Հայկական ներդրումը վրացական լրագրության հիմքում

մարտ 21, 2017 - 08:28        Viewed: 641       

Ամեն տարի մարտի 21-ին Վրաստանում նշվում է «վրացական լրագրության օրը»։ Այս տարի վրացական լրագրությունը տոնում է իր 198 ամյակը։ Այս օրը կամայականորեն չէ ընտրված որպես վրացական լրագրության օր։ 1819թ․-ի հենց մարտի 21-ին Թբիլիսիում է հիմնադրվել առաջին վրացալեզու թերթը, որը սկզբում ուներ «Վրաստանի թերթ» անվանումը, իսկ հետո վերանվանվեց որպես «վրացական թերթ»։

Այդ կերպ, վրացական լրագրության պատմությունը սկսվում է հենց «Վրաստանի թերթի» հրատարակչությամբ։ Դա Վրաստանի տարածքում հրատարակված առաջին վրացալեզու թերթն էր:

Վրացալեզու թերթի հրապարակման գաղափարը ծագեց 1818 թվականին։ Կամավորների խումբը միանգամից նախապատրաստական գործին անցավ՝ սկսվեց համապատասխան աշխատակիցների որոնում, ինչպես նաև սկսվեցին բազմաթիվ տեխնիկական հարցերի լուծման հետ կապված աշխատանքները։

1819թ․-ին հայտարարություն տարածվեց, որը Ռուսաստանի Կայսրության Թիֆլիսի և Քութայիսիի նահանգների բնակչությանը հայտնեց, որ առաջին վրացալեզու թերթը լույս կտեսնի 1819թ․-ի մարտի 1-ին։ Մինչդեռ, խոստումը չկատարվեց։ Թերթի առաջին համարը լույս տեսավ մեկ շաբաթ անց՝ մարտի 8-ին։ Ձգձգման պատճառը ֆինանսական դժվարություններն էին։ Առաջին վրացական թերթի հրատարակման համար անհրաժեշտ էր ունենալ 500 –ից ոչ պակաս բաժանորդ։ Եվ ինչպես պարզվեց 1819թ․-ի մարտի 1-ի դրույթամբ Վրաստանի տարածքում չգտնվեց 500 վրացալեզու ընթերցող, որոնք կցանկանային դառնալ այդ թերթի բաժանորդները․․․ Բայց այդ անհարմար խնդիրն այնուամենայնիվ լուծվեց։

Եվ ահա թե ինչ տեղի ունեցավ 1819 թվականի մարտի 1-8 ընկած ժամանակահատվածում։

Երբ Վիրահայոց Թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Ներսես Աշտարակեցին (1770-1857թթ) իմացավ, որ առաջին վրացալեզու թերթի հրատարակչության հետաձգումը ֆինանսական պատճառներն են, նա ամեն ինչ արեց, որպեսզի այդ խնդիրը հնարավորինս արագ լոււծվի։

Ահա թե ինչ է գրում «Վրաստանի թերթը» իր երրորդ համարում. «Բաժանորդների անհրաժեշտ քանակության ապահովման գործում մեզ նշանակալի աջակցություն ցուցաբերեց Հայկական եկեղեցու արքեպիսկոպոս Ներսեսը, որը մի քանի օրվա ընթացքում մեր թերթին բաժանորդագրեց իր եկեղեցու ավելի քան հարյուր քահանայի: Դրանով իսկ նա թեթևացրեց մեր թերթի հրատարակչության գործը»։

Այդ կերպ, 1819թ․-ի մարտի 8-ին՝ նոր տոմարով մարտի 21-ին հրատարակվեց առաջին վրացալեզու թերթը։ Հենց այդ օրը 198 տարի առաջ դրվեց վրացական լրագրության հիմքը։

Օրացույց