Հայ ծանրորդները Եվրոպայի առաջնությունում նվաճել են 11 մեդալ

ապրիլ 11, 2017 - 05:49        Viewed: 320       

Խորվաթիայի Սպլիտ քաղաքում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայ մարզիկները իրենց հետ բերեցին 11 մեդալ: Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց ոսկի 105 կգ քաշային կարգում և դարձավ Եվրոպայի չեմպիոն: Եկամարտում հայ ծանրորդը բարձրացրեց է 414 կգ (184 + 230) և այդպիսով գերազանցեց իր բոլոր մրցակիցներին: 

Գերծանր քաշային կարգում (105 կգ) Հայաստանը ներկայացնում էր երկու մարզիկի՝ Րիոյում Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանին և Ռուբեն Ալեքսանյանին: Գոռ Մինասյանը նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսը՝ երկամարտում բարձրացնելով 446 (211 + 235) կգ: Իսկ Ռուբեն Ալեքսանյանը դարձավ բրոնզե մեդալակիր 434 (190 + 244) կգ արդյունքով: Գոռը նաև փոքր արծաթ նվաճեց պոկում վարժությունում (211 կգ), իսկ Ռուբենը՝ փոքր բրոնզ հրում վարժությունում (244 կգ):

Եվրոպայի առաջնությունում մրցանակային տեղեր նվաճեցին նաև կանանց հավաքականի անդամները. 21-ամյա Տաթև Հակոբյանը եկամարտում 90 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճեց 230 (105 + 125) կգ արդյունքով: Նա նաև արժանացավ փոքր բրոնզե մեդալի՝ պոկում վարժությունում բարձրացնելով 105 կգ: Սոնա Պողոսյանը ևս նվաճեց բրոնզե մեդալ եկամարտում և փոքր արծաթ՝ հրում վարժությունում (126 կգ):

Օրացույց