Վրաստան. Շաբաթվա իրադարձությունները

մարտ 04, 2017 - 23:01        Viewed: 407       

Վրաստանում մեկնարկել է քաղաքացիական ինքնաթիռների սարքերի արտադրության գործարանի շինարարությունը։ Գործարանի շինարարությունն իրականացվում է Elbit Cyclone իսրայելական ընկերության աջակցությամբ։ Գործարանի շինարարության ծրագրի համաձայն՝ այն կընթանա երեք փուլով․ մինչ ընթացիկ տարվա ավարտը կկառուցվի գործարանի շենքը և ձեռք կբերվեն անհրաժեշտ տեխնոլոգիաները։ 2018թ․-ի հունիսին կավարտվի գործարանի թղթաբանությունը ըստ Boeing-ի չանափանիշների։ Ըստ տարածված տեղեկության՝ արդեն սկսվել է կադրերի հավաքագրումը, որոնք պետք է աշխատանքի տեղավորվեն նոր գործարանում։ Կադրերի պատրաստումը կիրականացվի Իսրայելում։ «Գործարանը կարտադրի հետևյալ սարքերը ինքնաթիռների համար՝ աերոդինամիկայի մակերևույթ, դռներ, կառավարման վահանակ և այլն։ Թբիլիսյան գործարանի արտադրանքը ձեռք կբերեն Boeing, Airbus և Bombardier ընկերությունները։ Գործարանում արտադրված ամբողջ արտադրանքը կարտահանվի։ Գործարանում աշխատանքի կտեղավորվի մոտ 100 մարդ։ Նախագծի արժեքը գնահատվում է 85 000 000 դոլար», -ասված է պաշտոնական տեղեկության մեջ։

«Բարեփոխիչներ» կուսակցության ներկայացուցիչները մեկնաբանում են երկաթուղու աբխազական հատվածի բացման հնարավորությունը։ «Երկաթուղու տվյալ հատվածի բացման նույնիսկ քննարկումը համարվում է Վրաստանի ազգային շահերի դավաճանություն։ Մեր երկրում գործող բոլոր արևմտամետ կուսակցությունները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի թույլ չտան այդ հարցի նույնիսկ քննարկումը։ Այն դեպքում, եթե երկաթուղու տվյալ հատվածը բացվի, կտրուկ կաճի ռուսական բանակի ներխուժման հնարավորությունը։ Ռուսաստանը կարող է անարգել կերպով դեպի Հայաստան մատակարարել ցանկացած տեսակի զենք։ Դա, բնականաբար, կառաջացնի Ադրբեջանի դժգոհությունը», -հայտնել է «վրացի» քաղաքական գործիչը։

«Երկաթուղու աբխազական հատվածի բացման թեման ակտիվորեն քննարկվում է ընդդիմության ներկայացուցիչների կողմից։ Իրականում երկրի իշխանությունները այսօր նման հարց նույնիսկ չեն էլ քննարկում։ Ընդդիմությունը փորձում է արհեստականորեն օրակարգային դարձնել տվյալ հարցը։ Ինչպես երևում է, այս ամենն արվում է, որպեսզի ստեղծեն որոշակի տրամադրություններ մեր հասարակության մեջ», -հայտարարել է անվտանգության հարցերով խորհրդարանական հաձնաժողովի նախագահը։

Շաբաթվա կեսին փախստականների հարցերով նախարարի ղեկավարությամբ վրացական պատվիրակությունը այցելել է Երևան, որտեղ տեղի են ունեցել բանակցություններ բռնագրավված Աբխազիայից ժամանած պատվիրակության հետ։ «Այցի նպատակն է Աբխազիայի փաստացի կառավարության ներկայացուցիչների հետ բանակցությունների անցկացումը անհայտ կորած անձանց հարցի վերաբերյալ», -ասված է պաշտոնական տեղեկության մեջ։ Հիշեցնենք, որ Երևանը երկար տարիների ընթացքում հմարավորություն է տրամադրում Վրաստանին իր երկրում բանակցություններ և հանդիպումներ անցկացնել վրացական շրջան Աբխազիայի փաստացի ղեկավարության ներկայացուցիչների հետ։

Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ 2017թ․-ի հունվարին գրանցվել է Վրաստանի ՀՆԱ-ի 5.5%-անոց աճ։

Պաշտոնկաան տվյալների համաձայն՝ 2017թ․-ի հունավրի ինֆլյացիայի մակարդակը կազմել է 1․7%, նախորդ ամիսների համեմատությամբ։ 2016թ․ փետրվարի համեմատությաբ ինֆլյացիան կազմում է 5․5%։

Վրաստանում շարունակվում են նոր Սահմանադրության տեքստի ընդունման աշխատանքները։ Երկրի Խորհրդարանի տարածած տեղեկության համաձայն՝ «տվյալ փուլում հատուկ հանձնաժողովը ուսումնասիրում է տեղական ինքնակառավարման մարմինները լիազորությունների ընդարձակման հարցը»։ «Մենք աշխատում ենք, որպեսզի ընդարձակենք տեղական ինքնակառավարման մարմինները ազատությունն ու լիազորությունները։ Սահմանադրական ուղղումների նախագծի համաձայն՝ տեղական վարչությունների անդամների 5%-ը կարող են գանգատներով դիմել երկրի Սահմանադրական դատարանին»։

Սահմանադրական հանձնաժողովը աշխատում է Վրաստանի Ազգային Անվտանգության Խորհրդի լիազորությունների փոփոխության շուրջ։ «Այսօրվա դրությամբ գործող օրենսդրության համաձայն՝ մեզ մոտ քաոս է իշխանության կարևոր ճյուղերի լիազորություններում։ Փաստացիորեն, գործում է մարմին, որը նախագահին երաշխավորումներ է տալիս կառավարության լիազորությունների հարցի շուրջ։ Այսինքն, մի պետական մարմինը երաշխավորում է մեկ այլ մարմնի, թե ինչ պետք է անի երրորդ պետական մարմինը։ Մենք կարծում ենք, որ Անվտանգության Խորհուրդը պետք է վերաձևակերպված լինի Ազգային Անվտանգության Խորհրդի։ Հատկապես կարևոր է, որպեսզի ռազմական գործողությունների պայմաններում իշխանության բոլոր պետական մարմինները կարողանան աշխատել համակարգված։ Ծրագրվում է, որ պատերազմի պայմաններում Խորհուրդը պետք է վերաձևակերպվի Ազգային Անվտանգության Խորհրդի՝ նրա նախագահը պետք է նշանակվի նախագահը։ Խորհրդում պետք է ներկա լինեն նրա մշտական անդամները և Խորհրդի գործունեությունը պետք է ապահովվի երկրի նախագահի վարչությունը», -հայտարարել է Վրաստանի Խորհրդարանի նախագահը։

Հրապարակված է Շենգենյան վիզայից Վրաստանի քաղաքացիների ստացած մերժումների քանակը։ «Տվյալների համաձայն՝ Վրաստանի քաղաքացիների 12․7%-ը մերժում է ստացել Շենգենյան վիզայից։ Դա մերժումների ամենաբարձր ցուցանիշն է տարածաշրջանի այլ երկրների համեմատությամբ։ Վրաստանի քաղաքացիներին եվրոպական վիզաների ստացման և մերժման մեծամասնությունը տրվում էր առանց որևէ բացատրության կամ պարզաբանման։ Վիզայի ստացման ամենաշատ մերժումները Վրաստանին տրվել է Նիդեռլանդների, Լիտվայի, Հունաստանի, Չեխիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Էստոնիայի, Գերմանիայի և Լեհաստանի դեսպանատների կողմից»։

«Եվրոպան բացել է իր դռները մեր քաղաքացիների առջև։ Դա վստահության բարձր մակարդակի ցուցանիշ է։ Մենք շնորհակալ ենք Եվրամիությանը», -հայտնել է Վրաստանի վարչապետը։ Մարտի 1-ին Եվրոպական խորհրդարանը հաստատել է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկումը։ 2017թ․-ի մարտի 28-ից Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա ճանապարհորդել Եվրամիության երկրներում։

«Իսրայելը Վրաստանի քաղաքացիներին այլևս չի տրամադրի քաղաքական ապատան։ Ըստ մեր կարծիքի՝ Վրաստանում ոչ մի խմբի հանդեպ չի իրականացվում հետապնդում ըստ ռասսայական, կրոնական, ազգային կամ քաղաքական հիմունքներով։ Համապատասխանաբար, մենք այլևս քաղաքական ապաստան չենք տրամադրի Վրաստանի քաղաքացիներին», -ասված է Իսրայելի ԱԳՆ-ի հայտարարությունում։

Օրացույց