Իրադարձությունների կարճ ակնարկ

նոյեմբեր 17, 2013 - 00:52        Viewed: 1607       

Շաբաթվա իրադարձությունների կարճ ակնարկ

(11-17նոյեմբեր, 2013թ.)

 

Վրաստան

Նոյեմբերի 11-ին Բաթումիի նավահանգիստ այցելեց ԱՄՆ-ի «Մաունթ Հյուտնի» ծովային նավատորմը: Այցի նպատակը Վրաստանի ծովափնյա պաշտպանության ծառայության հետ միասնական ծովային վարժությունների անցկացումն էր: Նավ այցելեցին ԱՄՆ-ի դեսպանը Վրաստանում և Աջարիայի կառավարության ներկայացուցիչները:

«Անցած տարվա Ազգային Անվտանգության Խորհրդի Բյուջետում եղել է 25 միլիոն լարիի հարցում, որը արդյունքում մենք կրճատեցինք մինչև 1.8 միլիոն լարի: Տվյալ փուլում մենք վերլուծում ենք անցյալ տարվա ծախսերը և հնարավոր է` նոր Բյուջետում այդ գումարը մի քիչ աճի: Մինչդեռ Անվտանգության Խորհրդի այդպիսի ողբերգական Բյուջետ, ինչպիսին եղել է անցյալ տարիներին, արդեն երբեք չի լինի»,-նոյեմբերի 11-ին հայտարարել է ֆինանսների նախարար Նոդար Խադուրին:

«2013թ.-ի հունվարի 1-ից էլեկտրոէներգիայի դրույքը նվազել է 3.54 թեթրիով, իսկ մարտի 1-ից գազի դրույքը պակասել է 5 թեթրիով: Երկրի բնակչության 85%-ն ունի անհատական հաշվիչներ: 65%-ը ունի գազ: Օգոստոսի 21-ից ստորագրվել են հռչակագրեր 545 մեգավատտ ընդհանուր հզորությամբ 26 հիդրոէլեկտրոկայանների կառուցման մասին: Վրաստանի և Թուրքիայի միջև կառուցվել է էլեկտրո փոխանցման գերհզոր գիծ, նաև շինարարություն է տարվում այլ գծերի վերանորոգման և նորերի կառուցման համար: Պլանավորվում է 220 կիլովատտ էլեկտրո փոխանցման գծի կառուցում Ախալցխայի և Բաթումիի միջև», -նախարարության մեկամյա գործունեության վերջնահաշվարկները կատարելով` հայտարարել է էներգետիկայի նախարար Կախի Կալաձեն:

«2014թ.-ի փետրվարին Պառլամենտի նոր համագումարն արդեն կանցկացվի Թբիլիսիում», -նոյեմբերի 11-ին հայտարարել է Պառլամենտի փոխ-խոսնակ Զվիադ Ձիձիգուրին:

Նոյոմբերի 11-ին Փախստականների հարցով նախարարությունը 85 փախստական ընտանիքների հանձնեց բնակարանների բանալիներ, որոնք կառուցվել են նախկին 110 հայկական դպրոցի շենքում`Թբիլիսի-Մետրոմշեն հայաբնակ թաղամասում:

«Հաջորդ շաբաթ Պառլամենտը կքննարկի Կառավարության նոր կազմը: Ինչպես նաև կքննարկենք օրենքների մի ամբողջ շարք, այդպիսով, մեզ անհրաժեշտ կլինի անցկացնել արտահերթ նիստեր, որպեսզի հասցնենք ամեն ինչ անել: Նոյեմբերին և դեկտեմբերին Պառլամենտը կաշխատի լարված գրաֆիկով», -նոյեմբերի 12-ին հայտարարել է Դավիթ Ուսուփաշվիլին:

«Մեզ համար կարևոր է մի բան, որպեսզի երկրի Պառլամենտում լինի առանձին խմբակցություն` բաղկացած եկեղեցու ներկայացուցիչներից` քահանաներից: Անցյալում ես դիմել եմ Բիձինա Իվանիշվիլիին, որպեսզի նա հաստատեր ազգային պաշտպանի պաշտոնին եպիսկոպոս Ռուսի-Ուրբնիսկուն, սրբազան Իոբին», -նոյեմբերի 12-ին հայտարարել է Էլիզբար Դիակոնիձե քահանան: Այն հարցին, թե ո՞վ պետք է լինի քահանաների խմբակցության կազմում` միայն վրացի քահանաներ, թե՞ բոլոր նրանք, ովքեր ներկայացված են Վրաստանում, Դեկանոիձեն պատասխանել է «իհա՛րկե, միայն ուղղափառները. Չէ՞ որ Վրաստանն ուղղափառ երկիր է:»

Տեղի բնակչության` տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքին ավելի ակտիվ և գործնական մասնակցության համար կստեղծվեն «շրջանային խորհուրդներ»: Տվյալ միավորը չի հանդիսանում տեղական ինքնակառավարման կառույց, մինչդեռ կունենա էական նշանակություն տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքին քաղաքացիների ներգրավման հարցում:

Նոյեմբերի 13-ին Պառլամենտի Բյուրոն «տեղական ինքնակառավարումների» մասին կոդեքս է գրանցել: Քննարկումները Պառլամենտում կսկսվեն արդեն իսկ մյուս շաբաթվանից:

«Եթե այդ եկեղեցիները` շենքերը, ունենան որևէ դժվարություններ, մենք անպայման կօժանդակենք այդ խնդիրների լուծմանը, բայց մենք չենք կարող որոշել, թե ու՞մ պետք է պատկանեն այդ եկեղեցիները: Դա պետք է անեն երկու կոնֆեսիաների ներկայացուցիչները: Նրանք պետք է նստեն և խոսեն: Դեռևս դա չի քննարկվում, բայց բացառված չէ, որ հարցը անհրաժեշտ կլինի լուծել Կառավարության որոշման մակարդակում: Կա կառավարական հանձնաժողով որի անդամ է նաև մշակույթի նախարարությունը, բայց այդ հանձնաժողովում դեռևս պատկանելության հարցը չի քննարկվում», -նոյեմբերի 13-ին հայտարարել է Վրաստանի մշակույթի նախարարը` պատասխանելով հայկական եկեղեցիների` համայնքին վերադարձնելու մասին հարցին:

Թբիլիսիում սկսվում են երկրի բնակչության համազգային մարդահամարի նախապատրաստական աշխատանքները: Նախապատրաստական աշխատատնքները կտևեն երկու շաբաթ, իսկ երկրի մասշտաբով դրանք կշարունակվեն մինչև 2014թ.-ի մայիսը, ինչից հետո արդեն հայտնի կլինեն երկրի բնակչության մարդահամարի անցկացման ժամկետները:

Նոյեմբերի 14-ին երկրի Պառլամենտն ավարտել է 2014թ.-ի Բյուջետի քննարկումը, ինչպես հայտնի է, պառլամենտական ընդդիմությունը չի քվեարկելու Բյուջետի նախագծի օգտին` հայտարարելով, որ Բյուջետը կազմված է անկազմակերպ: Ընդդիմության խոսքերով, իշխող կուսակցությունը նախընտրական խոստումների իրագործման համար վերցրել է երկարաժամկետ վարկ, որը չի կարող չազդել երկրի նոր Բյուջետի վրա: Բյուջետի նախագիծն ուղարկված է Կառավարություն` ուսումնասիրության, որից հետո, մինչև դեկտեմբերի վերջ, այն պետք է վերադառնա Պառլամենտ:

Հոկտեմբերին Վրաստան է մտել 220.7 միլիոն լարի, իսկ Վրաստանից հանվել է 24.8 միլիոն լարի: 2013թ.-ի համանման ժամանակաշրջանի հետ համեմատությամբ այս տարի փողային փոխանցումների քանակն աճել է 14.5 %-ով:

«20 տարի առաջ OSCE–ի կազմում այցելել եմ Վրաստան,և եթե ձեզ հետաքրքիր է իմ կարծիքը, ես նկատել եմ, որ այն տարիներին վրացիները ազգային փոքրամասնություններին վերաբերվում էին այնպես, ինչպես ռուսներն էին վերաբերվում վրացիներին: Աբխազներն ու օսերը այս երկրում իրենց փոքրամասնություն համարելու համար ունեին բոլոր հիմքերը: Հաշվի առնելով այն, որ Վրաստանը ձգտում է ավելի գրավիչ դառնալ աբխազների և օսերի համար, ավելի շուտ անհրաժեշտ կլինի վերագնահատել այն իրադարձությունները, հնարավոր է նույնիսկ ներողություն հայցել կատարված սխալների համար», -նոյեմբերի 14-ին հայտարարել է  Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Նորլանդը:

«Ես ուրախ եմ, որ մեր ռազմավարական գործընկերը` ԱՄՆ-ն այդպես հանգամանալից իրազեկված է այն մարտահրավերներից, որոնք կանգնած են Վրաստանի առջև: Դրանք այն խնդիրներն են, որոնք Վրաստանը կփորձի լուծել իր եվրոպական գործընկերների հետ, և, իհարկե, ԱՄՆ-ի հետ», -նոյեմբերի 15-ին հայտարարել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:

Նոյեմբերի 15-ին պաշտպանության նախարարությունը Վրաստանի գիտությունների ակադեմիայի և քաղաքական համալսարանի  հետ ստորագրել է հռչակագիր, որի նպատակն է աջակցել զինվորաինժեներական բնագավառի զարգացմանը և երկրի պաշտպանունակության ուժեղացմանը:

Սահակաշվիլին քաղաքացիություն շնորհեց ավելի քան 400 բնակչի: «Մենք ստացել ենք շատ դիմումներ` 4.000-ից ավելի: Ընդհանուր բարդության մեջ մենք հասցրինք քաղաքացիություն շնորհել 400 մարդու, մնացած դիմումները մենք ուղարկել ենք Արդարադատության նախարարություն, որը կուսումնասիրի դրանք և քաղաքացիության պարգևման կամ էլ մերժման որոշում կընդունի», -հայտարարել է Սահակաշվիլիի վարչության ղեկավար Առնո Բառնովը:

 

 

Օրացույց