Վրաստան. Շաբաթվա իրադարձությունները

ապրիլ 01, 2017 - 17:56        Viewed: 399       

«Ավարտվել է 2017թ․Միացյալ Ազգային Քննություններին մասնակցել ցանկացող դիմորդների գրանցումը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է 32 500 դիմորդ», -ասված է Վրաստանի Ազգային Քննական կենտրոնի հայտարաթյունում։

Վրաստանում շարունակվում է երկրի Սահմանադրության տեքստի փոփոխման աշխատանքները։ Խորհրդարանի նախագահի հայտարարության համաձայն՝ սահմանադրական փոփոխությունների նախնական նախագիծը մոտ ապագայում պատրաստ կլինի։ «Այսօրվա Սահմանադրության տեքստում կոպտորեն խախտված է պետական իշխանության բաշխման սկզբունքները և լիազորությունները։ Տվյալ խախտումը նշվել է Վենետիկյան հանձնաժողովի՝ 2009թ․-ին հրապարակված հաշվետվությունում։ Համապաստասխանաբար, սահմանադրական փոփոխությունների աշխատանքների կարևորագույն նպատակն է այնպիսի սահմանադրական համակարգի ձևավորումը, որը երկարաժամկետ հեռանկարով կպաշտպանի երկիրը բռնակալ իշխանության ձևավորումից։ Մենք պետք է ոչ միայն պաշտպանենք երկիրը մոտակա ժամանակներս նման զարգացումներից, այլև պետք է բացառենք նման զարգացման ցանկացած սպառնալիք ավելի երկար ժամանակահատվածի համար», -հայտարարել է Վրաստանի Խորհրդարանաի նախագահը։

Միաժամանակ, Սահմանադրական Հանձնաժողովի աշխատանքի մասնակցող ընդդիմության և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները հայտարարում են, որ Սահմանադրության տեքստի փոփոխման շուրջ տարվող աշխատանքները տարվում են ծայրահեղ փակ և ոչ թափանցիկ։ «Իշխող կուսակցությունն արդեն համաձայնեցրել է Սահմանադրության տեքստի փոփոխությունների հետ կապված հարցերի մեծամասնությունը։ Ամեն ինչ արվում է, որպեսզի ստեղծվի իշխող կուսակցության շահերից բխող նոր Սահմանադրություն։ Ո՛չ հասարակությունը, ո՛չ քաղաքական կուսակցությունները մինչ օրս տեղյակ չեն, թե ինչ հարցերի շուրջ է արդեն համաձայնություն ձեռք բերվել։ Ողջ աշխատանքը տարվում է փակ ձևաչափով, ինչն իր հերթին հաստատում է, որ ողջ գործընթացն իրականում ձևական է և ծառայում է մեկ քաղաքական խմբի։ Իսկապես, Սահմանադրության տեքստում ներմուծված փոփոխությունների նպատակը հասարակության և պետության շահերին ծառայելը չէ, այլ իշխանության ձեռքին իր երկարաժամկետ ներկայությունը պահպանելն է»:

Մարտի 28-ին ուժի մեջ է մտել Եվրամիության որոշումը, որի համաձայն՝ Վրաստանի քաղաքացիները կարող են այցելել Եվրամիության երկրներն առանց վիզա։ Եվրամիության տվյալ որոշման կապակցությամբ երկրի ՆԳՆ-ն հանդես է եկել հատուկ հայտարարությամբ․ «Մարտի 28-ից վրացական սահմանների բոլոր անցակետերում Վրաստանի տարածքը լքող քաղաքացիների ավելի մանրակրկիտ ստուգումներ կանցկացվեն։ Մենք պետք է համոզվենք, որ Եվրամիության ուղղությամբ շարժվող Վրաստանի քաղաքացիները բավարարում են Շենգենյան գոտու տարածքում գտնվելու բոլոր պահանջներին», -հայտարարել է Վրաստանի Ներքին Գործերի նախարարը։

Թուրքական մամուլի տարածած տեղեկության համաձայն՝ Բաքու-Կարս երկաթուղին կբացվի ընթացիկ տարվա հունիսին։ «Երկաթուղու բացմանը արարողությունը կկայանա հունիսին, որին ներկա կգտնվի Թուրքիայի նախագահ Էրդողանը», -Թուրքիայի Տրանսպորտի նախարարի հղումով գրում է թուրքական մամուլը։

«Ըստ նախնական տվյալների՝ 2017թ․-ի փետրվարին Վրաստանի ՀՆԱ-ն կազմել է 4․4%, իսկ ընթացիկ տարվա հունվար-փետրվարին ՀՆԱ-ն աճել է 4,8%-ով», -ասված է պաշտոնական վիճակագրությունում։

«Վրաստանում երեխաների կենդանի ծնունդների քանակը 2016թ․-ին կազմել է 56 569 նորածին, որոնցից 28 887 տղա է, իսկ 27 682-ը աղջիկ։ 2016թ․-ին նորածինների քանակը 4․5%-ով ավելի քիչ է, քան 2015թ․-ին։ 2008թ․-ից փոփոխություններ է նկատվում ծնելիության բնագավառում։ Մասնակիորեն, նորածինների մեջ աճել է երրորդ և չորրոդ երեխաների ծննդի ցուցանիշը։ Առաջնեկների ցուցանիշը կրճատվել է։ Ինչ վերաբերում է երկրորդ երեխայի ցուցանիշին, այն փաստացիորեն չի փոփոխվել։ Տվյալ միտումը շարունակվում է արդեն գրեթե տասը տարի։ 2016թ․-ին երրորդ երեխայի ցուցանիշը նորածինների քանակի համեմատությամբ աճել է 1․2%-ով։ Ինչ վերաբերում է ծնողների տարիքի մասին տվյալներին, 2015թ․ համեմատությամբ 2016թ․-ին ծնողների տարիքի ցուցանիշը (մինչ 25 տարեկան) կրճատվել է և կազմել 35․6%։ 2015թ․այդ ցուցանիշը կազմում էր 38․8%։ Աճել է նաև Վրաստանի բնակչության մահացիության մակարդակը։ 2015թ․ համեմատությամբ 2016թ․-ին մահացիության մակարդակն աճել է 3․4%-ով և կազմել 50 771 մարդ։ 2015թ․-ին բնակչության բնական աճը (բնակչության ծնելիության և մահացիության միջև տարբերությունը) 2014թ․-ի համեմատնությամբ կրճատվել է 42․8%-ով և կազմել է 5 798 մարդ։ 2016թ․տեղի ունեցած ամուսնությունների քանակը 2015թ․-ի համեմատությամբ կրճատվել է 13․9%-ով և կազմել է 25 101 ամուսնություն։ Ապահարզանների քանակը 2016թ․-ին աճել է 4․7%, 2015թ․ համեմատությամբ և կազմել 9 539 ապահարզան», -ասված է Վրաստանի պետական վիճակագրանակ գործակալության հրապարակած տագնապալի վիճակագրությունում։

Օրացույց