Ապակենտրոնացման բարեփոխումը շրջվեց հակառակ ուղղությամբ

մարտ 31, 2017 - 07:05        Viewed: 409       

Այսօր Վրաստանում կա 12 ինքնակառավարվող քաղաք՝ այստեղ բնակչությունն ինքն է ընտրում իր քաղաքապետին, չնայած հնարավոր է այդ քանակությունը մոտ ապագայում կրճատվի մինչև 5։ Իշխանությունը պատրաստվում է զրկել 12 քաղաքաներից 7-ի ինքնքկառավարվող կարգավիճակը։

Օրինագիծ դեռևս չկա, բայց Տարածաշրջանային Զարգացման նախարարությունում և ենթակառույցներում համապատասխան թեմատիկ քննարկում արդեն տարվում է։

Ինքնակառավարվող քաղաքի կարգավիճակից կարող են զրկվել Զուգդիդին, Օզուրգեթին, Գորին, Թելավին, Ախալցիխեն, Մցխեթան և Ամբրոլաուրին։

Իշխանությունը նման քայլը բացատրում է ֆինանսական ծախսերը կրճատելու անհրաժեշտությամբ։ «Նվազագույնս կրկնակիորեն կկրճատվեն վարչարարական ծախսերը, քանի որ պետությունը այլևս ստիպված չի լինի ինքնակառավարվող մարմինները պահել բյուջետային միջոցներով», -կարծում են իշխանությունները։

Ինքնակառավարվող քաղաքների կրճատմանը կտրականապես դեմ են ոչ կառավարական կազմակերպությունները, որոնք կարծում են, որ այդ քայլը, միգուցե և կթուլացնի ճնշումը բյուջեի վրա, սակայն ընդ որում երկիրը կորցնում է շատ ավելին ժողովրդավարական զարգացման հարցում։

«Ինքնակառավարմամբ քաղաքների քանակության կրճատումը միանշանակ մի քայլ ետ է ինչպես ինքնակառավարման բարեփոխման մեջ, այնպես էլ երկրի ընդհանուր զարգացման հարցում», -ասված է 120 ոչ կառվարական կազմակերպությունների համատեղ հայտարարությունում։

Հետաքրքրական է, որ ինքնակառավարվող քաղաքի կարգավիճակը տվյալ քաղաքները ստացել են 2014թ․-ին, այսինքն «Վրացական երազանքի» իշխանության գալուց հետո։

«Վրացական երազանքը» մինչ 2012թ. խորհրդարանական ընտրությունների հաղթանակը, քննադատում էր Սահակաշվիլուն ծայրահեղ խիստ կենտրոնացման համար և խոստանում էր իրականացնել ինքնակառավարման մարմինների բարեփոխումներն այնպես, որպեսզի շրջանները ավելի անկախ լինեն կենտրոնից։

Տվյալ ուղղությամբ առաջին քայլն արվել է 2013թ․-ին, երբ վրաց կառավարությունը հաստատեց «Ապակենտրոնացման ռազմավարության հիմնական սկզբունքները և ինքնակառավարման զարգացումը» անունով մի փասթաթուղթ, իսկ 2014թ․-ին Վրաստանի Խորհրդարանն ընդունեց «Ինքնակառավարման մարմինների մասին» նոր կոդեքսը։

Բարեփոխման առաջին փուլում ինքնակառավարվող քաղաքների քանակությունը մեծացավ։ Այդ քաղաքների բնակիչներն անմիջական ընտրությունների միջոցով իրենք էին ընտրում քաղաքապետներին և գամգեբելիին (վարչության ղեկավարին)։

Ինքնակառավարվող քաղաքներն ունեցան իրենց եկամուտները, բյուջեն և տեղի բնակչությանը ենթարկվող իշխանությունը։

Չնայած այդ բարեփոխմանը՝ այնուամենայնիվ, բողոքներ էին առաջանում կենտրոնի նկատմամբ, որոնց ենթատեքստն այն էր, որ շրաջանները չունեն իրական ինքնակառավարում, իսկ իշխանությունը շարունակում է կոպտորեն միջամտել իրեն չվերաբերող հարցերի մեջ։ Իսկ այսօր, թվում է, «Վրացական երազանքը» պատրաստ է ամբողջովին ետ կանգնել իր իսկ խոստումներից այդ բնագավառում։

Ընդդիմությունը և փորձագետների մի մասը այդ նախաձեռնությունը կապում են տեղական ինքնակառավարման մարմինների մոտեցող ընտրությունների հետ, որոնք պետք է կայանան ընթացիկ տարվա հոկտեմբերին։

«Ազգային շարժումը» պնդում է, որ միայն դրանում էլ կայանում է գլխավոր պատճառը, որ իշխանությունը ցանկանում է զրկել 7 քաղաքների ինքնակառավարման կարգավիճակից, քանի որ եթե անցկացվեն ընտրությունները, ապա այդ քաղաքներում իշխանությունը կպարտվի։ «Իշխանությանը պետք չեն քաղաքապետերի անմիջական ընտրություններ, քանի որ նա զրկվել է բնակչության վստահությունից», -ասում է «Ազգային շարժման» անդամ Ռոման Գոցիրիձեն։

Տեղական ինքնակառավարման մարմինների մասնագետ Դավիթ Լոսաբերիձեն «Ազատություն» ռադիոյի հետ հարցազրույցի ընթացքում հայտարարել է, որ հնարավոր է, տեղական մարմինների ապահովման համար նախատեսված ծախսերի կրճատման փոխարեն կենտրոնը, ինչպես փորձն է ցույց տալիս, կստանա վարչարարական ծախսերի ավելացում։ Համապատասխանաբար, «Վրացական երազանք»-ի խոստացած ապակենտրոնացման բարեփոխման շարունակությունը շրջվել է հակառակ ուղղությամբ։

«Քաղաքացիական մշակույթի միջազգային կենտրոնի» ղեկավար Կոտէ Կանդելակին հրաժարվում է հասկանալ, թե ինչպես կարելի է հանուն ծախսերի կրճատման՝ վերադառնալ կենտրոնացմանը։

«Ընդհանուր առմամբ ժողովրդավարական ինստիտուտները՝ թանկ հաճույք են, բայց նրանց հաշվին տնտեսումն արդարացված չէ։ Նպատակաուղղված տնտեսությունը թուլատրելի է, բայց նույնիսկ դա կարող է հանգեցնել անուղղելի հետևանքների», -հայտարարել է Կոտէ Կանդելակին «Ազատություն» ռադիոյի հետ հարցազրույցի ընթացքում։

Օրացույց