Ամանորյա երեկույթ 2017

դեկտեմբեր 26, 2016 - 04:58        Viewed: 1222       

Դեկտեմբերի 24-ին տեղի ունեցավ Վրաստանի Հայ Համայնքի 11-րդ Ամանորյա Երեկույթը։ Ըստ ավանդույթի՝ Վրաստանի Հայ Համայնքի Ամանորյա երեկույթը ոչ միայն ժամանցային միջոցառում է, որտեղ ներկաները շնորհավորում են միմյանց գալիք Ամանորը, ուրախանում և զվարճանում, երգում ու պարում են, այլև մի միջոցառում է, որի ընթացքում Վրաստանի Հայ Համայնքը եզրափակում է անցնող տարվա ընթացքում կատարած գործունեությունը։

Միջոցառման ընթացքում ներակացվեց վիդեո-հաշվետվություն Վրաստանի Հայ Համայնքի երիտասարդական ենթակառույցների 2016թ-ին կատարած գործունեության մասին, անցկացվեցին բազմաթիվ զվարճալի մրցույթներ։

Ամանորյա երեկույթին ներկա էին Վրաստանի Հայ Համայնքի բոլոր ենթակառույցների ներկայացուցիչները՝ դպրոցկաններ, ուսանողներ, երիտասարդներ և, իհարկե, ավագ սերնդի ներկայացուցիչներ։ Ընդհանուր առմամբ, ավելի քան 100 մարդ։

Հարգելի ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում անցնող 2016թ․ ընթացքում Վրաստանի Հայ Համայնքի երիտասարդական ենթակառույցների գործունեության մասին տեսանյութը։

Օրացույց