Վանի ինքնապաշտպանությունը. կարո՞ղ էր արդյոք այլ կերպ լինել…

մայիս 04, 2017 - 09:28        Viewed: 375       

1915թ. մայիսի 4-ին ուղիղ 102 տարի առաջ հաղթանակով պսակվեց հայկական Վանի հերոսական ինքնապաշտպանությունը: Մեկ ամսվա ընթացքում` 1915թ. ապրիլից մինչև մայիսը, Վան քաղաքը, ավելի ճիշտ նրա հայկական թաղամասեր Այգեստանը և Քաղաքամեջը փախստականների և Վասպուրականի ավելի քան 70 000 հայի համար դարձան ապաստարան և նոր փրկարար Նոյյան Տապան:

Մեկ ամսվա ընթացում 1 500 հայեր, որոնք այսպես, թե այնպես ի վիճակի էին զենք բարձրացնել դիմակայում էին թուրքական կանոնավոր զորքին, որոնց թիվը հասնում էր շուրջ 12 000-ի: Վանի հայերը պաշտպանում էին իրենց, իրենց ընտանիքներին… Պաշտպանում էին մահվան սպառնալիքից և ոչնչացումից: Պաշտպանում էին Ցեղասպանությունից. Պաշտպանեցի´ն:

1915թ. մարտի սկզբին թուրքական իշխանությունները հայկական քաղաքին վերջնագիր ներկայացրին: Ցեղասպան Թուրքիայի կառավարությունը պահանջում էր Վանից տրամադրել բանակին 4 000 զինվոր իր զենքով հանդերձ, ինչպես նաև ապահովել սննդով և այլ ապրանքներով թուրքական բանակին: Վերջնագիրը դրվեց Վանի առջև այն պայմաններում, երբ թուրքական կառավարության հսկողության տակ գտնվող ամբողջ տարածքով մեկ արդեն հայ ժողովրդի Ցեղասպանություն էր ընթանում: Տարվում էր համընդհանուր կոտորած և հայ ժողովրդի «տարհանում»:

Թուրք իշխանությունների ծրագրերն ու մտքերը օրվա նման պարզունակ էրն: Թուրքերը դրանք չէին թաքցնում… թաքցնելն անհնար էր. Պատերազմի համար զինվորների համընդհանուր հավաքագրումը պատճառաբանելով (1914թ. Թուրքիան պաշտոնապես արդեն մասնակցում էր Առաջին Համաշխարհային պատերազմին) թուրք իշխանությունները պահանջում էին հայերին թուրք բանակին տրամադրել մարտունակ բնակչությանը` տղամարդկանց, որոնք կարող էին պաշտպանել սեփական ընտանիքներին: Հայկական մարտունակ բնակչությանը տանում էին «բանակ», զինաթափում էին և սպանում… Իսկ հետո, երբ համոզված էին, որ մնացած խաղաղ բնակչությունն անօգնական է ու անպաշտպան, սկսում էին կոտորածն ու «տեղահանումը»…

1915թ. մարտին, թուրքական իշխանությայն առջև երկընտրանքի առջև կանգնելով, Վանի հայերը պետք է ընտրություն կատարեին: Մահ կամ կյանքն ու պատիվը պահպանելու փորձ… Վանի հայերը կատարեցին միակ ճիշտ ընտրությունը: Նրանք որոշեցին կռվել:

Քաղաքամ կազմակերպվել էր Ռազմական Մարմին Արամ Մանուկյանի, Արմենակ Եկարյանի և Կայծակ Առաքելի ղեկավարության ներքո: Վանի Ռազմական Մարմինը թուրք իշխանություններին տվեց կտրուկ մերժում բնակչության մարտունակ տղամարդկանց նրանց տրամադրելու` զոհ տալու գործում: Սկսվեց նախապատրաստումն ու ինքնապաշտպանոթյունը: Թուրք զինվորների մոտեցումից մի քանի օր առաջ Վանի Ռազմական Մարմինը կարողացավ զինել քաղաքի և հարակից գյուղերից հավաքված շուրջ 1 500 բնակչի: Ապրիլի սկզբին թուրք զորքերը մոտեցան քաղաքին, որն արդեն պատրաստ էր: Պատրաստ էր չհանձնվելուն և կյանքի համար պայքար մղելուն…

Անցած 102 տարվա ընթացքում Վանի ինքնապաշտպանության մասին գրվել են հարյուրավոր էջեր և տվյալ հոդվածի նպատակը մանրամասն նկարագրությունը չէ, թե ինչպես էին հայ կամավորները` տղամարդիկ, կանայք, երեխաները օրեցօր ետ մղում թուրք կանոնավոր զորքին, ինչպես էին պայքարում ապրելու իրավունքի համար: Ապրել իրենց իսկ Հայրենիքում: Ապրել խաղաղության և բարեկեցության մեջ… Ոչ ոք չգիտեր, թե ինչքան ժամանակ կտևեր ինքնապաշտպանությունը: Ոչ ոք Վանի հայերին երաշխիք չէր տալիս, թե նրանք կդիմանային և կփրկվեին: Բայց 102 տարի առաջ Վանի հայերն արեցին այն, ինչ պարտավոր էին անել: Արեցին այն, ինչ պետք է աներ յուրաքաչյուր նորմալ մարդ, ազգ…

Իսկ ընթերցողի ուշադրությունն ու միտքը կցանկանայինք կենտրոնացնել մի հասարակ հարցի վրա, քանի որ այնպես է ստացվում, որ մեզանից ոմանք այսօր նախընտրում են խուլ լինել սպառնալիքներ հանդեպ, կույր լինել մեզ շրջապատող իրականության հանդեպ: Ինչո՞ւ են ոմանք հանգստություն փնտրում այնտեղ, որտեղ կա միայն հավերժական հանգստություն և կյանքի տեղ չկա: Չէ՞ որ Վասպուրականի ողջ հայությանը, որոնք չամրացան Վանում, կոտորեցին… Նա, ով չփորձեց պաշտպանել իրեն, չունեցավ ժառանգ: Մենք նրանց շատերի անուններն էլ չգիտենք, թիվը գիտենք` 1 500 000…

1915թ. Վանի վիլայեթում ապրում էր գրեթե 300 000 հայ: Վանի հերոսական ինքնապաշտպության օրերին քաղաքում փրկություն գտան ավելի քան 70 000 հայ…

Օրացույց