիմնախնդիրների հանդեպ միշտ չէ որ այսպես է եղել, ինչպես այսօր...

Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում ազգային փոքրամասնությունների մասին «Վրացական երազանք»-ի ծրագրային տեսությունը, որը նա ուներ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում հաղթելու և, համապատասխանաբար, մինչ իշխանություն գալը:

2012 թվականի «Վրացական երազանքի նախընտրական ծրագիրը»

«...Իշխանություն գալու դեպքում «Վրացական երազանք»-ը կաջակցի Վրաստանի քաղաքացիների բազմակողմ միությանը՝ Վրաստանի քաղաքացիական հանրության ձևավորմանը, որպեսզի պաշտպանի էթնիկ և կրոնական փոքրամասնությունների իրավունքներն ու օգնի նրանց պետական կյանքում ինտեգրմանը:

Քաղաքացիական ինտեգրում և ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանում՝

Վրաստանում պրոբլեմատիկ հարցերից է մնում քաղաքացիական ինտեգրման ու ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանմանն առկա խնդիրները: Քաղաքացիական ինտեգրման գործընթացի և ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանմանը խանգարող հանգամանքը պետական լեզվի իմացության պակասն է, էթնոսների միջև համագործակցությունը, ինչպես նաև տարբեր էթնոսների ներկայացուցիչների մշակույթի, ավանդույթների և արժեքների մասին տեղեկության պակասը, բացասական ստերեոտիպներն ու այլ հարցեր:

Ընտրական դաշինք «Բիձինա Իվանիշվիլի -Վրացական երազանք»-ի ազգային փոքրամասնություններին վերաբերող քաղաքականության հիմնական ուղղություններն են՝

Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն ակտիվ կերպով պիտի ներգրավված լինեն երկրում ընթացիկ իրադարձությունների և որոշումների կայացման գործընթացում,

Ազգային փոքրամասնությունների հետ կապված բոլոր պետական ծրագրերը կիրագործվեն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությամբ,

Պետությունը կաջակցի ազգային փոքրամասնությունների մշակույթի, լեզվի, ավանդույթների, արժեքների պահպանմանն ու մասսայականացմանը,

Որտեղ կլինի այս ամենի կարիքն ու պահանջը պետությունը կներառի բազմալեզու կրթական համակարգը,

Բոլոր պետական մարմիններն ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջաններում տեղեկությունը պիտի փոխանցեն նրանց հասկանալի լեզվով,

Պետությունը կաջակցի վրաց լեզվի ուսուցման գործընթացին՝ բոլոր ցանկացողներին (ինչպես քաղաքում, այսպես էլ գյուղում) կտրվի հնարավորություն վրաց լեզվի ուսուցման համար,

Ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանման նպատակով պետք է պատմական արձանների և թանգարանների պահպանումն ու զարգացումը, մշակույթի մասսայականացումը,

Տեղեկություն ստանալու իրավունքի իրականացման համար պետք է հանրային և այլ ազգային ալիքներով հեռարձակվի լրատվական հաղորդումներ ազգային փոքրամասնությունների լեզուներով և հնարավորություն տրվի շրջանային հեռուստաալիքների զարգացմանը,

Ազգային փոքրամասնություններին համապատասխան մասշտաբով, տևողության ու բովանդակալից տեղեկություն պետք է հաղորդվի Վրաստանում ընթացիկ իրադարձությունների մասին: Վրացական մամուլում պարբերաբար պետք է լուսաբանվի ազգային փոքրամասնությունների խնդիրների, ձեռքբերումների, մշակույթի, ավանդույթների և այլ կարևոր թեմաների մասին,

Պետք է խրախուսվեն այն կազմակերպությունները, որոնք աշխատում են ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանման ու քաղաքացիական ինտեգրման հարցերով,

Առավել կարևոր է ազգային փոքրամասնությունների ամբողջական նեգրավվումն ու ակտիվ մասնակցությունը երկրի հանրային, քաղաքական կյանքում: Պետությունը, մամուլն ու հանրությունը պետք է աջակցեն ազգային փոքրամասնությունների ներգրավմանը երկրի ընթացիկ իրադարձություններին վերաբերող բանակցություններում: Մեր համաքաղաքացի ազգային փոքրամասնությունները պետք է մասնակցեն երկրում ընթացիկ բոլոր գործընթացներին:

Պետության իշխանության բոլոր մարմիններն ազգային փոքրամասնությունների ղեկավարների հետ պետք է պարբերաբար բանակցություններ վարեն քաղաքացիական ինտեգրման մատչելիության նպատակով:

Ապահովված կլինի ազգային փոքրամասնությունների համար վրաց լեզվի ուսուցումն ու օրենսդրությամբ սահմանված կարգի համաձայն՝ նրանց համար ամբողջությամբ վերափոխված կլինի վրաց լեզվով կրթություն ստանալու իրավունքը...»:

Օրացույց