Նախագահը Խորհրդարանում. գլխավոր շեշտադրումները

ապրիլ 10, 2017 - 06:59        Viewed: 210       

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ամենամյա հաշվետվությամբ հանդես է եկել խորհրդարանի առջև։ Նախագահի ամենամյա ելույթին խորհրդարանի նիստերի կիսադատարկ դահլիճում ներկա էին կառավարության անդամների մի մասը, Սահմանադրական դատարանի, դիվանագիտական կորպուսի և կրոնական հաստատությունների ներկայացուցիչները։ Ահա, հարկիճ, թե ինչն է անհանգստացնում նախագահին, և ինչի մասին է նա խոսել Խորհրդարանի առջև։

Ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին․Մարգվելաշվիլին կոչ է արել քաղաքական ուժերին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ միավորվել և ձևավորել մրցունակ մթնոլորդ: «Կոչ եմ անում քաղաքական կուսակցություններին՝ մոտենում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Մեզ հարկավոր է իրական ինքնակառավարում, հարկավոր է ընտրական համակարգի բարեփոխում, և ես տվյալ հարցում քաջալերում եմ ձեր համախմբումը։ Բայց ամենակարևորն այն է, որպեսզի մեր հասարակությանն ընտրություն առաջարկեն ուժեղ քաղաքական մասնակիցները։ Վրացական ժողովրդավարությանը կենսականորեն անհրաժեշտ է ուժեղ քաղաքական դեմքերի ձևավորում։ Գտե՛ք միավորող գաղափարներ, գտե՛ք դեպի միմյանց տանող ուղիներ և առաջարկե՛ք բազմաթիվ անգամ հուսախաբ եղած ընտրողին կայուն ընտրություն», -հայտարարել է Մարգվելաշվիլին։

Իշխող խմբի մասին․ «Սպասում եմ, երբ հաղթանակած ուժը կսկսի համախոհներ փնտրել և ոչ թե թշնամիներ, այդ իսկ պատճառով մեկ անգամ չէ, որ առաջարկել եմ, առաջարկում եմ և այսօր բանակցություններ վարել, ինստիտուցիոնալ համագործակցություն վարել»։

«Նախագահի ընտրությունների մասին» օրենքի վերաբերյալ. «Անընդունելի է ժողովրդից խլել նախագահին ընտրելու հնարավորությունը», -կարծում է Մարգվելաշվիլին։ Բացի այդ, նրա կարծիքով՝ երկրում բավականին բարդ հարցեր կան, որոնք լուծման կարիք ունեն, և դա չէ բնակչությանն անհանգստացող հիմնական խնդիրը։ Նախագահը կարծում է, որ իշխանությունը մինչ օրս չի կարողացել լուծել բազմաթիվ սոցիալական խնդիրներ։

«Նախագահի ընտրությունների մասին» օրենքը չպետք է կախված լինի այսօրվա կամ վաղվա նախագահից, այսօրվա կամ նախկին վարչապետից, այլ ժողովրդի պահանջներից և իրապես հավասարակշռված Սահմանադրությունից։ Լսենք ժողովրդին և եթե լսենք նրան, ապա պարզ կլինի, որ իրական և սուր խնդիրները մնում են չլուծված, մենք դեռևս չենք կառուցել այնպիսի պետություն, որտեղ չի լինի ոչ մի անօթևան, փողոցում չեն ապրի և չեն վաստակի անչափահասները, չեն լինի սարսափեցնող աղքատության մեջ ապրող տասնյակ երեխաներ, որտեղ չեն լինի սովից և ցրտից տառապողներ, իսկ ծերերը չեն տառապի հուսահատության զգացումից»։

Տնտեսական մարտահրավերների մասին․Նախագահի կարծիքով՝ աշխատատեղերը, աղքատությունը, գնաճը, ցածր թոշակները և լարիի անկայունությունը մնում են պետության առջև ծառացած գլխավոր մարտարավերները։ Տնտեսական աճի ցուցանիշները, ներդրումների աճը, ինչով հպարտանում է իշխանությունը, Մարգվելաշվիլու խոսքերի համաձայն՝ մնում են հասարակ վիճակագրական տվյալներ, եթե չստեղծվեն աշխատատեղեր։

«Ցավոք, Վրաստանում ներդրումների աճն իրականում չի բխում աշխատատեղերի քանակի աճի ուղիղ համամասնականից», -ասում է նախագահը։ Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է երկարացնել և խորացնել այն նախագծերը, որոնք իրականացվում են վրացական կառավարության ուժերով՝ «Արտադրի՛ր Վրաստանում», «Start up Վրաստան», «Ստեղծի՛ր ապագան» և այլն։

Նախագահը պահանջում է խստացնել աշխատանքային անվտանգության քայլերը: Նախագահ Մարգվելաշվիլին խորհրդարանի իր ելույթում կոչ է արել մշակել աշխատանքային անվտանգության նվազագույն չափորոշիչները։ «Հաճախակիացել են ներդրողների կողմից արտասահմանյան աշխատուժի օգտագործման դեպքերը տեղի կադրերի վերապատրաստված չլինելու պատճառով։ Այդ իսկ պատճառով առաջնային պետք է դառնա մասնագիտական կրթությունը շուկայի պահանջների լույսի ներքո։ Անհրաժեշտ է նաև զբաղվել աշխատանքային պայմանների անվտանգության ապահովմամբ»։

Դատական համակարգի մասին․ Գիորգի Մարգվելաշվիլին դատական համակարգում ստեղծված իրավիճակը որակավորել է որպես «ճգնաժամային»։ Նա մի քանի անգամ օգտագործել է այդ բառը իր ելույթի այն մասում, որտեղ խոսքը վերաբերել է դատական համակարգին։ Նախագահը կարծում է, որ վրացական դատարանին անհրաժեշտ է միջազգային մասնագետների օգնություն»։

«Անհրաժեշտ է բարձր հեղինակություն վայելող եվրոպական փորձագետների փորձը, որը կբացահայտի դատական ճգնաժամի ճշգրիտ պատճառները և կօգնի երկրին ներկայիս դրությունից ելք գտնել»։

Նրա կարծքով դատարանները ավելի շատ պաշտպանության և անկախության կարիք ունեն։ Մարգվելաշվիլին կարծում է, որ այն բարդ դրությունը, որում գտնվում է դատական համակարգը, երկրում ստեղծում է շատ այլ նշանակալի խնդիրներ։

«Քաղաքացիները խոցելի են, եթե նրանք արդար դատի իրավունք չունեն։ Քաղաքացիները խոցելի են, եթե նրանց իրավունքները ոտնահարվել են ըստ էթնիկ պատկանելության։ Քաղաքացիները խոցելի են, եթե հետապնդվում են ըստ ինչ-որ հատուկ, տարբերակվող նշանների, երբ ստորացումներ են հանդուրժում սեռական կողմնորոշման պատճառով։ Քաղաքացիները խոցելի են, երբ բավարար չափով պաշտպանված չեն իրավապաշտպանների կողմից, երբ հետապնդվում են ըստ քաղաքական կամ այլ նշանի, երբ բռնությունն իրականացվում է նրանց կողմից, ով պարտավոր է պաշտպանել նրանց, երբ նրանց անօրինականորեն լսումների են ենթարկում։ Պետական անվտանգությունը խոցելի է, քանի դեռ պաշտպանված չէ յուրաքանչյուր քաղաքացին»։

Բռնագրավված տարածքներում տիրող իրավիճակի մասին․Նախագահ Մարգվելաշվիլին կոչ է արել իշխանությանը «չճանաչման» քաղաքականության հետ մեկտեղ մեծ ակտիվություն ցուցաբերել և սկսել վարել «Հակա-անեքսիայի քաղաքականությունը»։

«Ռուսաստանի Դաշնությունը քայլեր է ձեռնարկում բռնագրավված տարածքների փաստացի տարածքային անեքսիայի ուղղությամբ։ Այդ իսկ պատճառով համագործակից-պետությունների ակտիվ մասնակցության, ինչպես նաև «չճանաչման» քաղաքականության դեպքում անհրաժեշտ է Վրաստանի բռնագրավված տարածքների հակաանեքսիայի քաղաքականություն մշակել և համաձայնեցված գործողություններ ձեռնարկել անեքսիայից խուսափելու համար», -համարում է Մարգվելաշվիլին։

Միաժամանակ, ըստ նրա ՝ «չի կարելի հապաղել արձագանքելու նոր սահմանային կետերի և մետաղալար ցանկապատերի ստեղծմանը, Գալլիի շրջանի դպրոցներում վրացերենի դասավանդման սահմանափակմանը, մարդկանց հափշտակման և բռնագրավված տարածքներում մշակութային հուշարձանների փլուզման փաստերին»։

Նախագահը դիմել է նաև բռնագրավված տարածքներում ապրող բնակչությանը։ «Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ Բեռլինյան պատը կքանդվի և Միավորված Գերմանիայի առաջնորդը կդառնա Արևելյան Գերմանիայի բնիկը։ Հուսով եմ, որ կգա այն օրը, երբ Վրաստանը կքանդի արհեստականորեն վերհանված պատերը, և Վրաստանի առաջնորդը կդառնա պատի այս կողմում ապրող Վրաստանի քաղաքացին»։

Օրացույց