Իրադարձությունների կարճ ակնարկ

հոկտեմբեր 27, 2013 - 02:39        Viewed: 1642       

Շաբաթվա իրադարձությունների կարճ ակնարկ

(21-27 հոկտեմբեր, 2013թ.)

 

Վրաստան

«Ի տարբերություն նախկին նախընտրական ժամանակաշրջանների` այս տարի հաստատվել է  պակաս լաված ժամանակաշրջան: Անցյալ տարիների ընտրությունների ժամանակ չափից ավելի էր օգտագործվում վարչական գործոնը: Իրավապահ և մյուս պետական մարմինները ակտիվորեն մասնակցում էին նախընտրական ագիտացիաներին` ի օգուտ իշխող կուսակցության: Այս տարի քիչ կօգտագործվի վարչական գործոնը: Չնայած այս տարի ևս հաստատված է չինովնիկների մասնակցությունը նախընտրական ագիտացիաներում` ինչպես Մարգվելաշվիլիի կողմից, այնպես էլ Բաքրաձեի», -հոկտեմբերի 21-ին  հայտարարեց «Արդար ընտրությունների» ղեկավար Նինո Լոմջարիձեն:

Այս դեպքում, եթե ընտրությունների երկրորդ փուլ չլինի, նախագահի ինօգուրացիա կկայանա ընտրություններից հետո երրորդ կիրակի` նոյեմբերի 17-ին: Այդ դեպքում Վրաստանի նախագահը կկարողանա մասնակցել Վիլնյուսի գագաթնաժողովին: Եթե լինի երկրորդ փուլ, ապա մենք նախագահ չենք ունենա գագաթնաժողովի անցկացման ընթացքում:

«Վրաստանին պետք է նախագահ, որը կկարողանա ղեկավարել կառավարությունը: Նախագահ, որը կկարողանա իրականացնել խոստումներն ու լուծել մեր երկի քաղաքացիների բոլոր խնդիրները», -Դավիթ Բաքրաձե:

«Պարտության դեքում գուցե Նինո Բուրջանաձեն մարդիկ դուրս բերի փողոց: Նա ընտրությունները կհայտատրարել անօրինական և կփորձի հրահրել լուրջ անկարգություններ փողոցներում: Մինչդեռ նա արդեն ի վիճակի չէ կառավարության համար լուրջ խնդիրներ ստեղծել, եթե միայն ինքը Կառավարությունը դա չցանկանա », - հոկտեմբերի 21-ին հայտարարել է Գիա Նոդիան:

Շուտով «Հանրապետական» կուսակցությունը կընտրի իր նոր առաջնորդին: Նոր ատենապետին կուսակցությունը կընտրի Ընդհանուր Ժողովի ժամանակ, որը կկայանա նոյեմբերի 3-ին «Էքսպո Ջորջիա»-ում: Հիշեցնենք, որ Դավիթ Ուսուփաշվիլին հանդիսանում է կուսակցության նախագահը 2005թ.-ից:

«Հնարավոր է, որ մինչև իմ` վարչապետի պաշտոնից հեռանալը, ես հասցնեմ ասել Թբիլիսիի նոր քաղաքապետի թեկնածությունը և կարողանամ համաձայնեցնել այդ թեկնածությունը քաղխորհրդի հետ», -հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին:

Հոկտեմբերի 22-ին ներքին գործերի նախարարությունը ահաբեկչության ակտի կազմակերպման մեղադրանքով ձերբակալել է Վրաստանի Ներքին Գործերի նախարարության Սահմանադրական Ապահովության դեպարտամենտի գլխավոր բաժնի նախկին ղեկավար Ռոման Շամատավին և Ներքին Գործերի նախարարության Հատուկ առաջադրանքների բաժնի կենտրոնի նախկին աշխատակցին: Ինչպես հայտնում են Ներքին Գործերի նախարարությունում, երկու կալանավորներն էլ մեղադրվում են 2008թ.- մայիսի 21-ին Խուրչա գյուղում(ուղևորների ավտոբուսի պայթյուն) ահաբեկչական  գործողություն կազմակերպելու և իրականացնելու մեջ:

«Վրաստանի նոր կառավարությունը հաստատել է ՆԱՏՕ մտնելու  իր ձգտումը, բայց դա տեղի չի ունենա 2014թ.-ին: Մենք կշարունակենք Վրաստանի հետ համագործակցությունը Վրաստան-ՆԱՏՕ խորհուրդի ձևաչափի մեջ», -հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը:

Քուռ գետի վրա կկառուցվեն 16 նոր հիդրոէլեկրոկայաններ: Համապատասխանաբար  արդեն մեմորանդում է ստորագրված Վրաստանի Էներգետիկայի նախարարության և «Քուռ Էներգիա» ընկերության միջև: Վերջնական մեմորանդումի համաձայն` էլեկրոկայանի ընդհանուր հզորությունը կկազմի 331.6 մգվտ, իսկ էներգիայի տարեկան ծախսը` 1.815 կիլովատ/ժամ: 27 ամիսների ընթացքում կանցկացվի տեխնո-տնտեսական ուսուցում, նախագծերի կազմակերպում, ինչից հետո կսկսվի ԳԷՍ-ի կառուցումը: Կառուցման համար կներդրվի 600 միլիոն դոլլար: Կառուցման ժամանակ աշխատանքի տեղավորված կլինեն 4500 մարդ, իսկ ԳԷՍ-ի էկսպլյուտացիայի ժամանակ` 400 մարդ:

Հոկտեմբերի 23-ին Վրաստանը, Հայաստանը և Մոլդովան միացան Եվրոպական Արևմտյան համագործակցության Էներգոարդյունաբերության և շրջապատի պաշտպանման ծրագրին:

«2008թ.-ից մենք սկսեցինք Թբիլիսիի շուրջ կառուցել տարբեր պաշտպանողական կառույցներ: Ամենուր` բարձունքներում, քաղաքի շուրջը մենք կառուցեցինք բետոնե բունկերներ, և դրա շնորհիվ այսօր մայրաքաղաքը լավ պաշտպանված է: Ի տարբերություն 2008թ.-ի` այսօր Թբիլիսիի վրա հյուսիսային կողմից հարձակումն ամենաքիչն է հնարավոր: Դրանից հետո, երբ մենք ուսումնասիրեցինք Ռուսաստանի` Վրաստանի վրա հարձակման ժամանակ Հայաստանում գտնվող ռուսական զինբազայի օգտագործման հնարավորությունը, իսկ այդ սցենարը ուսումնասիրվում էր Ռուսաստանում, մենք սկսեցինք ամրացնել մեր դիրքերը հարավային ուղղությամբ: Մենք սկսեցինք կառուցել ամուր կառույցներ Կարմիր Կամուրջի ուղղությամբ: Մենք կառուցեցինք 70% ամրություններ, իսկ դա 25 կիլոմետրանոց հակատանկային գիծ է, և մենք այն գրեթե ավարտել ենք: Այսօր շինարարությունը իշխանության սաբոտաժի պատճառով կանգնեցված է: Ես կարծում եմ, որ այդ սաբոտաժը Կառավարության կողմից հանդիսանում է որպես սպառնալիք մեր երկրի անվտանգությանը: Եվ թող իմանա վրաց ազգությունը, թե ի՞նչ է անում կառավարությունը»,-հոկտեմբերի 23-ին հայտարարել է Վրաստանի նախագահ Սահակաշվիլին:

Վրստանի Պաշտպանության նախարարությունը կոչ է անում Անվտանգության Խորհրդին և նախագահի վարչակազմին զերծ մնալ պետական գաղտնիք համարվող տեղեկությունները տարածելուց: «Պաշտպանության նախարարությունն անհանգստացած է և իր զարմանքն է հայտնում նախագահի կողմից Թբիլիսիի շուրջ պաշտպանական սպառազինման մասին տեղեկատվության տարածման առթիվ»- ասվում է Պաշտպանության նախարարի հայտարարության մեջ:

«Ընտրություններից հետո կարևոր կլինի իրադարձությունների զարգացման ընթացքը և այն, թե արդյոք Սահակաշվիլին կդատապարտվի, որի դեպքում միջազգային միությունում դա արձագանքներ կունենա» -հայտարարել է «Քարնեգի Ֆոնդի» փորձագետ Թոմաս դե Վալը:

Հոկտեմբերի 23-ին տեղի ունեցավ Վրաստանում ՀՀ դեսպանի հանդիպումը Վրաստանի Կրթության և Գիտության նախարարի հետ. «Հայ-վրացական համագործակցությունը կրթության ոլորտում երկկողմ հարաբերությունների կարևոր ուղղություններից է և երկու գերատեսչությունների միջև առկա է համագործակցության բարձր մակարդակ»,- ասվում է Վրաստանում ՀՀ դեսպանատան հայտարարության մեջ:

«103 դպրոցի շենքում չի ծրագրվում փախստականների բնակեցում: Դա ճիշտ չէ: Փախստականների հարցերով նախարարությունը չի նախատեսում գնել 103 դպրոցի շենքը: 103 դպրոցի շենքը փախստականների հարցերով նախարարությանը տրված կառույցների շարքում չէ: Ի՞նչ վերաբերում է 110-րդ դպրոցին, Վրաստանի Տնտեսության նախարարությունն այն մեզ է հանձնել հունվարին: Երբ այն մեզ հանձնեցին, ուսումնական ընթացքն այնտեղ արդեն դադարեցված էր: Շենքը դատարկ էր: Այնտեղ կատարվում են վերանորոգման աշխատանքներ, և շուտով կտեղափոխվեն փախստականների ընտանիքներ՝ երկարաժամկետ բնակեցման ծրագրով» - հոկտեմբերի 24-ին հայտարարել է Վրաստանի Փախստականների հարցերով նախարարության ներկայացուցիչը:

«Հոկտեմբերի 25-ին կայացած «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհրդի նիստին նոր վարչապետի թեկնածության հարցը չի քննարկվել» - հայտնել է Եվրոինտեգրման հարցերով նախարար Ալեքսի Պետրիաշվիլին:

Վրաստանի Արդարադատության նախարարության համաձայն հոկտեմբերի 21-ին Վրաստանի նախագահը հատուկ հրամանով Վրաստանի քաղաքացիություն է շնորհել Թուրքիայի 1088 քաղաքացու: Ինչպես նաև հոկտեմբերի 10-ին Վրաստանի քաղաքացիություն է շնորհվել Թուրքիայի ևս 935 քաղաքացու: Այսպիսով մեկ ամսից էլ քիչ ժամանակահատվածում Թուրքիայի 2023 քաղաքացի ստացել է Վրաստանի քաղաքացիություն:

Հոկտեմբերի 26-ին Սահակաշվիլու հատուկ հրամանով ազգային հերոսի հետմահու կոչում է շնորհվել  Զվիադ Գամսախուրդին և Մերաբ Կոստավան:

 

Օրացույց