Վրաստան. Շաբաթվա իրադարձությունները

մայիս 06, 2017 - 17:56        Viewed: 197       

2017-2018 ուսումնական տարվա առաջին դասարանցիների առցանց գրանցման երկրորդ փուլը կսկսվի մայիսի 8-ին և կտևի մինչև հունիսի 1-ը: Առցանց գրանցման երկրորդ փուլ անցնող առաջին դասարանցիների փաստաթղթերի ընդունումը կսկսվի հունիսի 2-ին և կտևի մինչև հունիսի 15-ը:

Շաբաթվա սկզբին «Պաշտպանի՛ր Սահմանադրությունը» շարժման անդամները ստորագրել են համատեղ հռչակագիր: «Երկրի իշխող կուսակցությունը փորձում է միայնակ փոխել երկրի հիմանական օրենքի տեքստը: Սահմանադրության նոր նախագծում արտացոլված են միայն իշխող կուսակցության շահերը: Այս փաստաթուղթը համազգային չէ և չի հանդիսանում քաղաքականան համաձայնության պտուղ», -ասվում է հռչակագրի տեքստում՝ ստորագրված խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչների, ոչ խորհրդարանական ընդդիմության, ոչ կառավարական կազմակերպությունների, փորձագետների, ակադեմիական և մշակութային շրջանականների ներկայացուցիչների կողմից:

«Սահմանադրական հանձնաժողովի աշխատանքի համար դրվել է երկու հիմնական նպատակ: Առաջինը՝ Սահամնադրությունը համաձայնեցնել սահմանադրական սկզբունքներին: Երկրորդ նպատակը՝ ստեղծել ամուր հիմք երկրի հետագա ժողովրդավարական զարգացման համար: Երրորդ հարցը, որին նույնպես հարկավոր է պատասխանել, այն է, որ Սահմանադրության այժմյան տեքստը տեխնիկական տեսանկյունից վրիպումներով լի փաստաթուղթ է: Խախտված է իրավական կառուցվածքը: Ներկայիս Սահմանադրությունում բազմաթիվ թերություններ կային, ինչպես տեխնիկական, այնպես էլ իրավական տեսանկյունից: Սահմանադրությունը պետք է լինի այն փաստաթուղթը, որը պետք է իրավաբաններին ծառայի որպես ուղեցույց: Իսկ ասօրվա Սահմանադրությունը նման հնարավորություն չի տալիս: Ես վստահ եմ, որ այն տեքստը, որը պատրաստել է Սահմանադրական հանձնաժողովը, կարող է համարվել տեխնիկապես հիմնավորված փաստաթուղթ: Բոլոր այս նպատակները իրագործվել են», -հայտարարել է Վրաստանի Խորհրդարանի նախագահը:

2016թ հունվար-հունիս ժամանակահատվածում տարածված տեղեկատվության համաձայն՝ Վրաստանի իշխանությունը 45 անգամ դիմել է facebook-ի ղեկավարությանը Վրաստանի 86 քաղաքացու՝ կայքի օգտատերերի անձնական տվյալների տրամադրման խնդրանքով: «Վրացական իշխանության խնդրանքները 100%-ով չեն բավարարվել», -գրում է վրացական մամուլը:

Վրաստանի Մարդու Իրավուքնենրի Պաշտպանը հանդես է եկել Վրաստանում «խտրականության ամեն տեսակի վերացման մասին օրենքի» ընդունման եռամյակին վերաբերող հայտարարությամբ: «Օրենքի ընդունման օրվանից երեք տարվա ընթացքում, Մարդու իրավունքների Պաշտպանի գրասենյակը ստացել է մոտ 350 դիմում այն քաղաքացիներից, որոնք բողոքում են, որ իրենց նկատմամբ խտրականություն է իրականացվել: Ստացված դիմումների ուսումնասիրությունից հետո Վրաստանի Մարդու Իրավունքների Պաշտպանի գրասենյակը հաստատել է, որ 30 դեպքերում իսկապես կիրառվել է խտրականություն այս կամ այն պատճառով: Խնդրին այն է, որ Մասնավոր սեկտորը չունի որևէ պարտավորություն Մարդո Իրավունքների Պաշտպանի առաջարկությունների իրականացման գծով: Հաճախ մասնավոր բաժին արված մեր առաջարկություններն անպատասխան են մնում: Համագործակցության բացակայությունը լուրջ խնդիր է», -ասվում է Վրաստանի՝ Մարդու Իրավունքների Պաշտպանի հայտարարությունում:

Վրաստանի Մարդու Իրավունքների Պաշտպանը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ՝ կապված վրաց-թուրքական սահմանը հատող մուսուլմանների կրոնական խտրականության հետ: «Երբ մուսուլմանները հատում են «Սարփի» մաքսային կետը, Ներքին գործերի նախարարության և մաքսային ծառայության ներկայացուցիչների կողմից ստեղծվում են տարատեսակ խոչընդոտներ: Մուսուլմաններին բերման են ենթարկում, իրենց արտաքինի ու հավատքի մասին հարցեր են տալիս: Միաժամանակ նաև ստեղծում են այնպիսի պայմաններ, որ իրենք կամավոր հանձնեն մաքսային ծառայողներին իրենց մոտ եղած կրոնական գրականությունը: Հանրային Պաշտպանի կարծիքով Ներքին գործերի նախարարության և մաքսային ծառայության ներկայացուցիչների տվյալ գործողությունները ուղղակի խտրականություն են կրոնական հիմքի վրա: Քաղաքացիների տեղափոխման և սեփականության ազատության սահմանափակում է իրականացվում», -ասվում է Մարդու Իրավունքների Պաշտպանի հատուկ հայտարարությունում:

«Ընթացիկ տարվա ապրիլին Վրաստանում ինֆլյացիայի մակարդակը (2017թ․ մարտի համեմատ), կազմել է 0,1%, իսկ տարեկան ինֆլյացիայի մակարդակը հասել է 6,1%», -ասվում է պաշտոնական վիճակագրությունում:

Մայիսի 5-6 Աջարիայի Ինքնավար Հանրապետություն ժամանեց Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ղեկավարության պատվիրակությունը: «Նախիջևանի Մեջլիսի (խորհրդարանի) նախագահին ընդունեց Աջարիայի Ինքնավար Հանրապետության Կառավարության ղեկավարը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Աջարիայի և Նախիջևանի ակտիվ և արդյունավետ համագործակցությունը առետրատնտեսական ոլորտում: Ընդգծվել է համագործակցության խորացման կարևորությունը մշակութային և հումանիտար ոլորտներում: Աջարիայի կառավարության ղեկավարը նշել է, որ ի թիվս տնտեսական գործընկերների՝ Ադրբեջանը Աջարիայում գրավում է առաջատար դիրք: 2015թ Աջարիայում բացվել է ՍՈԿԱՐ ընկերության նոր ներկայացուցչություն: Ակտիվացել են տրանսպորտային հաղորդակցությունները, ավելացել է տարանցիկ փոխադրումների շրջանառությունը: Մեծ է հետագա համագործակցության ներուժը տարբեր ոլորտներում: Քննարկվել է Նախիջևանի և Բաթումիի միջև ուղիղ չվերթների ստեղծման հարցը: Ինչպես նաև քննարկվել է Աջարական զբոսաշրջական ընկերությունների ներկայացուցիչների այցը և զբոսաշրջիկների հոսքի մեծացմանը խթանող հարցերը: Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Լեռնային Աջարիայի տարածքում (սուննի մուսուլմաններով բնակեցված շրջան –խմբ.) անցկացվող գյուղատնտեսական ծրագրերին (անասնաբուծություն և ջերմոցների մշակում): Կողմերը խոսեցին Լոգիստիկ Կենտրոնի ստեղծման և ապրանքի իրացման մասին», -ասվում է Աջարիայի Ինքնավար Հանրապետության Կառավարության վարչության հայտարարությունում:

«Մեր համալսարանների ուսանողների փոխանակման ծրագրերը կշարունակվեն: Ակտիվացվում են երեխաների համար բուժման ծրագրեր: Մենք քննարկել ենք Նախիջևանի և Բաթումիի միջև ուղիղ չվերթների և երկաթգծերի (!) ստեղծման հարցը», -հանդիպման ավարտին հայտարարեց Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության ղեկավար Զուրաբ Պատարիձեն:

Վրաստանի վարչապետը հանդիպել է «Բրիթիշ Պետրոլիում» տրանսազգային ընկերության տարածաշրջանային ղեկավարի հետ: «Կողմերը քննարկել են Վրաստանում իրականացվող նախագծերը և համագործակցության հեռանկարները: Անդրադարձել են նաև «Բաքու-Սուփսա» նավթատարի որոշակի հատվածի արդիականացման խնդրին և «Շահ Դենիզ» գազատարի երկրորդ փուլի կառուցման ընթացիկ աշխատանքներին: Ուշադրություն է հատկացվել SCPX Հարավ-կովկասյան խողովակաշարի ընդլայնմանը»:

Ռուսաստանին զայրացնում է Վրաստանի տարածքում ամերիկյան ռազմակենսաբանական կենտրոնի գործունեությունը: «Մեզ չի կարող չմտահոգել ԱՄՆ-ի այն ծրագիրը, որը ենթադրում է ռուսական սահմանի պարագծով ստեղծել ռազմակենսաբանական օբյեկտներ: Հատկապես զայրացուցիչ է Վրաստանում ԱՄՆ-ի կորպուսի ռազմաբժշկական հետազոտական կենտրոնի զգալի ուժեղացումը (Ալեքսեևկա բնակավայում): Պենտագոնն իրականացնում է նմանատիպ նախագծեր նաև Ռուսաստանի հարևան այլ երկրներում», -ասվում է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության հայտարարությունում:

Օրացույց