Քաղաքացիները կոչ են արել երկրի իշխանությանը պաշտպանել իր իսկ պետության շահերը

փետրվար 27, 2017 - 16:43        Viewed: 1042       

Փետրվարի 27-ին Թբիլիսիում Վրաստանի ԱԳՆ-ի շենքի առջև տեղի է ունեցել բողոքի ցույց՝ կազմակերպված Վրաստանի Հայ Համայնքի կողից։ Ցույցի մասնակիցները իրենց բողոքն են հայտնել այն կապակցությամբ, որ Վրաստանի իշխանությունը օրինական քայլեր չի ձեռնարկում և թույլ է տալիս արտասահմանյան պետության (Ադրբեջանի) դեսպանատանը բացեիբաց կերպով երկրի տարածքում բախում հրահրել և հայատյացություն տարածել։

Ցույցի մասնակիցները կազմակերպել էին քայլերթ կենտրոնական Ռուսթավելի մայրուղիով։ Վանկարկելով «Պաշտպանի՛ր Վրաստանը», «Վերջ Ալիև», «Վերջ պանթուրքիզմ» կարգախոսները՝ ցուցարարներն անցել են Վրաստանի Խորհրդարանի, Վրաստանի Ազգային Անվտանցության Խորհրդի շենքերի կողքով։ Մոտենալիս Վրաստանի ԱԳՆ շենքին՝ բողոքի ցույցի մասնակիցները հանդես են եկել ելույթներով, որոնցում կոչ են արել Վրաստանի իշխանությանը սահմանափակել ադրբեջանական դեսպանատան գործունեությունը՝ ուղղված Վրաստանում էթնիկ ատելություն հրահրելուն։

Ցույցի ավարտին Վրաստանի Արտաքին Գործերով նախարարին է փոխանցվել դիմում Վրաստանի Հայ Համայնքի անունից։

«Մենք անընդունելի ենք համարում այն հաստատված իրականությունը, որի շրջանակներում մի կողմից արտասահմանյան պետության դեսպանատունը մեր երկրում իրականացնում է մեր երկրի քաղաքացիների տարբեր խմբերի միջև ատելության բորբոքմանն ուղղված ծրագիր, իսկ մյուս կողմից՝ պետությունը, որի քաղաքացիներն ենք մենք, պետությունը, որը պարտավոր է չթուլատրել կոնֆլիկտի բորբոքում և աշխատել հանուն կայության պահպանման, փաստացիորեն չի իրականացնում ոչ մի իրական քայլ Ադրբեջանի դեսպանատան վտանագավոր գործունեությունը կանխելու համար։ Վրաստանը հոգ չի տանում այն մասին, որպեսզի արտասահմանյան ներկայացուցչությունը գործի վրացական օրենսդրության շրջանակներում և միջազգային նորմերի հանդեպ հարգանք տածելով։

Դիմում ենք խնդրանքով՝ միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում, ձեռնարկել հստակ քայլեր և արգելել ռազմավարական համագործակից անուն կրող Ադրբեջանին նախաձեռնել և Վրաստանի տարածքում իրականացնել միջոցառումներ՝ ուղղված մեր պետության քաղաքացիների տարբեր խմբերի միջև ատելության բորբոքմանը», -ասված է Վրաստանի ԱԳՆ-ին ուղղված Վրաստանի Հայ Համայնքի դիմումի մեջ։

Օրացույց