103 դպրոցի դիմաց անցկացվել է բողոքի ցույց

հոկտեմբեր 24, 2013 - 17:53        Viewed: 1939       

Այսօր, հոկտեմբերի 24-ին «Մետրոշեն» թաղամասի 103-րդ դպրոցի շենքի դիմաց անցկացվել է բողոքի ցույց: Ցույցն անցկացրեցին դպրոցի վրացական բաժնի ծնողներն ու աշակերտները: Նրանց խոսքերով Վրաստանի Փախստականների հարցերով նախարարությունը պատրաստվում է գնել 103-րդ դպրոցի շենքը և բնակեցնել այտեղ փախստականներին: Լալի Գուգեշաշվիլիի խոսքերով, որը մասնակցում էր ցույցին  ուսումնական տարվա սկզբից, վերանորոգման արդարացումով դպրոցը տեղափոխեցին Վազիսուբանի, սակայն 103-րդ դպրոգի շենքում մինչ այսօր ոչ մի վերանորոգման աշխատանքներ չեն տարվում:

«Մենք չունենք ոչ մի տեղեկություն, միակ բանը, որ մենք լսել ենք, այն է, որ դպրոցը պատրաստվում է գնել փախստականների հարցերով զբաղվող նախարարությունը: Մեզ ոչ ոք ոչինչ չի ասում: Ճիշտ այդպիսի իրավիճակում էր 110-րդ դպրոցը, որը մոտիկ գտնվում: Երեխաներին դուրս բերեցին դպրոցից և տեղափոխեցին մեր դպրոց, իսկ 110-ի շենքը ծախեցին: Մենք չենք ուզում, որ մեր երեխաները տուժեն: Եթե մեր խնդրի վրա ուշադրություն չդարձնեն, մենք թույլ չենք տա, որպեսզի 103-րդ դպրոցի շենքում աշխատի ընտրական տեղամաս: Մենք կփակենք այն ընտրությունների օրը», -հայտարարեց ցույցի մասնակից  Լալի Գուգեշաշվիլին (103-րդ դպրոցի շենքում կտեղավորվեն Թբիլիսիի Իսանի շրջանի 42 և 43-րդ ընտրական տեղամասերը-խմբ.):

Հարկ է նշել, որ անցած բողոքի ցույցին հայկական բաժնի ծնողները և աշակերտները մասնակցություն չունեին:

«Մի քանի օր առաջ ես իմացա, որ վրացական բաժնի ծնողները շատ դժգոհ են դպրոցի տեղափոխումից, և պատրաստվում են ինչ-որ միջոցառումներ ձեռնարկել: Այսօրվա ցույցի մասին մեզ ոչինց հայտնի չի եղել: Եթե ես իմանայի, անպայման մասնակցություն կցուցաբերեի: Մենք, ավելի քան որևէ մեկը, ունենք ասելիք: Ցավոք, ես ոչինչ չգիտեի»,-«Միության» հետ խոսակցության ժամանակ ասաց հայկական բաժնի աշակերտի ծնող Ռուզան Ավետիսյանը:

«Մի քանի րոպե առաջ ինձ ասացին, որ ցերեկը ցույց է եղել դպրոցի մոտ: Պարզվում է, որ այսօր 157-րդ դպրոց են գնացել միայն հայկական բաժնի երեխաները: Եթե ես իմանայի ցույցի մասին, ես իհարկե չեի թողնի իմ երեխային դպրոց և ինքս էլ կմիանայի ցույցին»,-ասաց հայկական բաժնի ծնող Հայկանուշը :

Նախկին 110-րդ դպրոցը միակն է, որը միանալով ուրիշ դպրոցի, չձուլվեց, չանհետացավ:

2013 թվի սեպտեմբերին Վրաստանի կրթության նախարարությունը հանկարծ անհանգստացավ 103-րդ դպրոցի շենքի ճակատագրով: Պարզվեց, որ շենքն իսկապես վթարային է և ներսում ուսումնական ընթացքն անվտանգ չէ: 2013-2014 ուս. տարվա սկզբից մեկ շաբաթ անց նախարարությունը որոշում կայացրեց դպրոցը տեղափոխել այլ շենք մինչև 103-րդ դպրոցի վթարային վիճակի չեզոքացումը: Հոկտեմբերի 8-ից թիվ 157-րդ դպրոցում, որը գտնվում է Վազիսուբանում արդեն սկսված է ուսումնական ընթացքը: 

Օրացույց