Ի՞նչ է փոխում մեծամասնությունը երկրի հիմնական օրենքում

մարտ 27, 2017 - 07:53        Viewed: 271       

«Վրացական երազանքը մտադիր է փոխել Սահմանադրությունը, և այդ մասին հայտնի է եղել դեռևս ընտրություններից առաջ: Ավելին՝ այդ թիմը սահմանադրական փոփոխությունների մասին հայտարարել է դեռևս 2012թ-ին՝ նախքան իշխանության գալը, չնայած որ այն ժամանակ նա սահմանադրական մեծամասնություն չուներ, և գործը սկսվել է:

Այսօր այլ իրավիճակ է: Խորհրդարանի 150 անդամներից 115-ը «Վրացական երազանքից» են, և ևս երկու պատգամավոր, որոնք խորհրդրան են մտել ոչ որպես «Վրացական երազանքի» անդամներ, սակայն որոնք աջակցում են նրան բոլոր հարցերում: Սահմանադրությունը փոփոխելու համար 113 պատգամավորի համաձայնություն է պետք, այդ պատճառով էլ այդ խնդիրը գլուխ բերելն իշխող կուսակցության համար դժվար չի լինի:

Սահմանադրության փոփոխման աշխատանքը սկսվել է խորհրդարանի աշխատանքին զուգընթաց:

Իշխանությունները շտապում են փոխել հիմնական օրենքը: Նախագիծը պետք է պատրաստ լինի ապրիլի վերջին և այդ ժամանակ էլ պետք է սկսվի դրա քննարկումը խորհրդարանում: Գործող օրենսդրության համաձայն՝ փոփոխությունների նախագիծը սկզբում պետք է հանրային քննարկում անցնի, իսկ հաստատումը պետք է կայանա երկու տարբեր նստաշրջանների ընթացքում: Ըստ օրենսդրության՝ հունվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածը երկու նստաշրջան է ներառում՝ ամառային և աշնանային: Այսինքն՝ իշխանություններն ուզում են մինչև տարվա վերջ ավարտել այդ նախագիծը:

Ընդդիմությունն ու ոչ կառավարական հատվածն այդ շտապողականության մեջ խնդիր են տեսնում. նրանք կարծում են, որ իշխանություններն ուզում են Սահմանադրությունը հարմարեցնել իրենց կուսակցական շահերին:

Սահմանադրական փոփոխությունների էպիկենտրոնում նախագահի ինստիտուտն է: Բոլոր հնարավոր փոփոխությունները վերաբերում են նրան:

Գլխավոր փոփոխությունը նախագահի ընտրությունների մասին օրենքն է: Նախագծի համաձայն՝ Վրաստանի բանկչությունն այսուհետ նախագահին չի ընտրելու է ուղղակի քվեարկությամբ: Այսինքն՝ նախագահական ընտրություններ այլևս չեն լինելու: Ենթադրաբար, նա ընտրվելու է խորհրդարանի կողմից: (Նախագահի ընտրությունների մեկ այլ տարբերակ կա՝ այսպես կոչված ընտրական կոլեգիայի կողմից, որը կազմված է լինելու խորհրդարանականներից և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներից: Չնայած որ այս տարբերակն ընդունված լինելու ավելի քիչ շանսեր ունի, քանի որ իշխող թիմը նախընտրում է, որ խորհրդարանն ընտրի նախագահին):

Իշխանության գլխավոր փաստարկը. Վրաստանն առավելագույնս պետք է մոտենա կառավարման խորհրդարանական մոդելին, այդ պատճառով էլ նախագահի ուղղակի ընտրություններ պետք չեն, քանի որ, որպես կանոն, խորհրդարանական հանրապետությունում նախագահին ընտրում են անուղղակի ընտրությունների միջոցով:

Դեմ արտահայտվողների գլխավոր փաստարկը. Վրաստանը թույլ ժողովրդավարություն ունեցող երկիր է, այդ պատճառով էլ անկախ արբիտր է պետք, որն ի վիճակի կլինի հավասարակշռել իշխանության ճյուղերը: Այդ դերն այսօր Սահմանադրությունը նախագահին է հատկացրել: Անուղղակի քվեարկությամբ ընտրված նախագահը կդառնա խորհրդարանական մեծամասնությունից ամբողջությամբ կախված մի ֆիգուր և մեկ քաղաքական կուսակցության ազդեցության տակ կհայտնվի՝ չկարողանալով արբիտրի և միջնորդի դեր խաղալ: Սովորաբար անուղղակի ընտրույթունների միջոցով նախագահն ընտրվում է երկպալատանի խորհրդարանի պայմաններում, ինչն ի սկզբանե բացառում է մեկ քաղաքական խմբի կողմից նախագահ ընտրելը: Վրաստանում նման բան չի կարող տեղի ունենալ նախքան նրա տարածքային ամբողջականության վերականգնումը, քանի որ վերին պալատը կազմված է տարածքային միավորների ներկայացուցիչներից, և այդ հարցն առանց Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանի հնարավոր չէ լուծել:

Խորհրդարանական հանրապետությունների մեծ մասում նախագահն իրոք ընտրվում է անուղղակի ընտրությունների արդյունքում: Չնայած որ գոյություն նունեն այնպիսի խորհրդարանական հանրապետություններ, որոնցում նախագահին ընտրում են ուղղակի ընտրությունների միջոցավ: Օրինակ, Ավստրիան, Սլովենիան, Բուլղարիան, Իսլանդիան:

Ընտրությունների մասին օրենքը միակը փոփոխությունը չէ, որը վերաբերում է նախագահի ինստիտուտին: Իշխող թիմը պլանավորում է նախագահին զրկել փաստացի բոլոր գործառույթներից:

Այսօր գործող Սահմանադրության համաձայն՝ նախագահը երկրի ղեկավարն է, զինված ուժերի գլխավոր հրամանատարն ու Վրաստանը ներակայացնում է միջազգային հարաբերություններում: Եվ ամենակարևորը՝ իշխանության ճյուղերը գլխավոր հավասարակշռողն է: Համապատասխանաբար, հենց դա է որոշում նրա գործառույթները:

Նախագահին է ենթարկվում Անտանգության խորհուրդը, նա է նշանակում գլխավոր շտաբի հրամանատարին և զորքերի հրամանատարներին: Նախագահը վետոյի, հանրաքվեներ, պլեբիսցիտներ և ընտրություններ նշանակելու իրավունք ունի: Նշանակում է դեսպաններին՝ կառավարության ներկայացմամբ, ընդունում է դեսպանների հավատարմագրերը: Սահմանադրական և Գերագույն դատարաններ երեքական դատավոր է ներկայացնում: Նշանակում է նաև Ազգային բանկի նախագահին և կարգավորման հանձնաժողովների ղեկավարներին: Կալանավորներին ներում շնորհելու իրավունք ունի: Վրաստանի քաղաքացիություն է տրամադրում և որոշում է Վրաստանում ապաստան տրամադրելու հարցը:

Սահմանադրական հանձնաժողովում դիտարկվում են նախագահին հետևյալ գործառույթներից զրկելու իշխող թիմի առաջարկները.

Նախագահը գլխավոր հրամանատարը չի լինելու՝ բացառությամբ ռազմական գործողությունների և արտակարգ իրավիճակների: Անվտանգության խորհուրդը լուծարվելու է, դրա փոխարեն ստեղծվելու է պաշտպանության խորհուրդ, որը ենթարկվելու է պաշտպանության նախարարին և վարչապետին: Նախագահը կարող է պաշտպանության խորհրդում լինել միայն պատերազմի կամ արտակարգ դրության ժամանակ:

Կրճատվելու են նախագահի իրավունքները բնապահպանական աղետների և համաճարակների ժամանակ զորքերն օգտագործելու վերաբերյալ որոշումներ կայացնելու հարցում:

Նախագահը, հնարավոր է, զրկվելու է հանրաքվե նշանակելու միանձնյա որոշման իրավունքից:

Վետո դնելու հարցում նախագահին վարչապետի համաձայնությունը պետք կլինի:

Վարչապետի համաձայնությունն անհրաժեշտ է նաև Գերագուն դատարանի դատավորների և դեսպանների ներկայացման հարցում: (Դիտարկվում է նաև այնպիսի տարբերակ, որի համաձայն՝ նախագահն ընդհանրապես կզրկվի Գերագույն խորհրդի դատավորների թեկնածություններ ներկայացնալու իրավունքից, նրա փոխարեն դա կանի Արդարադատության գերագույն խորհուրդը):

Հնարավոր է՝ նախագահը զրկվի քաղաքացիություն և ապաստան տրամադրելու իրավունքից:

Այս փուլում ամենավիճելին հակաասիգնացիայի հարցն է, որը վերաբերում է բանտարկյալներին ներում շնորհելուն: Դրա համար նախագահին նույնպես վարչապետի համաձայնությունը պետք կգա:

Նախագահը կզրկվի նաև պետական պարգևներ, բարձրագույն հատուկ և զինվորական պատվո կոչումներ շնորհելու և պարգևատրելու իրավունքից: Սահմանադրության փոփոխությունները ենթադրաբար կգործարկվեն ոչ թե 2018թ-ի, այլ 2023թ-ի նախագահական ընտրութուններից հետո:

Արդյո՞ք պետք են մեծամասնականները: Ի տարբերություն այլ սահմանադրական փոփոխությունների, սա այն է, որն ակտիվորեն քննարկում է ընդդիմությունն ու ոչ կառավարական հատվածը, իսկ իշխանությունն, ընդհակառակը, դրան զուսպ է վերաբերվում:

Խոսքը գնում է Վրաստանի խորհրդրանում մեծամասնական պատգամավորների առկայության մասին:

Ըստ գործող Սահմանադրության՝ Վրաստանի խորհրդարանը միապալատ է և կազմված է 150 պատգամավորներից, որոնցից 77-ն ընտրվում են համամասնական համակարգով, իսկ 73-ը՝ մեծամասնական՝ ընտրատարածքներից:

Վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ ընտրական համակարգը արդարության բարձր աստիճանով աչքի չի ընկնում: Օրինակ, «Վրացական երազանքի» համար ձայն է տվել ընտրությունների մասնակիցների կեսից պակասը, սակայն, չնայած դրան, այն սահմանադրական մեծամասնություն է ստացել, ինչը տեղի է ունեցել մեծամասնական պատգամավորների հաշվին:

Այդ համակարգը լուծարել 2012թ-ին խոստացել էր ինքը՝ «Վրացական երազանքը», որն այն ժամանակ ընդդիմություն էր: Չնայած որ, իշխանության գալով, նա չի շտապում կատարել խոստումը, քանի որ այդ համակարգը հարմար լծակ է ցանկացած իշխանության համար:

Իշխող թիմում այդ հարցով միասնական կարծիք չկա: Մի մասը կողմ է մեծամասնական համակարգի լուծարմանը, դրա արդիականացմանը, մյուս մասը կարծում է, որ մեծամասնական ընտրակարգը պարտադիր է, քանի որ անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր տարածաշրջանն իր ներկայացուցիչն ունենա խորհրդարանում:

Ընդդիմությունն ու ոչ կառավարական հատվածը փաստարկում են նրանով, որ հզոր վարչական ռեսուրսը, որը նախընտարկան փուլում օգտագործում է ցանկացած իշխանություն, մեծամասնական ընտրատարածքի իշխանամետ թեկնածուին, որպես կանոն, հաղթանակ են երաշխավորում, ինչն անարդարացի չէ այլ կուսակցությունների հանդեպ:

Պետք է հաշվի առնել այն, որ խորհրդարանում հայտնված մեծամասնականները ենթադրաբար երբեք չեն քվեարկի այդ համակարգի լուծարման օգտին: Իսկ առանց նրանց ձայների (խորհրդարանում 73 մեծամասնական պատգամավոր կա) սահմանադրական մեծամասնություն (113 ձայն) հնարավոր չէ հավաքել:

Այն որ խորհրդարանը Քութայիսիում է լինելու, ամրագրված է Սահմանադրությունում Միխայիլ Սահակաշվիլիի նախաձեռնությամբ 2011թ-ի հուլիսին: 2009-2012թթ-ին Քութայիսիում խորհրդարանի նոր շենք է կառուցվել, որը 326մլն լարի է արժեցել:

«Ազգային շարժման» գլխավոր փաստարկն այն էր, որ Վրաստանը չպետք է շերեփուկի պես երկիր լինի, և կարևոր ինստիտուտները պետք է տարբեր քաղաքներում գտնվեն, այլ ոչ միայն Թբիլիսիում: Օրինակ, նույն այդ փուլում որոշվել է Սահմանադրական դատարանը Բաթում տեղափոխել:

«Վրացական երազանքի» իշխանության գալուց հետո այդ հարցի շուրջ վեճերը չեն լռում. թեման վերածվել է քաղաքական սկզբունքի հարցի: Նախորդ իշխանությունների կողմնակիցները պահանջում են խորհրդարանը Քութայիսիում թողնել, «Վրացական երազանքն» ու իր կողմնակիցները կողմ են որ այն Թբիլիսի տեղափոխվի:

Այսօր խորհրդարանը գործում է փաստացի երկու քաղաքներում էլ՝ Քութայիսիի նոր շենքում և Թբիլիսիի նախկին շենքում՝ Ռուսթավելի փողոցում: Այդ ամենը լուրջ ծախսերի հետ է կապված: Հարցը ներառված է սահմանադրական փոփոխությունների «համալիրում» և դրական որոշման դեպքում խորհրդարանը Թբիլիսի կվերադառնա:

Երկու կողմերի փաստարկներն անփոփոխ են: Սահակաշվիլիի կողմնակիցները պնդում են, որ շրջանի զարգացման համար խորհրդարանը պետք է Քութայիսիում թողնել: Իսկ իշխանության կողմնակիցներն ասում են, որ Քութայիսիում խորհրդարանի շենքի շահագործումը չափազանց մեծ բեռ է բյուջեի համար, որից վճարվում է նաև պատգամավորների և աշխատակազմի բնակարանների վարձակալությունը Քութայիսիում:

Խորհրդարանի երկու շենքերի միաժամանակ գործելն ամեն ամիս կես միլիոն լարիի ծախս է կազմում, պատգամավորների տրանսպորտային ծախսերի համար ամեն ամիս 80 հազար լարի է նախատեսված: Քութայիսիի շենքի կոմունալ ծախսերը կրկնակի գերազանցում են Թբիլիսիի շենքի ծախսերը: Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Խորհրդարանը Թբիլիսիից Քութայիսի տեղափոխելը շրջանի զարգացման հարցում զգալի դեր չի խաղացել: Դրա հետ մեկտեղ, բոլոր սոցիոլոգիական հարցումների համաձայն, որոնց ժամանակ համապատասխան հարց էր տրվում (հասարակական կարծիքի NDI հարցում), բնակչության ճնշող մեծամասնությունը կողմ է արտահայտվել, որ խորհրդարանը Թբիլիսի վերադառնա:

Ռուսուդան Մաչաիձե

Օրացույց