Ծուղրութի հազարամյա Ավետարանը նոր կյանք է ստացել

հոկտեմբեր 27, 2016 - 06:22        Viewed: 1108       

Akhaltskha.Net -Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի վերականգնողական բաժնի աշխատակիցները ներկայացրել են 11 օր շարունակ դժվարին պայմաններում իրենց կատարած աշխատանքի արդյունքը: 

Ծուղրութի հազարամյա ավետարանը հայ մշակույթի բացառիկ նմուշներից է: Ծուղրութցիների համար էլ ավետարանը սուրբ մասունք է, եւ սերնդեսերունդ այն միմյանց են փոխանցում Սապոնջյաններ գերդաստանի ներկայացուցիչները: 

Գրեթե ամբողջ գյուղի խիստ հսկողության տակ մասնագետները հենց տեղում են վերականգնել ձեռագիրը: Վստահեցնում են՝ թե՛ իրենք, թե՛ գյուղացիները գոհ են կատարված աշխատանքից: 

Օրացույց