Մեծն Թուրանի փոխարեն Անկարան վաղ թե ուշ կստանա Մեծ Քրդստան

ապրիլ 03, 2017 - 04:45        Viewed: 407       

Նախագահ Էրդողանը Կ.Պոլսում երիտասարդության հետ հանդպման ընթացքում հայտարարել է, որ «այսօր, ինչպես 100 տարի առաջ ձեռնարկվում են տարածաշրջանի քարտեզը փոխելու փորձեր, ինչի համար օգտագործվում են ահաբեկչական կազմակերպությունները»։ Ըստ նրա խոսքերի՝ «100 տարի առաջ խոսքը վերաբերում էր անգլիացի հետախույզ Լոուրենս Արաբացու նման անձանց, որը խոսում էր արաբերեն և փորձում էր ամեն ինչով նմանվել տեղի բնակիչներին», և «այսօր էլ մենք գործ ունենք Լոուրենսի ժամանակակից տարբերակների հետ, որոնք փորձում են նմանվել իմամներին և գիտնականներին»։ «100 տարի առաջ Սայկս-Պիկո գաղտնի համաձայնություն է ձեռք բերվել։ Գաղտնի քննարկումները այսօր էլ են տարվում»։

Թուրքիայում այսօր անցկացվում է ապրիլի 16-ին նշանակված Հանրաքվեի նախընտրական քարոզարշավ, որը պետք է հաստատի կամ չեղարկի երկրում կառավարման նախագահան ձևը։ Իշխող կուսակցության և ընդդիմության ներկայացուցիչները ելույթ են ունենում գրեթե ամեն օր տարբեր քաղաքներում ցույցերի ժամանակ, որտեղ մեղադրում են միմյանց և երկրի ապագայի հեռանկարի վերաբերյալ գաղափարներով ձեռնածություն են անում։ Ինչ վերաբերում է նախագահ Էրդողանին, ապա նա, վիճելով ԵՄ-ի հետ, միաժամանակ ԱՄՆ-ին մեղադրում է, որ նրանք «զինում են Սիրիայի քրդերին մեծ քանակությամբ զենքով»։ Ոմանք կարծում են, որ դա տեխնիկական քայլ է «արդարության և զարգացման» իշխող կուսակցության կողմից, որը ձգտում է «Հայրենիքը վտանգված է» կարգախոսով իր շուրջը համախմբել երկրի հպատակներին և հաղթել Հանրաքվեին։ Այստեղից էլ պատմական վերքերը փարատելու ձգտումը, անգլիացի հետախույզ Լոուրենս Արաբացու հարություն առած «հոգին» և Սայկս-Պիկոյի գաղտնի համաձայնությունը։

Լոուրենս Արաբացուն, ինչպես գրում է Yeni Çağ հրատարակչությունը «Թուրքիայում ատում են մինչ օրս»։ 1914թ․-ի վերջին նա նշանակվել է Կահիրեում բրիտանական հետախուզական վարչությունում, իսկ 1916թ․-ին աշխատել է Լոնդոնի կողմից ստեղծված Արաբական բյուրոյում։ Նա՝ Օսմանյան կայսրության հպատակ արաբների մեջ ապստամբություններ էր պատրաստում, և արդյունքում շատ բանի էր հասել։ Փաստացիորեն հենց նա գործնականում իրականացրեց 1915թ․-ի նոյեմբերին ֆրանցիացի դիվանագետ Ֆրանսուա Ժորժ-Պիկոյի և անգլաիցի Մարկ Սայկսի կողմից մշակված պայմանագրի դյութները, որում սահմանազատված էին Առաջին Համաշխարհային պատերազմից հետո Անտանտի շահերը, մասնակիորեն 1916թ․-ին նախատեսվում էր Օսմանյան կայսրության բաժանումը ։ Ընդ որում համաձայնության գոյության մասին հայտնի դարձավ միայն 1917թ․-ին, երբ դա հրապարակվեց Խորհրդային իշխանության կողմից։

1918թ․-ի դեկտեմբերին բրիտանացի վարչապետ Լլոյդ Ջորջը հայտարարել է, որ Սայկս-Պիկոյի պայմանագիրը իրական չէ։ Մինչդեռ 1920թ․-ի ապրիլի 26-ին համաձայնագիր է ստորագրվում Սան-Ռեմոյում, 1920թ․-ի օգոստոսի 10-ին Սևրի պայմանագիրը, 1921թ․-ին թուրք առաջնորդ Մուսթաֆա Քեմելը բոլշևիկների հետ ստորագրում է Կարսի պայմանագիրը։ Հիշենք Լոզանի պայմանագիրը 1923թ․-ին: Այդ ամենը ծառայում էր Թուրքիայի սահմանների իրավաբանական ձևավորմանը, որը գոյություն ունի մինչ օրս։ Եվ ինչպես գրում է բրիտանական The Economist հրատարակչությունը, «միայն քաղաքական գործիչների նեղ շրջանն էր այն ժամանակ ենթադրում, որ քարտեզի վրա մոմե մատիտներով ընդգծված նախկին օսմանական կայսրության բաժանումը որոշակի ներքին և արտաքին հանգամանքներից ելնելով նորից Թուրքիային սուր աշխարհաքաղաքական դրսևորումների է դրդում»։

Այժմ բազմաթիվ թուրք փորձագետներ մանրակրկտորեն վերլուծում են իրավիճակը, վերհանում են պատճառները, որոնք հանգեցրին նրան, որ «Մերձավոր Արևելքում նորից վերսկսվի պատմությունը ամենադրամատիկ հետևանքներով» և «Առաջին Համաշխարհային պատերազմից հետո Օսմանյան Կայսրության մնացորդներից ձևավորված տարածաշրջանը, կրկին փլուզվում է»։ Բոլորը փնտրում են դրա այսպես կոչված «նախնական մեղքը»։ Նշվում են Անկարայի կողմից վերջին տարիների ընթացքում թույլ տրված մի քանի «հիմնական սխալներ»։

Առաջինը համարվում է ազգային պատմաբանության արդյունքը, որը սիստեմատիկորեն արթնացնում էր մի կողմից նեոօսմանության գաղափարախոսություն՝ Թուրքաիյի ազդեցության ամրապնդումը նախկին Օսմանյան կայսրության սահմանների վրա, մյուս կողմից՝ վերածնում էր «Մեծն Թուրանի» նախագիծը, այդ նույն նպատակի համար, բայց թուրքալեզու նախկին խորհրդային երկրների համար։ Տվյալ հարացույցում Էրդողանը, երկրի ներսում, շահարկում էր քրդական «քարտեզը»։ Բայց իր քրդերի հետ սկսած խաղաղ երկխոսությունը ավարտին չհասցվեց, չնայած որ ամեն ինչ հանգում էր երկրում քրդական ինքնավարություն ստեղծվելու հավանականությանը։

Հիմա, ինչպես կարծում է թուրք քաղաքական գործիչ Մերալ Ակշեները, Անկարան «հայտնվել է ծուղակում»։ Նա հաստատում է, որ «Էրդողանը՝ Հանրաքվեին հաղթանակի դեպքում կսկսի ֆեդերատիվ պետություն ստեղծել։ Բայց եթե նույնիսկ նման բան կատարվի, այնուամենայնիվ, դա ուշացած քայլ է։ Արդյունքում «Մեծ Թուրանի» փոխարեն Անկարան վաղ թե ուշ կստանա «Մեծ Քրդստան»։

Երկրորդ սխալը բխում է առաջինից։ Թուրքիան գլուխը ջարդելով խրվել է «արաբական գարնան» մեջ՝ Մերձավոր Արևելքում իր համագործակիցների իրական մտադրությունները, ամենից առաջ ԱՄՆ-ի, չհասկանալով։ Բայց ամենակարևորը, Անկարան թույլ տվեց իրեն ներքաշել սիրիական բախման մեջ։ Հայտարարելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադին «Մերձավոր Արևելքի գրեթե գլխավոր մենատեր», իսկ իրեն «արևմտյան տեսակի ժողովրդավարության օրինակ մուսուլմանական աշխարհում», Թուրքիան խճճվեց՝ սկզբում մտնելով Իսլամական Պետության հետ գաղտնի դավադրանքի մեջ, հետո պատերազմ հայտնելով նույն ջիխադիստներին։ Ասադի հետ պայքարը երկրորդական պլան մղվեց, առաջին պլանում հայտնվեցին սիրիական քրդերը, որոնց աջակցում են ամերիկացիները և եվրոպական որոշ երկրներ։

Բացառված չէ, որ ապագայում սիրիական քրդերը ինքնավարության կարգավիճակ ստանան Սիրիայում, ինչն անխուսափելիորեն կազդի թուրքական քրդերի վրա։ Բայց Անկարայի համար գլխավոր անակնկալը դարձավ ռուսական զինվորների հայտնվելը տարածաշրջանում, ինչը փաստացիորեն ԱՄՆ-ի ռազմական ներկայության հետ միասին օբյեկտիվորեն ստեղծում է մի իրավիճակ, որն ինչ-որ բանով հիշեցնում է գործընթաց, որն ավարտվեց Մերձավոր Արևելքում Առաջին Համաշխարհային պատերազմով։ Թուրքիան սիրիական ուղղությամբ դառնում է ստիպված դաշինք կազմել Ռուսաստանի և Իրանի հետ: Չցանկանալով ամջողջությամբ կտրվել ԱՄՆ-ից՝ օգտագործում է երկու կենտրոնների միջև հավասարակշռության քաղաքականության օրինակները: Վախենալով, որ Վաշինգտոնը և Մոսկվան որոշակի հանգամանքներից ելնելով՝ կարող են Սայկս-Պիկոյի նման մի համաձայնության գալ։ Այդ ժամանակ «ահաբեկչության դեմ գլոբալ պատերազմը» Մերձավոր Արևելքում կավարտվի սահմանների նոր վերափոխումով։ Առավել ևս, որ Թեհրանը սկսել է իրեն դրսեվորել որպես տարածաշրջանում լուրջ աշխարհաքաղաքական ուժ, ինչը փոխում է ուժերի բաշխումը Թուրքիայի համար ամենաանսպասելի ուղղությամբ։

Մի խոսքով, այդ երկիրը կարծես, առաջին անգամ Երկրորդ Համախարհային պատերզամից հետո հայտնվել է աշխարհաքաղաքական լուրջ սպառնալիքների գոտում։ Վերջերս, սիրիական քրդերը ավելի քան 30 քաղաքական կուսակցությունների համագումարի ընթացքում Սիրիական Ռումեյլան քաղաքում հայտարարեցին Սիրիայի հյուսիսում ֆեդերատիվ վարչության ստեղծման մասին։ Գործընթացը, ինչպես ասում են, տեղից շարժվեց։

«Էրդողանը ղեկավարում է երկիրը 14 տարի՝ սկզբում որպես վարչապետ, ապա որպես Թուրքիայի նախագահ», -գրում է Լոնդոնում լույս տեսնող Al Arab հրատարակչությունը։ «Իր քաղաքական կարիերայի ընթացքում նա փոխել է իր դիքորոումները և նշանաբանները ոչ մեկ անգամ։ Նա անցել է երկար ճանապարհ, որը հանգեցրեց նրան, որ նա որպես նախագահ բավականին թուլամորթ է թվում նորանոր մարտարավերների առջև, որոնց բախվում է Մերձավոր Արևելքը։ Թուրքիայի համար պատմական լուրջ որոշումներ ընդունելու պահ է մոտենում»։

Օրացույց