Վրաստան. Շաբաթվա իրադարձությունները

մարտ 25, 2017 - 17:21        Viewed: 275       

Մարտի 20-ին վրացական եկեղեցու Պատրիարքարանում հանդիպում է կայացել վրաց պատրիարքի և Թեհրանի հոգևոր առաջնորդի միջև։ «Կողմերը քննարկել են Իրանի և Վրաստանի հոգևոր կյանքի ազատության հետ կապված հարցեր։ Պատրիարքը շնորհակալություն է հայտնել իրանական պատվիրակությանը այցելության համար և ափսոսանքով նշել է, որ Վրաստանում գործում բազմաթիվ մզկիթներ, իսկ Իրանի տարածքում չկա ոչ մի ուղղափառ եկեղեցի», -ասված է Վրացական Պատրիարքարանի մամլո-ծառայության տարածած հայտարարությունում։

Ընթացիկ տարվա մարտի դրությամբ Վրաստանի նախկին վարչապետ Իվանիշվիլու դրամական կարողությունը կազմում է 4 800 000 000 դոլար, ինչը 300 000 000 դոլարով քիչ է, քան անցյալ տարի։

Մարտի 21-ին Վրաստանի վարչապետն այցելել է Մառնեուլի (Քվեմո-Քարթլի ադրբեջանաբնակ շրջանի կենտրոնը), որտեղ մասնակցություն է ունեցել իրանական Նովրուզ-Բայրամ տոնին նվիրված միջոցառումներին։ «Ես ուրախ եմ, որ դուք նեղ կապեր եք պահպանում Ադրբեջանի՝ մեր ընկեր և եղբայր երկրի հետ», -դիմելով ծոգումով ադրբեջանցի Վրաստանի քաղաքացիներին՝ հայտարարել է Վրաստանի վարչապետը։ Նշենք, որ Նովրուզ-Բայրամը իրանական տոն է (Նովրուզը իրանական օրացույցի առաջին օրն է, գարնան սկիզբը։ Պարսկերենից թարգմանվում է որպես «նոր օր»)։

Վրաստանի Կառավարության որոշման համաձայն՝ Ռիկոտյան լեռնանցքի շրջանում (Վրաստանի Արևելյան և Արևմտյան շրջաններն իրար կապող մայրուղին) կկառուցվի նոր 42 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատված։ «Կկառուցվի նոր չորս գծանի, 42 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատված։ Ծրագրվում է կառուցել 90 նոր կամուրջ և 40 թունել։ Նախագծի արժեքն է 800 000 000 դոլար։ Ճանապարհի շինարարությունը կֆինանսավորվի Զարգացման Ասիական Բանկի կողմից», -ասված է Վրաստանի Կառավարության հայտարարությունում։

Վրաստանի ՆԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի Ազգային Անվտանգության Խորհրդի հայատարարությունը, որի համաձայն՝ Վրաստանի տարածքից է անօրինակաորեն Հայաստան է մտցվել ԶՀՀ «Իգլա»-նը։ «Դեռևս անհնար է համոզիչ կերպով ասել, որ այդ մաքսանենգությունը Հայաստան է մտցվել Վրաստանի տարածքից։ Հնարավոր է Հայկական կողմը դա ասում է, բայց մենք դեռևս մանրամասնություններն ենք ուսումնասիրում և անպայման տեղյակ կպահենք հասարակությանը արդյունքների մասին», -հայտնել է Վրաստանի Ներքին գործերի նախարարը։

Նույն օրը ևեթ, «Ազգային Շարժում» վրացական ընդդիմադիր կուսակցությունը տեղեկություն է հրապարակել, որի համաձայն՝ իբրև թե Վրաստանի տարածքի միջոցով Հայաստան է մտցվել ծանր ռազմական տեխնիկայի մի բաժին։ Քիչ անց պարզվել է, որ տեխնիկայի այդ բաժինը իսկապես անցել է Վրաստանի տարածքով։ Մինչդեռ, տեխնիկան ռազմական չի եղել, այլ քաղաքացիական ծագման, և ուղարկվել է ոչ թե Ռուսաստանից, այլ Բելոռուսիայից և ոչ թե Հայաստան, այլ Վրաստան։

«Տեղեկությունն այն մասին, որ Վրաստանի տարածքի միջոցով տեղափոխվում է ռազմական տեխնիկա, սուտ է։ Ես պարզորեն կասեմ, այդ սուտը տարածում են Վրաստանի թշնամիները։ Դա արվում է, որպեսզի բարդացվեն մեր հարաբերությունները հարևանների հետ։ Եվս մեկ անգամ ընդգծեմ՝ Վրաստանի տարածքով չի փոխանցվում որևէ այլ արտասահմանյան երկրի ռազմական տեխնիկա։ Այդ տեղեկությունը սուտ է», -հայտարարել է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման նախարար Զուրաբ Ալավիձեն։

«Նախնական տվյալների համաձայն՝ Վրաստանի ՀՆԱ-ն 2016թ․-ին կազմել է 33 921 600 000 լարի, ինչը 6․8%-ով ավել է, քան անցյալ տարի։ ՀՆԱ-ի իրական աճը անցյալ տարվա (2015) համեմատությամբ կազմել է 2․7%։ Դեֆլյատորն աճել է 4%-ով», -ասված է պաշտոնական վիճակագրությունում։

Թբիլիսիի Բողոքարկման Դատարանը զրկել է 2014թ․-ից Վրաստանում թաքնվող ադրբեջանցի ընդդիմադիրին զրկել է «երկրի տարածքում գտնվելու թույլտվության կարգավիճակ ունենալուց»։ Վրացական Դատարանի որոշման համաձայն՝ Դաշգին Ագալարը պետք է լքի Վրաստանի տարածքը մեկ ամսվա ընթացքում։ Հակառակ դեպքում նրան հայրենիք կարտաքսեն, որտեղ իրեն արդեն վաղուց սպասում են ադրբեջանական իշխանությունները։ 90-ական թվականներին Դաշգին Ագալարը Ադրբեջանում իշխանության մեջ բարձր պաշտոն էր զբաղեցնում, «Մուսավաթ» կուսակցության անդամ էր։ Ալիևների տոհմի իշխանության գլուխ անցնելուց հետո Դաշգին Ագալարը լքեց Ադրբեջանը, ինչից հետո միջազգային հետախուզում էր հայտարարվել։

«Բարձրալեռ շրջանների զարգացման Ֆոնդի ունեցած 20 000 000 լարիից 10 000 000 լարին կհատկացվի փոքր և մանր ձեռնարկատիրությունների աջակցմանը։ Մնացած գումարը կհատկացվի բաձրալեռ շրջանների ենթակառույցային նախագծերի իրականացմանը։ Ֆոնդից արդեն ֆինանսավորվել է 1 102 նախագիծ և 1 713 ձեռնարկատեր», -մարտի 23-ին հայտարարել է Վրասատաի Ֆինանսների նախարարը։

«Այն դեպքում, եթե պետությունը չփոխի ժողովրդագրության հարցերի վերաբերյալ իր քաղաքականությունը 2050թ․-ին Վրաստանի բնակչությունը կկրճատվի և կկազմի մոտավորապես 2 985 000 մարդ», -ասված է IDFI կազմակերպության հրապարակած հետազոտությունում։ Հետազոտությունն անցկացվել է ՄԱԿ-ի տվյալների և վերլուծության հաշվառմամբ։ «Վրստանի բնակչության վերջին մարդահամարի ընթացքում պարզվել է, որ երկրում ապրում է 3 713 804 մարդ։ Դա 15%-ով քիչ է, քան 2002թ․-ին, երբ Վրաստանի բնակչությունը կազմում էր 4 371 535 մարդ։ Չնայած այն բանին, որ վերջին տարիների ընթացքում երկրի ծնելիության ցուցանիշը բացասական չէ, այնուամենայնիվ, շատ այլ գործոնների և միտումների հաշվառմամբ ակնկալվում է, որ 2050թ․-ին Վրաստանի բնակչությունը կկրճատվի մինչ 2 985 000 մարդ։ Անհրաժեշտ է վերանայել պետական քաղաքականությունը ժողովրդագրության հարցի վերաբերյալ», -ասված է մարտի 23-ին հրապարակված IDFI կազմակերպության հետազոտության մեջ։

Վրաստանի պաշտպանության նախարարությունը ակտիվորեն մշակում է «Ռազմական պահուստի մասին կոնցեպցիան»։ Երկրի Պաշտպանության նախարարության տարածած տեղեկության համաձայն՝ ծրագրվում է, որ պահուստային ռազմական ծառայությունը Վրաստանում վճարովի կլինի, և միաժամանակ կամավոր։ Պահուստային զինծառայողները երկու տեսակի նախապատրաստում կանցնեն․ինտենսիվ ռազմական նախապատրաստում և կարճաժամկետ մոբիլիզացում։ «Մենք ծրագրում ենք պահուստային զինծառայողների հնարավորությունները համապատասխանեցնել մեր Զինված ուժերի պրոֆեսիոնալ ենթակառույցներին։ Պահուսատային զինծառայողները մեկ տարվա ընթացքում կանցնեն ռազմական նախապատրաստում ոչ պակաս, քան 45 օր։ Մենք ծրագրում ենք նաև ստեղծել այսպես կոչված կիբեռ-պահուստ։ Այդ մարդիկ կշարունակեն ապրել սովորական կյանքով, բայց միաժամանակ կվարեն վճարովի զինծառայություն», -հայտարարել է անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին։

Մարտի 24-ին կայացել է ունեցել Վրաստանի Պետական Անվտանգության Խորհրդի նիստը։ «Մենք ուսումնասիրել ենք սևծովյան շրջանի անվտանգության հետ կապված հարցերը, քննարկել ենք երկրի պաշտպանության նախարարության անցկացրած բարեփոխումները, ուսումնասիրել ենք ծրագրերը և գործընթացները՝ ուղղված մեր պաշտպանունակության խորացմանը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրների Բրյուսելյան Գագաթաժողովի աշխատանքի ընթացքում մեր պատվիրակության համակարգված մասնակցության հարցը», -հայտնել է Վրաստանի նախագահը։

Վրաստանի ՆԳՆ-ի վիճակագրական տվյալների համաձայն՝ 2009-2016թթ․ ընթացքում Ռուսաստանից արտաքսվել է 13 անգամ շատ Վրաստանի քաղաքացի, քան ԱՄՆ-ից։ «2009-2016թ․ Ռուսաստանից արտաքսվել է Վրաստանի 1 751 քաղաքացի, իսկ ԱՄՆ-ի տարածքից՝ Վրաստանի 135 քաղաքացի։ Իսրայելից նշված ժամանակաշրջանում արտաքսվել է Վրաստանի 1 644 քաղաքացի»։

Արևելյան Ուկրաինայի տարածքում ռազմական բախման ժամանակ վիրավորված Ուկրաինական բանակի զինծառայողները Վրաստանի տարածքում վերականգնողական կուրս կանցնեն։ «Ուկրաինացի 11 զինծառայող իրենց ընտանիքների հետ արդեն ժամանել են Վրաստանի տարածք։ Մինջ ապրիլի 6-ը նրանք կանցնեն վերականգնողական կուրս Ծերովանիի տարածքում», -ասված է Վրաստանի Պաշտպանության նախարարության հայտարարությանում։

Օրացույց