Նախագահը կարծում է, որ «գաղտնալսման» մասին օրենքը սահմանադրություն է խախտում

մարտ 23, 2017 - 06:05        Viewed: 171       

Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերով կոմիտեն մերժել է «Գաղտնի քննչական գործողությունների մասին» օրենքի վերաբերյալ նախագահի հիմնավորված նկատողությունները: Կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վանո Զարդիաշվիլիի խոսքով՝ օրինագծի վրա մարտի 20-ին նախագահի դրած վետոն «քաղաքական չարաշահում» է անվանել և «բովանդակությունից վետո՝ վետոյի համար»:

Իսկ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի կարծիքով՝ օրինագիծը խախտում է սահմանադրությամբ երաշխավորված հիմնական իրավունքներն ու ազատությունները, հակասում է համընդհանուր միջազգային նորմերին, ինչպես նաև Վրաստանի սահմանադրական դատարանի որոշմանը:

Հիմնավորված նկատողությունների համաձայն, որոնք նախագահն ուղարկել էր խորհրդարան, գաղտնալսման իրականացման համար ստեղծվող հատուկ գործակալությունը Պետանվտանգության ծառայության կազմի մեջ է մտնում, այդ պատճառով էլ դրա անկախության մասին չի կարելի խոսել: Նախագահն առաջարկել է գործակալությունը գործադիր իշխանության մաս դարձնել և ենթարկեցնել այն անմիջականորեն վարչապետին:

Խորհրդարանի կողմից նախագահական վետոյի հաղթահարման դեպքում ոչ կառավարական կազմակերպությունները ծրագրում են կրկին վերանայել օրենքը Սահմանադրական Դատարանում։ Ինչպես հայտարարել է «Միջազգային թափանցիկություն-Վրաստան» ոչ կառավարական կազմակերպության գործադիր տնօրեն Էկա Գիգաուրին, «Դա քեզ վերաբերում է» ընկերության մասնակիցները կգանգատվեն օրենքից և Վրաստանի Սահմանադրական Դատարանում և Մարդու Իրավունքների հարցերով Եվրոպական Դատարանում։ Նրանք համոզված են, որ Եվրոպական Դատարանում այդ գործը կշահեն։

Նախագահական վետոն հաղթահարելու համար Վրաստանի Խորհրդարանին անհրաժեշտ է 76 ձայն։ Քվեարկությունը կկայանա մարտի 27-ին։

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մարտի մեկից Վրաստանի Խորհրդարանը երրորդ, վերջնական ընթերցմամբ 87 «կողմ» ձայնով երկու «դեմ» ձայնով «Գաղտնի հետաքննչական գործողությունների մասին» օրինագիծ է ընդունել, որը այս ընթացքում բուռն դեբատներ է առաջացրել հասարակության մեջ։

Նախագծի գլխավոր նորարարությունը Պետական Անվտանգության ծառայության ղեկավարության տակ հատուկ օպերատիվ-տեխնիկական գործակալության ստեղծումն է (հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակում), որին իրավունք կվերապահվի կապի և համացանցի միջոցով գաղտնի լսումներ անցկացնել։ Գործակալությունը հաշվետու կլինի խորհրդարանին և վարչապետին, բայց ըստ էության կենթարկվի Պետանվտնագության Ծառայությանը։

2016թ․-ի ապրիլին Վրաստանի Սահմանադրական Դատարանը բավարարել է «Դա քեզ վերաբերում է» ընկերությունում մասնակցող ոչ կառավարական կազմակերպությունների հայցը (անօրինական լսումների մասին) և հաստատել է, որ Ազգային Անվտանգության Խորհրդի հասանելիությունը անձնական բնույթի տեղեկություններին ուրիշի անձնական կյանքին միջամտելու անհիմն սպառնալիք է պարունակում։

Դատարանը կոչ է արել Խորհրդարանին օրենսդրությունը համապատասխանեցնել Սահմանադրության կանոններին մինչ 2017թ․-ի մարտի 31-ը։ Ընդդիմադիր կուսակցությունների և ոչ կառավարական կուսակցությունների կարծիքով ներկայացված օրինագիծը խախտում է Սահմանադրական Դատարանի դրույթները։ Հունվարին «Դա վերաբերում է քեզ» ընկերությանը մասնակցող կազմակերպությունները հրաժարվել են քննարկել օրինագիծը։

Օրացույց