Warning: file_put_contents() [function.file-put-contents]: Only 0 of 56409985 bytes written, possibly out of free disk space in /home/armenian/domains/armenian-community.ge/public_html/modules/Languages/class.php on line 550
Armenian Community
     

Կայացավ Վրաստանի Հայ Համայնքի «Ջավախք-2016» Երկօրյա Աշնանային Ճամբարը

հոկտեմբեր 24, 2016 - 08:05        Viewed: 1630       

Հոկտեմբերի 22-23-ին կայացավ Վրաստանի Հայ Համայնքի «Ջավախք-2016» Երկօրյա Աշնանային Ճամբարը։ Երկօրյա ճամբարի շրջանակներում Վրաստանի Հայ Համայնքի Երիտասարդական և Պատանեկան Միությունների 40 ներկայացուցիչներ այցելեցին Վրաստանի ամենագեղեցիկ շրջաններից մեկի հիմնական պատմամշակութային հուշարձանները, անմոռանալի ժամանակ անցկացրին Սամցխե-Ջավախք շրջանում ապրող իրենց հասակակիցների հետ։

«Ջավախք-2016» աշնանային Ճամբարի ծրագրի առաջին օրվա շրջանակներում թբիլիսահայ երիտասարդները այցելեցին Ախալքալաքի և Նինոծմինդայի Հայկական Երիտասարդական Կենտրոնները, ուսումնասիրեցին Ախալքալաքի տեսարժան վայրերը, Գանձայում գտնվող հայ մեծագույն բանաստեղծ Վահան Տերյանի տուն-թանգարանը, ինչպես նաև անմոռանալի հանգիստ անցկացրին Փարվանա լճի ափին։ Օրվա վերջում Ախալքալաքի Երիտասարդական Կենտրոնում տեղի ունեցավ դասախոսություն-քննարկում «Ջավախք․ Անցյալը և ներկան» թեմայով, որին մասնակցեցին Ախալքալաքի և Թբիլիսիի երիտասարդները։

Երկօրյա ճամբարի երկրորդ օրը Վրաստանի Հայ Համայնքի Երիտասարդական և Պատանեկան Միությունների ներկայացուցիչները Ախալքալաքի «Զորի Զորյան» Երիտասարդական Կենտրոնի անդամների հետ համատեղ երկու արշավ իրականացրին Թմկաբերդի անառիկ ամրոցի և քարանձավային քաղաք Վարձիայի ուղղությամբ։

Վրաստանի Հայ Համայնքի «Ջավախք» Աշնանային Ճամբարի անցկացման հիմնական նպատակն է աջակցել Թբիլիսիում և Սամցխե-Ջավախք շրջանում ապրող երիտասարդների միջև ծանոթություններ և ընկերական կապեր հաստատելուն։

Օրացույց