Ո՞վ, եթե ոչ մենք, պիտի պահանջի արդարության վերականգնում

ապրիլ 21, 2017 - 06:27        Viewed: 532       

Արդարության ձգտումը, ահա այն հիմնական զգացումը, որն ուղեկցում է մեզ ողջ կյանքի ընթացքում։ Մեր երեխաներին արժանի կրթությամբ ապահովելը, վաստակել այնքան, ինչքան աշխատում ես, իմանալ, որ ոչ ոք քեզ հետ անարդար կերպով չի վարվի, իսկ եթե վարվի էլ, ապա կպատժվի, անվտանգություն ապահովել ինչպես ինքն քեզ ու հարազատներիդ, այնպես էլ քո իսկ սեփականությանը… Մեր կյանքի յուրաքանչյուր պահը անբաժանելիորեն կապված է արդար աշխարհում ապրելու ձգտման հետ՝ մեր երխաներին փոքր-ինչ ավելի արդար պայամաններով ապահովելու, քան այն պայմանները, որոնցում մենք ենք ստիպված ապրել։ Ընդ որում մեր կյանքի յուրաքանչյուր պահը կապված է հենց ձգտման, այլ ոչ թե ցանկության հետ։

Ձգտում նշանակում է գործողություն։ Ողջամտության գործողություն, որը հանգեցնում է ֆիզիկական գործողությունների։ Ցանկությունն ինքնին դեռևս երբեք դրված նպատակին հասնելու երաշխիք չի հանդիսացել։ Հենց ձգտումը՝ մշտական, կայուն ձգտումն է երաշխավորում ինչպես առավելուգույնս մոտեցում արդարությանը, այնպես էլ, ինչը ամենակարևորն է, ներքին հանգստության ձեռքբերմանը, ինքնավստահությանը և հետևաբար՝ հաջողությանը։

102 տարի առաջ՝ 1915թ․-ի ապրիլի 24-ին սկսվեց Հայ Ժողովրդի Մեծ Ցեղասպանությունը։ 8 տարի անդադար Ցեղասպանության արդյունքում մեր պատմանական Հայրենիքի մեծ մասը զրկվեց իր արմատական բնակչությունից։ Բնակչութոյունը՝ ավելի քան 1 500 000 մարդ, ջնջվեց հողի երեսից։ Անհետացավ, այդպես էլ չտեսնելով արդարություն, չթողնելով իր հետևից ոչինչ բացի դատարկությունից և անարդարության դաժան զգացումից։ Երեխաներ, ծերեր, տղամարդիկ, կանայք, մեր ծնողները, եղբայրները, քույրերը, հարևանները, ծանոթները, հարազատները այլևս չկան, նրանց սպանեցին... Նրանք չկան, բայց մարդասպանն ապրում է մեր տներում, մեր Հայրենիքում։ Ապրում է և սպառնում է իր ծրագիրն ավարտին հասցնել, որն է՝ մեր ժողովրդի վերջնական բնաջնջումը։

Եվ այսպես, կարո՞ղ ենք արդյոք մենք մեզ անվտանգ զգալ։ Կարո՞ղ ենք արդյոք մենք չձգտել արդարությանը։ Պե՞տք է արդյոք լուռ համաձայնել մարդասպանի անպատժության հետ։ Ո՞վ, եթե ոչ մենք՝ 1 500 000 սպանվածների եղբայրներս, քույրերս, հարազատներս, բարեկամներս պետք է պահանջի հանցագործի պատիժը։ Ո՞վ, եթե ոչ մենք, պիտի պահանջի արդարության վերականգնում։ Ո՞վ։

Ոմանք կարծում են, որ բավական է ընդամենը հիշել և սգալ։ Երբ ձեզնից խլում են հարազատներին, ձեր տունը և ապագան, դուք ի՞նչ եք անում՝ սգում եք և հիշո՞ւմ։ Եվ ուրիշ ոչի՞նչ։ Նման բան նույնիսկ պատկերացնել անհնար է։

Ամեն տարի ապրիլի 24-ին Թբիլիսիում, այնպես, ինչպես ամբողջ աշխարհում՝ Եվրոպայում, Ամերիկայում, Ավստրալիայում և ամենուր, որտեղ ապրում է Ցեղասպանության զոհի գեթ մեկ ժառանգ, հայերը հավաքվում են թուրքական դեպանատան մոտ, որպեսզի հայտարարեն, որ մենք ոչ միայն հիշում և ողբում ենք, այլև մենք ձգտում ենք արդարությանը։ Մենք պայքարում ենք հանուն արդարության։ Մենք գիտենք հանցագործի դեմքն ու անունը։ Հանցագործը պետք է պատժված լինի։

Օրացույց