Թիֆլիսում Հայաստանի Անկախության 25 ամյակին նվիրված խնջույք է անցկացվել

սեպտեմբեր 23, 2016 - 05:34        Viewed: 1461       

Վրաստանի Հայ Համայնքը Հայաստանի Հանրապետության Անկախության 25 ամյակին նվիրված միջոցառում-խնջույք էր կազմակերպել: Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության Անկախության օրն է: Օր, որը թե՛ Հայաստանում և թե՛ սփյուռքի հեռավոր գաղութներում ապրող ամեն մի հայ նշում է որպես կարևորագույն տոն: Մայր Հայրենիքը միակն է, համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության ծննդյան Օրը՝ համընդհանուր տոն է: Ազգային ավանդույթի համաձայն՝ տոները հարազատների շրաջապատում են նշում: Նշում են ուրախ, անկեղծ, և ինչու ոչ նաև, ձայնեղ-զվարթ:

Ազգային երգ-պար, լազերային շոու ծրագիր, Հայաստանի Անկախության, Ազատության, Միասնության կենացներ, վիրահայերի կենացներ և այլն... Ահա թե ինչ էր կատարվում Թբիլիսիում անցկացվող Հայաստանի Հանրապետության 25-րդ տարեդարձին նվիրված Վրաստանի Հայ Համայնքի միջոցառմանը:

Հիշեցնենք, որ «Վրաստանի Հայ Համայնք»-ը դեռևս 11 տարի առաջ` 2005թ. առաջին անգամ Թբիլիսիում զանգվածային կերպով նշեց Հայսատանի Անկախության Օրը: Ինչքան էլ զարմանալի է, այն օրերին հայաշատ Թիֆլիսում համազգային հայկական տոներ տոնելն ընդունված չէր… Իսկ այսօր Հայաստանի Անկախության օրը և այլ համազգային տոներ նշելը թբիլիսահայերի համար դարձել է բարի ավանդույթ:

Օրացույց